
Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ
Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա հանդիպում գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Արոնյանը հանդիպման ժամանակ հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին: Համաճարակային իրավիճակից ելնելով կկազմակերպվի 2 հանդիպում` ժամը 13:00-15:00-ին՝ երեխաների ու պատանիների հետ, ժամը 17:00-19:00-ին՝ երիտասարդության ու մեծահասակների հետ:
Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափության պատճառով նախապես պետք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը New in chess առցանց մրցաշարում 4-րդ տեղն է զբաղեցրել
- Վնասը շատ մեծ է լինելու, քանի որ մեր առաջատար շախմատիստն էր Լևոն Արոնյանը. Լպուտյան
- Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան. Վահե Հովհաննիսյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է Արոնյանին՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Հայաստանից հեռանալու որոշումը
- Լևոն Արոնյանը ասել է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերադառնա
- Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան
Լրահոս
Տեսանյութեր

Բորիկ Կոյտիկով. էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա՝ անօրինական երկրում ենք ապրում

