Տնտեսություն 11:04 06/05/2021 Տարածաշրջան

Ճիշտ ռազմավարություն մշակելու և ունենալու դեպքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որը երազում են բոլորը․ Փույա Հոսեյնի

«2020թ -ին Իրանի արտահանման ծավալը 34 միլիարդ 998 միլիոն դոլար է կազմել, իսկ Իրանի ներմուծման ծավալը՝ 38 միլիարդ 892 միլիոն դոլար: Իրանը ամենատարբեր արտադրանք է արտահանել 143 երկիր և 120 երկրից ապրանքներ է ներմուծել: Իրանի արտահանված ապրանքատեսականու 50%-ը եղել է նավթաքիմիական արտադրանք և նավթամթերք, 20%-ը՝ հանքանյութեր, 18%-ը՝ գյուղմթերք և սննդամթերք, 10%-ը՝ արդյունաբերական արտադրանք, և 2%-ը՝ գեղարվեստական արտադրանք»,-այս մասին գրում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։

Հոսսեյնին նշում է, որ այս ամենը կատարվել է Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում: Եթե պատժամիջոցները չլինեին, Իրանի առևտրաշրջանառությունը երկու-երեք անգամ ավելի մեծ կլիներ:

«Տարիներ շարունակ ապրելով և աշխատելով Հայաստանում, շփվելով Հայաստանի բիզնես-շրջանակների հետ, ես միշտ լսել եմ բողոքի և դժգոհության ձայներ այն մասին, որ Իրանը բիզնեսի և արտահանումների համար փակ երկիր է, բանկային փոխանցումներ չկան, որ Իրանի հետ դժվար է աշխատել կամ չի ստացվում աշխատել և այլն: Ընդունելով բոլոր նշված խնդիրները, և այն, որ պետք է դրանց վերաբերյալ լուծումներ գտնել, միշտ ներկայացրել եմ իմ մոտեցումը, որը ինչ-որ չափով մոտիկ է Իրանի բիզնես-դաշտի մոտեցումներին, այն է. ինչպե՞ս է ստացվում, որ նույն առկա խնդիրներով 2020թ -ին 120 երկիր կարողացել են 38 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներ արտահանել Իրան… Խնդիրը նրանում է, որ Հայաստանի բիզնես ոլորտը տարիներ շարունակ աշխատելով Ռուսաստանի շուկայի հետ, իր արտադրանքը հարմարեցրել է ռուսական շուկայի պահանջարկին. պահածոյացված սնունդ, գյուղմթերք, հյութեր, խմիչքեր և այլն, ինչը Իրանի շուկայի պահանջարկներին չի համապատասխանում: Իրանի շուկայի պահանջարկը Հայաստանում մինչ օրս խորապես չի ուսումնասիրվել, չի մշակվել նաև համապատասխան ռազմավարություն և չեն արվել լրջագույն քայլեր՝ իրանական մեծ շուկայի ներուժի ուղղությամբ:

Ճիշտ է՝ Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց Հայաստանի աշխարհագրական դիրքը այնքան յուրահատուկ է, որպես Ասիան Եվրոպային կապող հանգույց, որ տնտեսական և քաղաքական ճիշտ ռազմավարություն մշակելու և ունենալու դեպքում, Հայաստանը կդառնա այն երկիրը, որը երազում են բոլորը: Հայաստանը, ունենալով ռուսական շուկայի հետ սերտ համագործակցություն, կարող է կապել Իրանին ռուսական և եվրասիական շուկաներին, ինչը Իրանի համար մեծ խնդիր է: Նույն պահածոյացված սննդամթերքի և գյուղմթերքի ոլորտում Իրանի հետ աշխատելով և համագործակցելով՝ Հայաստանը կարող է շատ ավելի մեծ ծավալներով նույն ապրանքատեսակները արտահանել ռուսական և եվրասիական շուկաներ: Հայաստանը նաև կարող է օգտակար լինել հայ-իրանական համատեղ արտադրությունների արտադրանքի արտահանման հարցում՝ դեպի եվրոպական շուկաներ: Իրանական հումքը և ապրանքները կիսաֆաբրիկատների տեսքով, հսկայական քանակով կարող են Հայաստան հասնել, Հայաստանում վերջնական արտադրանքի վերածվել և որպես հայկական ապրանքներ՝ արտահանվել եվրասիական և եվրոպական շուկաներ: Մյուս կողմից՝ Հայաստանի բիզնես ոլորտը, արտադրելով իրանական շուկայի պահանջարկներին համապատասխանող ապրանքներ, կարող է մեծ ծավալով արտահանում ապահովել դեպի Իրան:

Հայաստանի ճիշտ տնտեսական ռազմավարություն ունենալու և իրականացնելու դեպքում, միլիարդ դոլարների հասնող Իրանական արտահանման և ներմուծման ծավալի մի քանի տոկոսը միայն Հայաստանին կապելու դեպքում՝ Հայաստանի տնտեսությունը աննկարագրելի զարգացում կապրի: Դրան հասնելու համար պետությունը և բիզնես ոլորտը պետք է համատեղ ռազմավարական ծրագրեր ընդունեն և դրանով առաջնորդվեն: Աշխարհում ոչ մի պետություն էլ չի կարող միայնակ երկրի ներքին տնտեսական խնդիրները լուծել, եթե տվյալ երկրի բիզնես ոլորտի հետ չունենան միասնական մոտեցումներ, տեսլականներ և ռազմավարություններ: Բոլոր երկրներում տնտեսական ռազամավարական ուղղությունների ընդունման և իրականացման մեջ բիզնեսի ներկայացուցիչները մեծ դեր ունեն:

Հայաստանի տնտեսական պոտենցիալը շատ մեծ է, պարզապես պետք է փոխվեն մոտեցումները, բիզնես-մոդելները, հստակեցվեն տնտեսական քաղաքականության ռազմավարություններն ու ուղղությունները»,-գրում է Փույա Հոսսեյնին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:58
ՄԻՊ-ն Ադրբեջանի նախագահի և Էրդողանի կնոջ խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
«Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»։
Աղբյուր` Panorama.am
20:30
Պ․ Սևակ գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղում այրվում են խոտածածկ տարածքներ
Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Microsoft-ը ներկայացրել է Windows 11-ը
Microsoft-ը ներկայացրել է օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Այս մասին հայտնի է դարձել առցանց հեռարձակման ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Բրազիլացի Ժունինիոն միացել է «Փյունիկ» ՖԱ-ի թիմին
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։Այս մասին հայտնում են ակումբից։ Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երեք ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 20-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ․ ՀԾԿՀ
Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Այսօր հարյուրավոր հիվանդներ սպասում են իրենց պրոֆեսորին․ Գագիկ Հակոբյան
Պրոֆեսոր Չարչյանը, լինելով պատգամավորության թեկնածու, մեր սահմանադրությամբ իրավունք ուներ կատարելու քարոզարշավ։ Այս մասին Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
18:54
Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
18:35
Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան
Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ Ադրբեջանը մայիսի 12-ից հետո տարբեր ուղղություններով մխրճվել է ՀՀ սահմանի խորք, ռուսական սահմանապահների...
Աղբյուր` Panorama.am
18:28
Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
«Այսօր մեզ համար բավական տխուր օր է, քանի որ հույս ունեինք՝ ընտրությունները  հանդարտություն և խաղաղություն կբերեին մեր ժողովրդին,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Արդյոք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ․ Փայլան
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
ՀՀ փաստաբանների պալատն այսօր կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն...
Աղբյուր` Panorama.am
18:05
Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Գլխավոր դատախազության դիմաց հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքի ակցիային ներկայացրել էր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մեր խորին համոզմամբ, իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան
«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի՝ կվերցնի պատգամավորական մանդատները, թե ոչ: Գլխավոր դաախազության դիմաց լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բրիտանիայի բնակիչն աշխարհում ամենաերկարը՝ 290 օր ունեցել է կորոնավիրուսի հիվանդության պատմություն
Բրիտանիայի Բրիստոլի բնակիչ Դեյվ Սմիթը տաս ամիս առաջ վարակվել էր կորոնավիրուսով՝ նրան դարձնելով աշխարհում COVID-19-ով ամենաերկար տառապող հիվանդը:...
Աղբյուր` Panorama.am
17:33
Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
«Հայաստանի  գլխավոր դատախազությունն այսօր վերածվել է իմպոտենտ մարմնի»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես...
Աղբյուր` Panorama.am
17:27
Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից
Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով: Մրցավայր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել։ Շենքի դիմաց այս պահին մոտ երկու տասնյակ ոստիկաններ են կանգնած։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել է, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
«Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»:
Աղբյուր` Panorama.am
17:01
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել
Արցախի պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրում է. «Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասնում է 53.8 միլիարդ դոլարի
Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քաղաքագետ. Արտաքին խաղացողների համար նույնպես իդեալական իրավիճակ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանը կվերացնի հակահամաճարակային սահմանափակումների խախտումների համար սահմանված 76 մլն լարիի տուգանքները
Վրաստանի կառավարությունը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան այն անձանց վերաբերյալ, որոնք տուգանվել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ գանձել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ պետություններին կոչ է արել հարստության հարկ սահմանել`...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Շուտով պետք է գալու մոբիլիզացնել բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքերը հաղթահարելու համար»
«Վհատվել չկա։... Ռացիոնալիզմը և արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}