Իրաքում տեղակայված ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազան հարձակման է ենթարկվել
Իրաքյան աղբյուրները հաղորդել են, որ Ալ Անբար նահանգում տեղակայված ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազան ենթարկվել է հարձակման: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ երեքշաբթի օրը երկու հրթիռ է արձակվել Իրաքի արեւմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազայի ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ:
Իրաքյան որոշ աղբյուրներ հաղորդել են,, որ Այն ալ-Ասադի մոտակայքում մի քանի պայթյուն է լսվել, և հենակետում միացել են անվտանգության ազդանշանները:
Իրաքի անվտանգության տեղեկատվական կենտրոնը հաստատել է «Կատյուշա» հրթիռներով հարձակման լուրը՝ նշելով, որ հարձակման հետևանքով նյութական վնասներ կամ զոհեր չեն եղել:
Երկուշաբթի երեկոյան նույնպես իրաքյան աղբյուրները հաղորդեցին, որ Բաղդադի հյուսիսում գտնվող Բալադ ավիաբազայի մերձակայքում գտնվող ամերիկյան Սալիփորթ կազմակերպության գրասենյակի դեմ հրթիռային հարձակում է իրականացվել:
Իրաքի քաղաքացիները և քաղաքական խմբերը պահանջում են, որ ամերիկյան զորուժը դուրս գա այդ երկրից, իսկ խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման ծրագիրը: