Քաղաքական 10:26 07/05/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Մի՛ հաբրգի

Ժամանակին մի պատմվածքում գրել էի՝  «․․․հայտնում եմ հստակ համոզմունքս այն կապակցությամբ, որ ավելի ու ավելի օրախնդիր է դառնում «Մի՛ հղփանար» 11-րդ պատվիրանի ընդունումը և հաստատումը»։  

Հեղինակի իրավունքով հղումները չեմ անում և  մեջբերումն  անում եմ իմ ուզած չափով,  քանի որ հետաքրքրող մասը «Մի՛ հղփանար»  միտքն է։ Այնպես չէ, որ նման պատվիրան լինելու դեպքում  բոլորը խստորեն կհետևեին դրան, ինչպես  որ ոչ բոլորն են պահում տասը պատվիրաննները։

Բայցևայնպես միջին վիճակագրական  մարդը ներքուստ  առանձնապես հակված չէ  պատվիրրանները  խախտելու։ Գուցև    հղփանալ-հաբրգելուց ևս շատերը կաշխատեին զերծ մնալ, եթե իմանային, որ դա ևս  Բարձրյալի կողմից դատապարտելի է։ Իսկ որ դատապարտելի է՝  ցույց է տվել մարդկության փորձը, քանզի ոչ մի հաբրգած լավ վախճան չի ունեցել։
Այս կիսագեղարվեստական սկզբից հետո դիմում եմ իրենց իշխանություն հորջորջող պատգամավորներին, նախարարներին, մարզպետներին, մեծ ու միջին պաշտոնյաներին՝  մի՛ հաբրգեք․․․ 

Ձեր անցած ու անցնելիք ճանապարհն այնքան կարճ է, որ երեք տարվա չհիմնավորված հաբրգածության համար հետագա  ողջ կյանքում  բումերանգը ճակատներիդ է գալու։ Հիշեք, որ հանրապետականներին կործանեց իրենց իշխանության  հատկապես վերջին տարիների հաբրգածությունը, իսկ դուք ընդամենը երեք տարում գերազանցեցիք նրանց ձեր հաբրգածության և՛ ծավալներով, և՛ խորությամբ, և՛ կործանարար ուժով։ Դուք երկիրը կործանեցիք։

Եթե այդքան շուտ չհղփանայիք՝  սուտը չէիք դարձնի ձեր ապրելաձևը, օտար տերերի և ուժերի շահերը չէիք սպասարկի ԱԺ-ում և կառավարությունում,   ժողովրդին ավանակի տեղ չէիք դնի  ձեր ընդունած պատեհապաշտ օրենքներով։  Ո՞վ չի հասկանում օրինակ ձեր հաշվակը,   երբ  ափալ-թափալ ընտրական օրենսգրքում փոփոխություներ եք անում՝ իջեցնելով կուսակցությունների անցողիկ շեմը, բարձրացնելով դաշինքներին,  և հայտարարելով, որ  մասնակցում եք մեկ կուսակցությամբ։  Իսկ եթե վաղը ձեր ահ ու սարսափ ընդդիմադիրները հայտարարված դաշինքները ցրեն և որպես կուսակցություններ հանդես գան՝ ի՞նչ եք անելու․․․  թարմ թխած օրենքը հապշտապ փոխելո՞ւ եք։  

Եթե միայն նույն այդ տքնաջանությամբ երկրի բարգավաճման համար հաշվարկներ անեիք, ինչպես որ աշխատում եք    եկող խորհրդարանում  մեկ-երկու հոգի ավել վերարտադրվելու համար՝ էս օրին երևի  չէինք հասնի։ 

Ենթադրենք ապահովեցիք  ձեր ներկայությունը  ապագա խորհրդարանում, բա ձեր մեղքերը ո՞նց եք պարտակելու։ Ինչո՞ւ եք մտածում, որ կմոռացվեն  ԱԺ-ում և կառավարությունում  ձեր գործունեության խութերը՝ չզեկուցվող հարցերի տակ պետականքանդ որոշումների ընդունումը; ՍԴ, ԲԴԽ դատավորների ընտրությունները;  դատարանների շրջափակմանը մասնակցելը; ապազգային որոշումների ընդունումը  և կոնվենցիաների վավերացումները; թիրախ ընտրված  մարդկանց վրա «ֆաս» հրամանով  հարձակումները;  44 օրյա պատերազմում ամեն օր խաբելը; պատերազմի ժամանակ պարգևավճաներ ստանալը;  ադրբեջանցի-թուրքին ձեռնտու ուղղությամբ գնալը․․․  Կարծում եք ՝ պատգամավորական անձեռնմխելիություն  ստանալով  կպլստա՞ք պատասխանատվությունից։

Ձեր լիդերի մասին չեմ էլ խոսում, նրա մասին ամեն ինչ  ասված է սյունեցիների   ողջույնի  կոչերում։  Ինքներդ մտածեք, թե ում եք  ծառայում և ինչի համար։ Նրա բոլոր հանցանքներին մասնակից եք նաև դուք։  Շուշին ու Հադրութը մենակ ձեր շեֆը չի հանձնել, Սյունիքի  սահմանները մենակ ինքը չի բզկտել,  5000 զոհված տղերքի արյան մեղքը մենակ ձեր շեֆի խղճին չէ։  Դուք եք նրան թիկունք եղել, դուք եք մասնակցել ստի ու անբարոյականության այդ տոնավաճառին, և եթե ոչ նրա չափով, ապա ամեն մեկդ ձեր չափով պատասխան եք տալու օրենքի,  մարդկանց  և Աստծո առաջ։ Ներքուստ ինքներդ էլ գիտեք, որ նոյեմբերի 10-ից հետո նրա կողքին մնալը գրեթե զրկում է ձեզ   ներված լինելու հնարավորությունից։  Սխալվել կարելի է, բայց սխալի մեջ գիտակցաբար խորանալն արդեն հանցանք է։

Եթե այնքան խելք ունենայիք, որ ճանաչեիք ձեր չափը,  չմտածեիք,  որ ուրիշի ուսապարկ դառնալով  փող աշխատելը միայն ծախու  մարդկանց կենսաձևն է, մանկապարտեզից պատգամավոր կամ նախարար դառնալը ձեր կախվածության արտահայտությունն է, այլ ոչ թե սեփական ուժերով ու խելքով  կարիերայի առաջխաղացում՝ այդքան արագ չէիք հաբրգի։ 

Աստծով, եթե վաղը-մյուս օրը մեր  երկիրը կարգավորվի,   դուք  ինքներդ ձեր աշխատանքային գրքույկներից կջնջեք այս երեք տարվա ձեր  գործունեությունը, որը կարծում էիք թե ձեզ բարձր թոշակ ու սոցիալական ստատուս  կտա։  Դուք վերացած, անիծված մարդիկ եք։
Իսկ սրան հասաք միմիայն ժամանակից շուտ ու շատ հղփանալու պատճառով։ Ասում ենք էլի՝ մի՛ հաբրգեք․․․

Հ․Գ․ Ֆրիդրիխ Էնգելսն ասել էր՝ «Հնարավոր չէ փախչել ճակատագրից, այլ կերպ ասած՝ չես փախչի  քո սեփական արարքների անխուսափելի հետևանքներից»։

Լիա Իվանյան

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}