«Արարատի» փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատի» փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մալաքյանը լավագույնն է ճանաչվել նաև երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ շրջանցելով «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Փյունիկի» հարձակվող Հիգոր Լեիտին:
Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, ում գլխավորությամբ «Նոան» ապրիլ ամսվա ընթացքում գրանցել էր 100 տոկոսանոց արդյունք՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ: Թեև երկրպագուների քվեարկության արդյունքում Գունկոն երրորդն էր, բայց փորձագետների գնահատականների հետ հանրագումարում նա առաջ է անցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից և «Վանը» գլխավորող Արթուր Ասոյանից:
Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները