Կառլոս Պետրոսյանը շատ վատ բարքեր է բերել համակարգ. Վանեցյան
«Չէի ուզի նման մարդու՝ պատվերով տրված հարցազրույցը դարձնենք օրակարգի հարց»,- «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, երբ լրագրողներից մեկը հիշեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը հայտարությունը:
Նա նշեց, որ ԱԱԾ մարմինների պատմության մեջ Կառլոս Պետրոսյանն ամենավարկաբեկված, ամենաչընդունված անձն է, իրավունք չունի նման գնահատականներ տալ: Ա. Վանեցյանի խոսքով, հարցազրույցից պարզ երևում է, որ այդ հարցազրույցը տրվել է ոչ թե իր կողմից, այլ իրեն ոչ բնորոշ բառապաշարով գրագետ կազմված տեքստ էր:
«Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է մի մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, ով իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված Սևանում հանգստյան գոտին, հյուրանոցը և սեփականացրել է»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հասարակությունն ընտրություն է կատարելու Փաշինյանի և Քոչարյանի ուժերի միջև. Կառլոս Պետրոսյան
- «Ժամանակ». Կառլոս Պետրոսյանը հույս ունի, որ ինքը կարող է զբաղեցնել ԱԱԾ ղեկավարի պաշտոնը