«Օկուպանտ, մերժված, դավաճան» ասելու վրա էներգիա ծախսելու փոխարեն բուֆերային գոտի ստեղծեք. Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի կարծիքով, մի շարք քաղաքական գործիչներ մոռացել են, որ ապրում են հետպատերազմական շրջանում և այսօր առավել քան երբևէ պետք է համերաշխ լինեն։
«Ինձ համար՝ որպես սյունեցի, պատերազմը չի դադարել, քանի որ ադրբեջանցիները շարունակում են քարերով խփել մեր մեքենաներին, շարունակում են կրակել սահմանին, ցուցադրաբար մեծ մեքենաներով աշխատում են՝ փորձելով խուճապ տարածել բնակչության մեջ։ Իսկ մեր քաղաքական լիդերներն ուղղակի մեկը մյուսին ասում են՝ օկուպանտ, մերժված, դավաճան, հետո միմյանց են արձագանքում։ Մոլորության մեջ են մեր քաղաքական գործիչները։ Բայց միմյանց վիրավորելու վրա ծախսվող այդ էներգիան պետք է ծախսվի Սյունիքում բուֆերային գոտի ստեղծելու համար, և այդ բուֆերային գոտին պետք է ստեղծվի ոչ թե Սյունիքի, այլ՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքների հաշվին։ Եվ եթե մենք միասնական աշխատենք, կարող ենք դրան հասնել»,- նշեց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ ինքը հարց է բարձրացրել Արավուսի հովվի հետ կապված, և ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարը այդ հարցին պատասխանել է՝ ասելով, որ դա նորմալ երևույթ է։
«Կներեք, ինձ համար չի կարող նորմալ երևույթ լինել, երբ մեր անզեն քաղաքացուն ադրբեջանցի զինվորները բռնության են ենթարկում։ Այստեղ ազգային արժանապատվության հարց կա նաև»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին