Քաղաքական 22:14 05/05/2021 Աշխարհում

Իսպանացի ավելի քան 100 գործիչ գործադիրին խնդրել է միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում

Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․

«2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից  6 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռևս հրաժարվում է կիրառել նրա հիմնական հումանիտար դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում 200-ից ավելի հայ զինվորներ։ Փետրվարի 26-ին մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարված էր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի և ջիհադիստ վարձկանների կողմից, սակայն համաձայնագրի ստորագրման պահին գրավված չի եղել։

Համաձայնագրի այս կոպիտ խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կատարում իր պարտավորությունները։ Նրա համար առաջնային է հայերի նկատմամբ ատելությունը, որոնց խոստացել է «որսալ, ինչպես շների»։ Հիշեցնենք, որ նա և իր դաշնակիցներն էին, որ պանթուրքիզմի անվան տակ 44 օրերի ընթացքում ռազմական ագրեսիա իրականացրին Լեռնային Ղարաբաղում։ Ռմբակոծությունները, հարձակումները և մահապատիժները հանդիսացան մեծամասամբ 20-ամյա   3500-ից ավելի հայ զինվորների մահվան պատճառ,  տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Փաստեր են, որոնք կոտրում են իրենց իսկ պատմական տարածքներում բնականոն կյանքին վերադառնալու հայ ժողովրդի հույսը՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց։

Այս հակամարտության ընթացքում Ադրբեջանը կատարել է տարաբնույթ ռազմական հանցագործություններ։ Կան տարածված  բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տեսնում ենք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մահապատժի և անմարդկային տանջանքների ենթարկելը, անգամ՝ դիակների անդամահատումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ սարսափել կարելի է, թե ինչպես են վարվում նրանց հետ, ովքեր այս պահին գտնվում են այդ նավթային  բռնապետության քմահաճույքի ներքո։ Չպետք է մոռանալ, որ այս ռեժիմը մոլորակում վերջիններից մեկն է համարվում Freedom House- ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում։ Այս որակումը բազմիցս տրվել է նաև  մարդու իրավունքներին առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ։ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես մամուլի ազատության վարկանիշային ցուցակում  180 երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 168-րդ տեղը։Մի պետություն, որ լիդեր է հանդիսանում մարդու իրավունքների խախտման հարցում։
Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը կամ պաշտպանել նրանից զոհերին, սակայն պետք է գոնե ունակ լիներ ապահովել, որպեսզի հարգվեր հրադադարի համաձայնագրի հումանիտար կետը։ Այս կետի իրագործումը նախապայման է բանակցային ճանապարհով վերջնական խաղաղության հասնելու համար։ Իրավունքը պետք է գերիշխի բռնությանն այս տարածաշրջանում, որը չի կարող լքված մնալ բարբարոսության  և տոտալիտարիզմի պայմաններում։ 

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Իսպանիայի կառավարությանը, որպեսզի օգտագործի իր ողջ կարողությունը և միջազգային ազդեցությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Սերժ Սարգսյանը այցելել էր Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշար
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:34
Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատժի ենթարկվելու փաստը․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Թվիթերյան էջում գրել է,որ ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից։ «Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ...
Աղբյուր` Panorama.am
20:25
Վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա» անցակետը բացվել է
Վրաստանի և Հայաստանի սահմանին «Նինոծմինդա» նորացված անցակետն այսօր բացվել է։ Jnews-ի փոխանցմամբ՝  հայտնում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:13
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրել նաև Լելե Թեփե բարձունքի օպերացիայի դրվագով
Զոհված զինծառայողների ծնողները կդիմեն նախաքննական մարմնին՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին այլ դրվագներով ևս մեղադրանք առաջադրելու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հրդեհ Մայակ թաղամասում․տարահանվել է 10 բնակիչ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը
Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հայտարարության մեջ չկա հստակեցում, թե դա որ տարածքներին է վերաբերում․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար  Էդգար Ղազարյանը գրում է․ «Ադրբեջանի զորքերի ՀՀ տարածքից դուրս բերման հարցը կարելի է լուծված...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ոտքի կանգնեք՝ փրկելու Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դաժանաբար անարգեցին հայ կնոջը, հետո գնդակահարեցին մեր...
Աղբյուր` Panorama.am
19:13
Կաթողիկոս․ Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Հայկական...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՔՊ-ն առաջադրեց, ՔՊ-ն էլ ընտրեց
65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:51
ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ֆոտոթակարդները կրկին նկարահանել  են Նեո ընձառյուծին:...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության արդիականացման ուղղությամբ
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Հասել ենք մի կետի, երբ Արցախի ԱԺ-ն դիմում է ՀՀ իշխանություններին ՄԱԿ-ին նամակ գրելով․ Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է․ «Ցավալին այն է, որ հասել ենք մի կետի, երբ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը չեմ պատրաստվում զիջել ո՛չ Նիկոլին, ո՛չ թշնամուն․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրում է․ «2008 թ.-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը՝ հոկտեմբերի 8-ին
Հայ Առաքելկան եկեղեցին հոկտեմբերի 8-ին կնշի Ս. Թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ Փիլիսոփայի, Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Լիլիթ Գալստյան. Սա դեռ վերջը չէ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Քանի դեռ Հայաստանում իշխանություն են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին լացում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Երկու օր առաջ Նիկոլն իր հզոր, ինտելեկտուալ, կիրթ, լողացած,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
Պրահայի հանդիպումներից հետո Իլհամ Ալիևը իր երկրի հեռուստատեսությամբ հայտարարեց, թե Հայաստանն ու ԵՄ-ն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Լուկաշենկոն Պուտինին տրակտոր է նվիրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն BELARUS տրակտոր է պատրաստել՝ որպես նվեր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի տարեդարձին։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պուտին. Միջոցներ մշակել ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման համար
Ուկրաինայում տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, կան նաև հակամարտություններ ԱՊՀ մյուս երկրների միջև, սա պահանջում է դրանց լուծմանն...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գևորգ Դանիելյան. Այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ
Իրավական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԱԶԲ-ն կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում
Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ենթակայության  տակ գործող...
Աղբյուր` Panorama.am
16:31
Իրանը հերքում է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը...
Աղբյուր` Panorama.am
16:23
Վթար Երևանյան լճի մոտ. տուժածները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 7-ին, ժամը 09։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց առաջ նռնակ է պայթեցրել. մանրամասներ երեկվա դեպքից
Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին խնդրել էր, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է տան...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բայդենն խոսել է «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սառը պատերազմից և Կարիբյան ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է միջուկային պատերազմ:...
Աղբյուր` Panorama.am
16:02
ՀՌՀ. Մրցույթի համար հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում սթ հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանն առավոտյան
11:26 04/10/2022

Երևանն առավոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}