Մորատտի. «Ինտերի» համար դեռ վաղ է մտածել Սկուդետտոյի մասին»
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատտին կարծում է, որ միլանյան ակումբի համար դեռ վաղ է մտածել «A» սերիայի ոսկե մեդալների մասին: 5 տուրից հետո «Ինտերն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը՝ ունենալով 15 միավոր:
«Դեռ վաղ է խոսել Սկուդետտոյի մասին, 5 տուրը դեռ շատ քիչ է: Սակայն «Ինտերը» գերազանց խաղ է ցուցադրում,- ասել է Մորատտին:- Ալեքս Տելլեսը, Ֆելիպե Մելոն ու Ժոաո Միրանդան գերազանց համալրում են: Իրեն վատ չի դրսևորում նաև Գարի Մեդելը:
Ինչ վերաբերվում է Կոնդոգբիային, նա դեռ շատ երիտասարդ է: Հիմա տեղին չէ ասել, որ նա նոր Վիեյրան է:
Ես չեմ կարող համեմատել Մուրիլյոյին ու Իվան Կորդոբային, նման համեմատությունները վտանգավոր են, սակայն նա լավ պաշտպան է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին