Քաղաքական 15:54 08/05/2021 Հայաստան

«Պատիվ ունեմ»-ի երիտասարդները ԱՄՆ դեսպանատանը նամակ հանձնեցին

«Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների կազմած «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևն այսօր՝ Շուշիի ազատագրման օրը նամակներ է հանձնելու միջազգային դերակատար հանդիսացող երկրների՝ Հայաստանում գտնվող դեսապանատներին։

Առաջինը կանգառը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էր։

Դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, մինչ նամակը հանձնելը, ընթերցեց այն.

«Դուք՝ որպես աշխարհում միջազգային հանրության ձայնը և խիղճը ներկայացնող հեղինակավոր կառույցներ, աշխարհի բոլոր ազգերի նկատմամբ ունեք պատերազմական հանցագործությունները, ցեղասպան գործողությունները կանխելու բացառիկ առաքելություն։

76 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը միասնական ջանքերով ջախջախեց ֆաշիզմը։ Եվ թվում էր, թե թույլ չի տա որևէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունների ու վայրագությունների կրկնություն։ Թերևս այդ նպատակով ստեղծվեցին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն և այլն։

Սակայն 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրած ժողովուրդը 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, նույնիսկ առցանց ռեժիմով, մարդասպան ԱԹՍ-ների կիրառմամբ հերթական անգամ դարձավ իր ագրեսիվ հարևանների ցեղասպանական նկրտումների զոհը, իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ չկարողացավ կանխել մարդկային ողբերգությունը, ձախողեց պատշաճ արձագանքել հայ ժողովրդի նկատմամբ Ցեղասպանության փորձին»։

Նա նշեց, որ միջազգային հանրության՝ շատ դեպքերում անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ պատերազմի սանձազերծմանը։

Սոս Հակոբյանը նամակի միջոցով հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում հրետակոծվում էին Արցախի խաղաղ բնակչությունը, հիվանդանոցները, մշակութային հուշարձանները, կրոնական հաստատությունները, մարդկանց դեմ կիրառվում էին արգելված զինատեսակներ, ինչի հետևանքով փոքրիկ Արցախում հազարավոր զոհեր, վիրավորներ, տեղահանվածներ եղան, գերի ընկած մարդիկ խոշտանգվեցին, կտտանքների ենթարկվեցին։

Պատերազմում ահաբեկիչներ ներգրաված Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նշեց նա, գործնականում որևէ գործողություններ չկիրառվեցին։

«Արդեն պատերազմից հետո մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ արձանագրեցին պատերազմական հանցագործությունները։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է պահպանել հայ գերիներին, նրանցից շատերը խոշտանգվում են։ Վերջերս հայտնի դարձավ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց սպանությունների վերաբերյալ»,- շարունակեց ընթերցել նա՝ ավելացնելով, որ այդ լռության ներքո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած մշակութային կոթողները, շիրիմները պղծվում են, ավերվում, փորձում են յուրացնել հայկական սրբատեղիները։

Նա ընդգծեց, որ համամարդկային աղետները սկսել են փոքր ազգերի նկատմամբ անարդարությունից և դրա միջազգային հանրության կողմից անտեսումից։

«Էրդողանն ու Ալիևն ունեն բոլոր հնարավորությունները դառնալու 21-րդ դարի Հիտլերն ու Մուսոլինին։ Եթե նրանց չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել երկրորդ համաշխարհային պատերազմից»,- նշեց նա։

Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ «Փաստինֆո»-ի։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am
15:29
Արմավիրում ուժեղացված ծառայության ժամանակ բերման է ենթարկվել 5 անձ
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու...
Աղբյուր` Panorama.am
15:18
Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից:
Աղբյուր` Panorama.am
14:58
«Կութում խոսում էին՝ ադրբեջանցիները քարով խփել են մեր զինվորների համար դիրքեր հաց տանող վարորդի գլխին ու այստեղից սկսվել է կռիվը». 168.am
«Սեպտեմբերի 27–ից սկսած այդ ձայններին արդեն սովորել ենք, ո՛չ խուճապ արինք, ո՛չ էլ վախեցանք»։
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ուժեղացված ծառայության ժամանակ բերման են ենթարկվել 25 անձ
Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:24
Փաշինյանն այսօր բանակցություններ է վարում Ալիևի հետ՝ շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, ՀՀ ԱԳՆ-ին. Ղազարյան
«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում չի ունեցել նման կարգի դավաճան, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, և մինչև Քոչարյանի հայտարարությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
14:22
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Wildberries - ի և Ռուսաստանի ամենահարուստ կնոջ նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հրամանագիր է ստորագրել ռուսական խոշորագույն Wildberries առցանց առևտրի կետի  և դրա հիմնադիր...
Աղբյուր` Panorama.am
14:13
Իսկապես փայլուն է ասված. Ավետիք Իշխանյան
«Մենք ինչո՞վ ենք մեղավոր»
Աղբյուր` Panorama.am
14:11
Ոչ միայն հայ մշակույթը, այլև հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ. արվեստագետները՝ Ջիվան Գասպարյանի մասին
«Նրա ձայնը դուդուկի ձայնն էր, նրա երգեցողությունը դուդուկի նման էր հնչում, և դա գալիս էր սրտից»։
Աղբյուր` Panorama.am
13:59
Երևանում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
«Ոստիկանները, տեսնելով թանկարժեք Lexus-ը՝ ռուսական պետհամարանիշով, հավանաբար կարծել են, թե հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է»։
Աղբյուր` Panorama.am
13:50
2024թ.-ի Փարիզի օլիմպիադան կդառնա պատմության մեջ առաջին գենդերային հավասարը
Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը պատմության մեջ առաջինը լիարժեք գենդերային հավասարությունը կլինեն ,հայտնել է խաղերի կազմկոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
13:37
Նաիրա Զոհրաբյանը հիմնել է իրավապաշտպան ՀԿ
«Փորձելու ենք, որովհետև ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}