Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Gazele» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է:
Փրկարարները փակել են «Gazele» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ