Քաղաքական 13:28 07/05/2021

Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը. Վանեցյան

«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ հրավիրած ասուլիսում  ՀԿ խորհրդի անդամ, գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, այդ կառույցը Հայաստանում մեծ հեղինակություն էր ձեռք բերել:

«Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, սովորական նշանակում չէր, հերթական նշանակում չէր: Երկրում տեղի էին ունեցել մեծ փոփոխություններ, երկրում տեղի էր ունեցել, այն ժամանակ ասում էին հեղափոխություն, հիմա մենք հասկանում ենք, որ դա հեղաշրջում էր: Ես այդ ժամանակ դարձել եմ ԱԱԾ առաջին տնօրենը:

Մեր բնակչության շրջանում կար կարծրատիպ, երբ մեզ նույնականացնում էին նախկին ԿԳԲ-ի հետ: Խնդիր կար կոտրելու այդ կարծրատիպը, որպեսզի մարդիկ սկսեին վստահել մեր կառույցին, մեր մեջ տեսնեին ոչ թե սպառնալիք, այլ վստահեին, տեսնեին մարդկանց, որոնք կանգնած են իրենց հայրենիքի, ժողովրդի պաշտպանության համար:

Կարճ ժամանակում ԱԱԾ-ն Հայաստանում դարձավ ամենահեղինակավոր կառույցներից մեկը»,- ասաց նա:

Ա. Վանեցյանի խոսքով, իրենք ուս-ուսի տված արել են շատ մեծ գործ, գրանցել են մեծ արդյունքներ, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի երկիրը կայունանա:

«2019 թվականին սեպտեմբերին իմ հրաժարականի դիմումի մեջ փորձել եմ հասկանալի կերպով ներկայացնել այն պատճառները, ինչը դրդեցին ինձ այդ հրաժարականին:
Այն կանխատեսումները, որոնք եղել են իմ հրաժարականի տեքստում, ցավոք սրտի, գրեթե ամբողջությամբ իրականություն դարձան»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:

Արթուր Վանեցյանի խոսքով, կարող են միտում տեսնել 3 տարվա մեջ ԱԱԾ 5 տնօրենի փոփոխության հարցում, որովհետև այս կառույցում ղեկավարներին այդպես հաճախ չեն փոխում, եթե տնօրեն են փոխում, պետք է հստակ բացատրություն լինի:

«Ես և պարոն Միքայել Համբարձումյանը հստակ մատնանշել ենք մեր հրաժարականների պատճառները, մյուսների հրաժարականների մասին լայն հանրությունը որևէ բան չգիտի: Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը: Սա է մեր դիրքորոշումը», - նշեց Ա. Վանեցյանը:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչն էր խանգարում, երբ լինելով ԱԱԾ տնօրեններ՝ հնարավորություն ունեին ձերբակալեին կառավարության այն ադամներին, որոնց մեջ խնդիր էին տեսնում, ասուլիսին ներկա ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը պատասխանեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ես քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիքմեր չեմ տեսել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:16
ՄԻՊ. Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից
 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որ փաստահավաք աշխատանքներով Գեղարքունիքում էր, ահազանգում է Գեղարքունիքի Գեղամասար...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Ում նկատմամբ ուզեն, կհարուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին,...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Եթե ՌԴ-ն համաձայնի ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը ավելորդ է դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,-...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում,...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Փաշինյանը մտերիմների շրջանում ասել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի Վահե Հակոբյանին զրկել պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը ոչ միայն հաղթահարեց դիմադրությունը, այլև պաշտոնի բարձրացում ստացավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Արտախորհրդարանական ուժերի նեկայացուցիչներն էլ սիրահոժար չեն մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին կրկին հանդիպել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Սակայն...
Աղբյուր` Panorama.am
09:29
Համարանիշեր գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ստեփան Դանիելյան. Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, գրում է. «Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Տիգրան Աբրահամյան. Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության՝...
Աղբյուր` Panorama.am
09:11
ՊՆ. ՀՕՊ-ը կասեցրել է Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Գերմանիայի ԱԳՆ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Ադրբեջանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
21:29
Իրանն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպվածության պահպանման անհրաժեշտությունը
Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային բախումների շարունակման կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի կարևորությունը
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Աղբյուր` Panorama.am
21:08
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ «2021-ի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք
Վաղ առավոտյան Գորիս համայնքի բնակիչները նկատել են, որ իրենց անասունները չկան։ 31 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն անցել էին Սև լճի հարակից...
Աղբյուր` Panorama.am
20:37
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Անհապաղ վերադառնալ բանակցությունների
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ։...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 22-28-ի դրությամբ։ «Փոշու...
Աղբյուր` Panorama.am
20:22
Փոխվել են COVID-19-ի ախտանիշները
 COVID-19-ը փոխել է իր ախտանիշները: Այս մասին հայտնում է mk.ru-ն՝  հղում կատարելով Պսկովի մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կուբացի վեց գեներալների խորհրդավոր մահը
 Վեց բարձրաստիճան զինվորականներ, որոնք վերջին տասն օրվա ընթացքում խորհրդավոր կերպով մահացել են Կուբայում, հնարավոր է, որ մահացել են...
Աղբյուր` Panorama.am
20:04
Նռնակով զինված անձինք ներխուժել են Երևանի Ամիրյան փողոցում գործող վարկային ընկերություն․ՔԿ
2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի...
Աղբյուր` Panorama.am
19:41
Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություն է տեղի ունեցել․ԲԴԽ
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ  ԲԴԽ-52-Ն-15 որոշման համաձայն՝ ՀՀ Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության...
Աղբյուր` Panorama.am
19:25
Բոդրում քաղաքում հյուրանոցը տարհանվել է անտառային հրդեհի պատճառով
Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Բոդրումի շրջանում գտնվող հյուրանոցներից մեկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել․ Էրիկ Ալեքսանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով  նախաքննության ավարտվել է։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց,...
Աղբյուր` Panorama.am
19:03
ՀՀ-ն դեռ բնակարան է տալիս 1988-1992 թթ-ին Ադրբեջանից փախստականներին
1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվեցին բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հրաձգային ամբողջ վաշտին՝ հետմահու
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:40
Չորս երիտասարդի մեղադրանք է առաջադրվել ՝ գողության և խարդախության համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան...
Աղբյուր` Panorama.am
18:34
ԱԱԾ. Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}