Իրավունք 13:17 07/05/2021 Հայաստան

Ձերբակալվել է «օրենքով գող»

Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ և «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին։

Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Նրանք քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելով հեղինակություն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տվել են հրահանգներ, ինչպես նաև կազմակերպել և իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով), տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը և կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու միջոցով այդ խմբավորումը ղեկավարելու վերաբերյալ:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» և «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ և գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների և կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց:

Դատախազության փոխանցմամբ, միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։

Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:50
«Ժողովուրդ». Ինչ է սպասվում ընտրություններից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս իրողություն են: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները ակնհայտորեն սպասարկում են Փաշինյանի ու նրա թիմի շահերը
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, ապա «պողպատե մանդատի» պարագայում ինչի՞ ենք ականատես լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». ՔՊ-ին ձայն տվող մարդիկ պատրաստ են Փաշինյանի հետ կիսել խայտառակ պարտության, հազարավոր զոհերի մեղքն ու պատասխանատվությունը
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Առաջին դեպքն է իր ձևավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն,...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». 2018-ին Կոտայքի մարզում ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին», իսկ 2021-ին «ՔՊ»-ին ու «Հայաստան» դաշինքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդույթի համաձայն՝ Կոտայքի մարզը եղել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, և ԲՀԿ-ն այս մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:05
Բավարիայի աղբանոցում հայտնաբերվել է 17-րդ դարի երկու արժեքավոր նկար
Գերմանիայի ոստիկանությունը դիմել է հանրությանը՝ խնդրելով իրենց մի հետաքննության համար այն բանից հետո, երբ 17-րդ դարի երկու արժեքավոր նկարներ...
Աղբյուր` Panorama.am
22:12
Հիմա մենք սկսել ենք թերթել հայոց պատմության վերջին էջը. Թևան Պողոսյան
Ընտրական գործընթացների ներկա իրավաիճակի և հետընտրական զարգացումների մասին vesti.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
22:03
Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել
Փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացնում է․ ««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու  Գոռ Սեդրակյանին Հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել․ բողոքի ակցիա
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
20:49
Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն՝ ժողովրդին մասնատման չտանելու․ Սամվել Բաբայան
Արցախի ՊԲ առաջին նախարար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս...
Աղբյուր` Panorama.am
20:20
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ստեփանակերտում արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ
 ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ ««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար․ Նաիրա Զոհրաբյան
«Հենց այս պահին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում կրկին բարձրացրեցի հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:33
Նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի արդյունքների հետ հայ հասարակության համաձայնությունը․ Ա․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է․ «Իմ հիմնական խնդիրը նրանում ա, որ նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին կիրառել սանկցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության․ Է․ Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է,որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին
The Sun- ի աղբյուրներին հայտնի է դարձել, թե ինչու է արքայազն Հարրին որոշել մարտ ամսին սկանդալային հարցազրույց տալ Օփրա Ուինֆրիին: Մեծ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վարքագծի կանոնները՝ Բաթումիի բուլվարում
Բուլվարն ունի 8 կիլոմետր երկարություն:
Աղբյուր` Panorama.am
19:07
Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:58
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ հաղորդագրությունից։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լրագրողների նկատմամբ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք
Լրագրողական կազմակերպությունները հանեդ են եկել ԱԺ արտահերթ ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թուրքիայի ՍԴ-ն սկսել է քրդամետ HDP-ի դեմ հարուցված գործի քննությունը
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:29
1000+ հիմնադրամից ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հունիսի 21-ի դրությամբ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի հետ
Հունիսի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Պորտուգալիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}