Ահազանգ․ Ավերվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը
«Վերջերս ավերվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Արբանյակային նկարները ցույց են տալիս դրա ամբողջական ոչնչացումը: Բուլդոզերի հետքերը»,- այս մասին ահազանգում է «Caucasus Heritage Watch»-ը։
Նշվում է, որ նույն գյուղում, կարծես, շինարարության սպառնալիքի տակ է հայտնվել 1846 թ. հիմնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Եկեղեցուց անմիջապես արևելք ընկած հատվածում, ասվում է, որ բուլդոզեր է տեղադրվել, և բեռնատար մեքենաները կայանել են տարածքում:
CHW-ը հետազոտողների թիմ է, որի առաքելությունն է վերահսկել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները:
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին. Արցախի ՄԻՊ
- Մայիսի 9 -ին ընդառաջ թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները․Հունան Թադևոսյան
- Ահազանգ․ Ադրբեջանը հնարավոր է ծանր տեխնիկա է բերել Արցախի Վանքասարի եկեղեցու մոտ