Բայց հասկանալ եմ ուզում, թե որտե՞ղ եք ուզում մոլորեցնել ժողովրդին. Ուրիխանյանը՝ Փաշինյանին
«Սերժ Սարգսյանը հարցազրույցում մեղադրանքներ հնչեցրեց, որ դուք իրարամերժ հայտարարություններով, ձևակերպումներով, դիրքորոշումներով տապալել եք Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացը»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և հիշեցրեց, որ դրան Փաշինյանը պատասխանել է, որ հակառակն է եղել, որ նախկին իշխանությունները, հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները, պատրաստ են եղել 7 շրջանների զիջմանը՝ հանուն Արցախի Հանրապետության կարգավիճակի հանրաքվեով որոշման:
Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ իրեն տարօրինակ է թվացել մամուլում տեղ գտած այն ձևակերպումները, թե նախկինում արած իր նույն այդ հարցով օգնել է Փաշինյանին պատասխանել նախկին իշխանությանը:
«7 տարի ես օգնել եմ, որ ժողովուրդը տեսնի նախկին իշխանության բացթողումները և երեք տարի էլ օգնում եմ, որ ձեր բացթողումները տեսնի ժողովուրդը, հիմա էլ եմ ուզում, որ պատասխանեք նախկիններին, բայց հասկանալ եմ ուզում, թե որտե՞ղ եք ուզում մոլորեցնել ժողովրդին»,- հայտարարեց Ուրիխանյանը:
Փաշինյանը նշեց, որ միայն «դավաճան» ասելով չէ, պետք է հիմնավորվի , թե ով է դավաճանը: Նա կրկին շեշտեց որ նախկին իշխանություններն են պատրաստ եղել զիջումների:
Ուրիխանյանը հարցրեց, թե կա՞ փաստաթղթային ապացույց, որ Ադրբեջանը դեմ է եղել հանրաքվեին, ինչպես Փաշինյանն է պնդում:
Փաշինյանն ասաց, որ ինքը խոսում է միայն հրապարակված ելույթների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսականի փոխարեն երկնիշ աճ միայն ապրանքների գներն են գրանցում.պատգամավորը՝ Վահան Քերոբյանին
- Սա շփման գծի բնական կյանքն է.Վաղարշակ Հարությունյանը՝ ադրբեջանցիների կողմից հայ հովվի ծեծի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում