Սա շփման գծի բնական կյանքն է.Վաղարշակ Հարությունյանը՝ ադրբեջանցիների կողմից հայ հովվի ծեծի մասին
«Սյունիքի մարզի Արավուս համայնքում արձանագրված միջադեպն տեղի է ունեցել ադրբեջանական ներկա դիրքերից 50 մետր այս կողմ, այսինքն՝ Արավուսի տարածքում, երբ երեք ադրբեջանցի զինվոր բռնության են ենթարկել մեր հովվին»,-խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին հարց ուղղեց, թե ի՞նչ է արվում, որ բացառվեն նման դեպքերը:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ հովիվը մոտեցել է ադրբեջանցիների դիրքերին և քաշքշուկ է եղել, որը հետո հարթվել է:
«Սահմանը, որը նախատեսված է Խորհրդային միության և ճանաչված անկախ Հայաստանի համար՝ ամբողջովին պահպանվում է, կան տեղեր, որ նրանք 50 մետր առաջ են և կան տեղեր՝ հակառակը, որը պայմանավարված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովվի անվտանգությունը և վերահսկողությունը»,- հայտարարեց Հարությունյանը և դրանով բացատրեց դիրքերի առաջ ու հետ գնալը:
Նա հավաստիացրեց, որ սահմանային փոփոխությունները կազմում են շատ փոքր քանակ և մակերես, իսկ այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ:
«Ի՞նչ է արվում, որպեսզի մեր քաղաքացիներն ադրբեջանական զինվորների կողմից չստորացվեն»,- հարցը կրկնեց Սրբուհի Գրիգորյանը:
Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրեց, որ ստորացման խնդիր չկա, քանի որ սահմանը 1500 կմ է և միջադեպերը լինում են ինչպես Երևանում, այնպես էլ Իջևանում, Նոյեմբերյանում, իսկ որպեսզի դրանք բացառվեն պետք է համապատասխան մարմինները իրազեկեն քաղաքացիներին, որ չմոտենան դիրքերին:
«Նույն միջադեպերը լինում է նաև իրենց հետ և կարող է ավելի շատ, սա շփման գծի բնական կյանքն է, որը գնում է»,- հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը և հավելեց, որ այն եղել է 30 տարվա ընթացքում, իսկ ամենակարևորն այն է, որ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի կամ վիրավորների, որը լուծված է:
Նրա խոսքով՝ նման միջադեպերը կլինեն և պետք է ամեն ինչ անել, որ հովիվը չգնա այնտեղ և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների դիրքերին:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ զեկույցի, Արտակ Դավթյանն Ապրիլյան պատերազմի մեղավորներից է և նա այսօր չպետք է լիներ ԳՇ պետ. Էդմոն Մարուքյան
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ հակասական և խճճող բաներ կային. Սոֆյա Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում