Սենոր Հասրաթյան. Դուք ո՛ւր, պետական գաղտնիքն ուր այ անիծյալ թշվառներ
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ քանի որ չգիտեն, թե գեներալ Խաչատուրովն ինչ է պայմանավորվել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ,սպառիչ եզրահանգումներ կատարելը դժվար է...
Սա իրականում ոչ միայն մեծ կոմբինատոր ու մանիպուլյանտ է, այլև ցինիկությամբ անգերազանցելի բանսարկու: Մեկ տարուց ավելի, տասնյակ զինվորականների և անձամբ այն ժամանակվա Գերագույն գլխավոր հրամանատարին լսելուց հետո, անամոթաբար բերել «մատից ծծած» պատճառաբանություններ և դրանցով փորձել արդարացնել սեփական անճարակությունը, ոչ այլ ինչէ, քան հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու հանցավոր վարքագիծ...
Այսքանից հետո, ինչպես չարդարացնել գեներալ-գնդապետի պահվածքը, ով մերժելով այդ քննիչ հանձնաժողով կոչվածի «հրավերը», պատվից ցածր համարեց ներկայանալ և նմանների հարցերին պատասխանել...
Հ.Գ.- Հարց հանձնաժողովի նախագահին.- ի՞նչ կապ ունեն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները տարիներ շարունակ ձեր իսկ կողմից շրջանառված այն հեքիաթների հետ, թե իբր «հայ զիվորը կռվում էր բահերով ու սոված վիճակում...»։
Գոնե, այս և էլի մի շարք շինծու հարցերի պատասխանները հանձնաժողովն ունի՞, թե դրանք էլ են տեղավորվում մոսկովյան բանակցությունների «տրամաբանության» շրջանակում... Վերջում էլ, թե չեն հանրայնացնում, քանի որ գաղտնի տեղեկություններ են պարունակում... Դուք ո՛ւր, պետական գաղտնիքն ուր այ անիծյալ թշվառներ, որ Երկիրը քանդելով եք ուզում ձեր կաշին փրկել...»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ իմ ականջներում տակավին ռուս զինվորի «խորհուրդն» էր․ Սենոր Հասրաթյան
- Մեկը-մյուսին հաջորդելով՝ մենք կկորցնենք այն, հանուն որի դարերով պայքարել ու հասել ենք. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյանը՝ ոստիկաններին. Մարդկանց հնարավորություն տվեք պաշտպանել ազգի արժանապատվությունը, որը նաև ձեր արժանապատվությունն է...
- Սենոր Հասրաթյան. Այսօր գեներալն արդեն ոչ թե բարձունք է, այլ պարզապես կոչում
- Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
- Սենոր Հասրաթյան. Ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց՝ ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն
- Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
- Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
- Ճակատագրական պահին էլի՞ մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, Ռուսաստանն ու եվրոպանները. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ