Քաղաքական 16:31 08/05/2021 Հայաստան

Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Ինչպես գիտեք, ես և մեր թիմը մաս չենք կազմում ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Եվ պատճառը շատ պարզ է. մեր պայքարը հանուն Հայաստանի է, հայ ժողովրդի է և այն վերջին մարդու ապագայի, ով դեռ խաբված է։ Մեր խորին համոզմամբ՝ Նիկոլի գլխավորությամբ Նիկոլի կազմակերպած ընտրությունները իրավիճակից ելք չեն, բայց այս իրավիճակում մեր պարտքն է բացատրել ու զգուշացնել մեր խաբված հայրենակիցներին, որ ընտրելով Նիկոլին՝ ընտրում են մահը, զրկում են իրենց երեխաներին ապագայից ու հայրենիքից։

Այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում։ Շարժումն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է։ Նա մահաբեր է։

Շարժումը չի՛ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, չի՛ դառնալու ոչ մի դաշինքի մաս։ Սա փրկության և ապագայի շարժում է, որն ունի մեկ ուղերձ. Հայաստանը Նիկոլի հետ չունի ապագա, հենց նա է մեր եղբայրներին սպանողը, հայ մայրերին որդեկորույս դարձնողը, կանանց այրիացնողն ու երեխաներին որբացնողը։

Եվ եթե ժողովրդի մի մասը դեռ խաբված է, պետք է բացել նրա աչքերը։  Սա պետք է դառնա ժողովրդական շարժում՝ հանուն ժողովրդի։ Այս շարժումը չի պատկանելու ոչ մեկին և լինելու է բոլորինը։ Բոլոր այն մարդկանցը, որոնք չեն ուզում հանդուրժել կապիտուլյանտ վիժվածքին երկրի ղեկին, որովհետև դա արժանապատվության հարց է։ Շարժման խորհուրդն է՝ ընտրեք ում ուզում եք, բացի Նիկոլից։

Շարժման տեսլականը՝ համառոտ.

ՊԱՏՃԱՌ

Նիկոլը չարիք է։ Բանական ու սթափ մարդն իր հոժար կամքով չի կարող գնալ և ընտրել նրան։ Եթե այնուամենայնիվ պատրաստվում է դա անել, ապա կա՛մ դավաճան է, կա՛մ «իմքայլական», կա՛մ մոլորյալ-խաբված։ Ահա, նրանց է ուղղված շարժումը։ Հայաստանում չկա մարդ (բացի իր ուսապարկերից), ով որևէ կերպ բարելավել է իր կյանքը Նիկոլի իշխանության շրջանում։ Նրանից դժգոհ են ու նրա պատճառով դժբախտ են  բոլորը, նույնիսկ` սեփական երեխաները, որոնց ճակատագիրն ու ապագան էլ զրոյացրեց։

Նիկոլին անիծում են բոլորը՝ թշնամու դեմ անզեն կանգնած շուռնուխեցիներից մինչև զոհված հերոսների հարազատներ, կորոնավիրուսից անօգնական մահացած քաղաքացիների ընտանիքներից մինչև գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր տղաների հարազատներ։  Նիկոլը մահ ու դժբախտություն է բերել Հայաստանին։

Նիկոլը խայտառակեց Հայաստանն ու բոլորին։ Նրա երբեմնի աջակից մտավորականությունը խայտառակվեց ու վարկաբերկվեց, ուսադիրավորները դարձան լավագույն դեպքում ծիծաղի, վատագույն դեպքում՝ անեծքի արժանի։ Բոլոր հերոսները հեղինակազրկվեցին, անգամ` Նիկոլի ստեղծածները։ ՀԿ-ներից մինչև ամենաերևելիներ բավական է նրա հետ գործ ունենան, ապականվում են։ Նույնիսկ «սորոսականները», որոնց մեջ կային և կան մարդիկ, որոնք իրենց ընկալումներով հայրենասեր էին ու հավատում էին իդեալների, վարկաբեկվեցին ու դարձան վտարանդի,  ազգի դավաճան։

ՆՊԱՏԱԿ
Նիկոլին հեռացնել իշխանությունից և քաղաքականությունից։

ԽՆԴԻՐ
Բացատրել մարդկանց, որ Նիկոլը սեփական նեղ անձնական շահերի համար խաբել ու դավաճանել է իրենց ու այն շարժումը, որն իրենք սկսեցին 2018-ին։ Մարդկանց նպատակներն ու ցանկությունները ազնիվ էին, բայց եկավ Նիկոլն ու ապականեց ամեն բան։ Պետք է հիշեցնել մարդկանց, որ ընտրությունը հույս է, այլ ոչ թե տապանաքար։ Այն նորի սկիզբ պետք է լինի, իսկ Նիկոլի հետ անգամ այսօրվա նրա պաշտպանները հույս չեն կապում։  Հետևաբար, ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք գնալու են ընտրության, ունեն հնարավորություն ընտրելու ցանկացած ուժի, բացի Նիկոլից՝ հստակ գիտակցելով, որ Նիկոլին ընտրելն աններելի է և՛ այս, և՛ այն աշխարհի օրենքներով։

ՄԻՋՈՑ
Հիմնել ԱՆՏԻ-ՆԻԿՈԼ շարժում, որը քաղաքական կամ նախընտրական պայքարից և կողմերից վեր կլինի։ Այն պետք է ընդգրկի բոլոր մարդկանց, որոնք Նիկոլին համարում են չարիքներից վատագույնը։ Մնացած ամեն ինչը և բոլորը ավելի լավն են, քան Նիկոլը։ Կրկնում եմ՝ բոլորն առանց բացառության։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈԻՆ
Շատ արագ միս ու արյուն տալ ԱՆՏԻ-ՆԻԿՈԼ (#antinikol) շարժմանը՝ առաջարկելով դրա մաս կազմել բոլորին՝ առանց «բայցերի». նախկին կոմունիստներից մինչև Եհովայի վկաներ, ՀՀԿ-ականներից մինչև նախկին իմքայլականներ, ազամարտիկներից մինչև «ֆեյսբուքյան ֆիդայիներ», մտավորականներից մինչև մատուցողներ՝ անկախ հանգամանքից, թե ով որտեղ է եղել անցյալում, որքան տարբեր ենք այսօր կամ որ ուժի օգտին ենք պատրաստվում քվեարկել։

Այս շարժումը չի ունենալու ղեկավար, հետևաբար չի ունենալու քաղաքական որևէ հավակնություն։
Ինքս ամեն օր լծվելու եմ այս աշխատանքին, և առաջիկա օրերին հրապարակելու եմ ինքնակազմակերպվող, հորիզոնական շարժման խաղի կանոնները։
Սա ազատագրական շարժում է։
Միացե՛ք։
#antinikol»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
Բաքվում պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» բացումը նպատակ ունի ատելություն առաջացնել էթնիկ հայի նկատմամբ. ՄԻՊ
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել է քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման...
Աղբյուր` Panorama.am
22:02
Մաճկալաշենի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:33
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է․ Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝...
Աղբյուր` Panorama.am
20:20
«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները
«Հայաստան» դաշինքի պատգամավորները այսօր՝ հուլիսի 26-ին, ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները, գրում է YerevanToday-ը։ ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թալիբաները հերքել են Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ՄԱԿ-ի հաղորդագրությունը
 Թալիբանի շարժման պաշտոնական ներկայացուցիչը Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել է, որ արմատական շարժումը Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ
Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս մասին գրում է Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ՇՄՆ
Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 19-25-ի դրությամբ։ Համաձայն որի ՝ լճի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ուկրաինան ցանկանում է ավտոբուսներում և տրոլեյբուսներում պատվաստել մարդկանց COVID-ի դեմ
Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքի քաղաքապետ Անդրեյ Ռայկովիչն առաջարկել է արագացնել մասսայական պատվաստումների գործընթացը՝ ստեղծելով պատվաստման...
Աղբյուր` Panorama.am
18:40
Շոյգուն հայկական կողմի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
ՌԴ ՊԲ գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը հեռախոսային քննարկում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Արշակ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդգար Ղազարյան․ Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով Նկարներից մեկում ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան,...
Աղբյուր` Panorama.am
18:09
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով
2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիա Իվանյան. Արժեզրկման վարպետները
Բայց ինչպիսի՜ սատանայական ունակություններ է  պետք ունենալ  ամեն ինչը արժեզրկելու համար։ Այս իշխանություններին հաջողվեց անգամ պատերազմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ավազակային հարձակում ապակե սկահակով
Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։ Մի կին մտել էր...
Աղբյուր` Panorama.am
17:50
2 օլիմպիական Հայաստանից՝ վաղը
Հայաստանի ազգային կոմիտեն ներկայացնում է Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը: Ծանրամարտի կանանց մրցաշարի B...
Աղբյուր` Panorama.am
17:42
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.  «Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օլիմպիադայի չորրորդ ոսկե մեդալը Ռուսաստանին
Տոկիոյի Օլիմպիական խաղերում 80 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում ռուս թեքվոնդիստ Մաքսիմ Խրամցովը հաղթել է հորդանանցի Սալեհ Ալ-Շարաբատին:Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարմնամարզիկները Ռուսաստանին բերել են թվով արդեն երրորդ օլիմպիական ոսկին
Ռուս մարմնամարզիկները 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում:Այս մասին գրում է Ռիա Նովոստին։   Նիկիտա...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են
2021 թվականի հուլիսի 24-ին, ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․  ծնված...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանական ԶՈւ-երը վերսկսել են կրակել Երասխի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Արարատի մարզի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել
Օլիմպիադայում չորս գերմանուհի մարմնամարզիկները ելույթ են ունեցել ամբողջովին փակ համազգեստներով: Ցույց տալու համար, որ նրանք դեմ են սպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}