Խաղաղապահները Արցախի հեռավոր գյուղերի բուժկետերին նվիրել են առաջին բուժօգնության պարագաներ
Նախորդ օրը Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական օգնության հերթական առաքումն են կատարել հեռավոր բնակավայրեր: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահները «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից բժշկական սարքավորումների հավաքածուներ են նվիրել Շոշ և Պառավաթումբ գյուղերի մանկաբարձական և առաջին բուժօգնության կենտրոններին: Յուրաքանչյուր հավաքածու պարունակում է տոնոմետր, սրտի կծկումների մոնիտոր, ստետոֆոնենդոսկոպ, գլյուկոմետր, ջերմաչափեր, այլ սարքեր և նյութեր:
«Անկասկած, տեղացիները գոհ են մեր յուրաքանչյուր այցից, գոհ են առաքված բժշկական սարքավորումներից: Այս սարքավորումները բժշկական օգնությունն ավելի մատչելի կդարձնեն Արցախի յուրաքանչյուր բնակչի համար»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսեյ Օրլովը:
Ընդհանուր առմամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածուներ են հանձնվել Արցախի բժիշկներին: 33 հավաքածու հանձնվել են Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցին` հետագա բաշխման համար: Բացի այդ, ռուս խաղաղապահներն անձամբ բժշկական սարքավորումներ են հասցրել Ասկերանի շրջանի Խնձորեստան, Աստղաշեն, Պատարա, Դահրավ, Այգեստան, Քարաշեն և Շոշ բնակավայրերին, ինչպես նաև Մարտունիի շրջանի Քառասնի, Ննգի, Պառավաթումբ, Վարանդա, և Մուշկապատ գյուղերին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Ռուսական բարեգործական հիմնադրամները 50 տեսակի բժշկական սարքավորում են փոխանցել Ստեփանակերտի հիվանդանոցին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ