Զինվորը կոմայի մեջ է, ծնողի հետ ներքին օղակները շատ ստոր ձևով են վարվել․ Կոստանյան
«Արդյո՞ք դուք դիմումներ ստացել եք զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների հարազատներից, որոնք նեշել են, որ իրենց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք է դրսևորվել պատկան մարմինների կողմից»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին։
Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը դիմում է ստացել վիրավոր զինծառայողի ծնողից, ում որդին այս պահին գտնվում է կոմայի մեջ իսկ ծնողի հետ ներքին օղակները, մեղմ ասած, շատ ստոր, անշնորհք ձևով են վարվել։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ զոհվածների և վիրավորների հարազատների հետ կապված ընդգծված վատ վերաբերմունք ՄԻՊ-ը չի արձանագրել։
«Կարող է՝ ինչ-որ եզակի դեպքեր լինեն, մենք դրանք յուրաքանչյուրին արձանագնքում ենք։ Նրանց մոտ գլխավոր խնդիրը ինֆորմացիայի պակասն է։ Եթե կան նման դեպքեր, ապա խնդրում եմ ներկայացնել մեզ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ երեկոյան ժամերին խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բժշկական օգնության կարիք ունեն. Թաթոյան
- Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գլխավոր խնդիրը խուճապային վիճակն էր. Թաթոյան
- Ռազմական գործողությունների ընթացքում եղել են գլխատումներ ու մարմնի մասերի անդամահատումներ. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ գործունեությունը օրինակ է մի շարք երկրների համար. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ