Ըստ զեկույցի, Արտակ Դավթյանն Ապրիլյան պատերազմի մեղավորներից է և նա այսօր չպետք է լիներ ԳՇ պետ. Էդմոն Մարուքյան
«Եթե այսօրվա ՊՆ գլխավոր շտաբի պետը մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, Ապրիլյան պատերազմի մեղավորներից է, ապա չպետք է լիներ այս պաշտոնում»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին:
Պատգամավորը շեշտեց, որ այդ փաստը կարևոր ինդիկատոր է ենթադրելու, որ չի եղել պատերազմի անկողմնակալ քննություն:
Մարությանն իր պնդումն հիմնավորեց այն դատողությամբ, որ իշխանության ճամբարում գտնվողները չեն մեղադրվում, իսկ հակառակ ճամբարներում քաղաքական նպատակներով գտնվողները մեղադրվում են:
Պատգամավորը հայտնեց, որ Արտակ Դավթյանի անունից բացի հնչել են նաև այլ անուններ, բայց չի հրապարակի դրանք, քանի որ զեկույցը գաղտնի է:
Հարցին, թե ո՞վ է որոշել, որ զեկույցը գաղտնի պետք է լինի՝ Մարուքյանը ցուցամատով վերև ցույց տվեց՝ ակնարկելով իշխանությանը:
Նկատելով, որ բազմաթիվ թերություններով 44-օրյա պատերազմից հետո ապրիլյան պատերազմի թեման գաղտնի պահելը ճիշտ չէ՝ պատգամավորն ասաց. «Ես իշխանության որոշումների մեջ չեմ փնտրում տրամաբանություն»:
Նա հայտնեց, որ լոբբինգ է անելու զեկույցը հրապարակային դարձնելու համար, որպեսզի հասարակությունը տեսնի, թե մեղավորների մի մասը, որոնք իշխանության հետ են մեղադրական գործերով չեն անցնում, իսկ նրանք, որոնք իշխանության հետ չեն՝ անցնում են:
Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այն թերությունները, որոնք եղել են Ապրիլյան պատերազմի ժամանակ, պետությունը չի վերացրել:
«Ապրիլյան պատերազմից հետո մեր պետական համակարգը չի պատրաստվել պատերազմի ո՛չ մինչև հեղափոխությունը, ո՛չ դրանից հետո» ,- հայտնեց պատգամավորը և հավելեց, որ Օնիկ Գասպարյանը, նշանակվելուց հետո մեծ պլաններ է ներկայացրել վիճակը շտկելու ուղղությամբ, բայց մեկ ամիս հետո սկսվել է պատերազմը, հետևաբար՝ դիվանագիտական դաշտում պետք է արվեր ամեն ինչ պատերազմը կանխելու համար:
«Տարիներ շարունակ մեր հայաստանյան ներքին քարոզչությունը եղել է հետևյալը՝ մեր թշնամին, հիմարների, անհասկացողների, անգետների, թամբալների, կոռումպացվածների, անունակ մարդկանց խումբ է և մեզ դրանով բթացրել, թմբիրի մեջ են պահել»- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ հակասական և խճճող բաներ կային. Սոֆյա Հովսեփյան
- ԱԺ փակ նիստում քննարկվում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները