Արամ Վարդևանյանը հրապարակել է փաստ,թե ինչպես է արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ, չափազանց կոնկրետ տվյալ է։
Առաջարկում եմ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստով խոսենք։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Աղդամի շրջանը պարզապես ՀԱՆՁՆՎԵԼ է ադրբեջանին։
Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը»։
Հարակից հրապարակումներ`
- Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով․ Աշոտյանը՝ Փաշինյանին
- Բայց հասկանալ եմ ուզում, թե որտե՞ղ եք ուզում մոլորեցնել ժողովրդին. Ուրիխանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ