Քաղաքական 13:05 08/05/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ի՞նչ է եղել, որ... Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։

Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այդ օրերին նրանք իշխանություն պահելու մասին չէին մտածում, այլ՝ ապրելու։

Հետագա ամիսների ընթացքում տեղի ունեցավ անհավանական տրանսֆորմացիա. նրանք դուրս եկան «գետնի տակից»։ Սկզբում՝ զգույշ, միայն աշխատանքի, վախվորած հարցազրույցներ։ Հետո՝ ավելի վստահ, իսկ հիմա՝ ընդգծված ագրեսիվ, լկտի ձևակերպումներով, ուրիշներին մեղադրելու համարձակությամբ՝ վերարտադրման հայտով։

Աչքիդ առաջ այս անհավանական տրանսֆորմացիայի բանալին մի հարցի մեջ է. «Ի՞նչ է եղել, որ…»։

Սկզբում մտքի մեջ Փաշինյանն ու իր թիմը իրենց հանգստացնելու համար էին տալիս այդ հարցը։ Հետո՝ շշուկով, հետո՝ կիսաձայն ուրիշներին համոզելով, հետո՝ բղավելով՝ ուրիշներին պարտադրելով։

Առաջին փուլում այդ հարցը բոլորի համար արհեստական էր և ուներ զուտ ինքնահանգստացնող նշանակություն։ Հետագա ամիսներին նրանք սկսեցին իրենց ներշնչել, հավատալ. իսկապես, ի՞նչ է եղել…

«Պատերազմ էր, նախորդների մեղքով պարտվեցինք, դե պատերազմի ժամանակ կլինեն զոհեր, դե հիմա էլ խաղաղություն է, ու սահմանները բացելով կզարգանանք»։ Եթե վեց ամիս շարունակ այս միտքն անընդհատ կրկնես, ապա բավարար չափով կսկսես հավատալ։

Խնդիրն այն է, որ հասարակության մի մասն էլ է այդ հարցին տալիս այդ կեղծ պատասխանը ու աստիճանաբար համակերպվում պատասխանին՝ հավատում դրան։

Բայց սա խիստ ժամանակավոր ինքնախաբեություն է։ Մի կոնտինգենտ իսկապես կարող է իրեն համոզել, որ առանձնապես բան չի եղել, կանցնի կգնա։ Բայց իրականությունն այն է, որ կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի ամբողջական սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է, քո երկրի զգալի մասը կորսված է, քո կոթողները քո ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ պղծվում են։ Իսկ առջևում անորոշություն է։

Այս իշխանությունն արել է ամենասարսափելին՝ պատերազմ է բերել մեր երկիր։ Խաղաղ, անվտանգ Հայաստանը՝ իր Արցախով, դարձել է վիրավոր ու արնաքամ։ Հազարավոր լուսավոր տղերք ի՞նչ իմանային, որ պատմական պատահականությունները 2.5 տարում իրենց «կփոխանակեն» բացվող կոմունիկացիաների հետ ու վերջում էլ կհարցնեն՝ ի՞նչ է եղել, որ։

Իսկ եղել է վատագույնը. եղել է աղետ, եղել է մի բան, որը չպետք է լիներ։
Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ իրականության հետ ու սկսելու ենք նորից կառուցել, հուսամ՝  հետևություններ արած։ Ապագան նոր էջն է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:04
Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռից ձերբակալված Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն տնային կալանքի են տեղափոխել
Թելեգրամի Nexta հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ ռուս Սոֆյա Սապեգային տեղափոխել են տնային կալանքի: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:58
Վրաստանում գյուղացիները հրկիզել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր և որդու տունը
Վրաստանում գյուղացիները հրկիզել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր ու որդու տունը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
12:38
ԶՈւ վարչությունների պետեր են ազատվել
Արմեն Սարգսյանի հրամանագրերով զինված ուժերում պաշտոնազրկումներ են տեղի ունեցել։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանգրերի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +41-ի
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ...
Աղբյուր` Panorama.am
12:22
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է իր այցը Հայաստան
Հինգշաբթի Վատիկանում Հռոմի պապը հանդիպել է «ՌՈԱՔՕ» կրոնական կազմակերպության անդամներին, որի ընթացքում իշել է 2016-ին Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՄԻՊ-ը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել
Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության հրապարակային դիմումի հիման վրա...
Աղբյուր` Panorama.am
12:10
Կարեն Հովհաննիսյան. Պատերազմից դասեր չքաղած․․․
Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Պատերազմից դասեր չքաղած․․․ Պատերազմի մասին խոսելիս անընդհատ շեշտը դնում...
Աղբյուր` Panorama.am
12:03
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է հայտնաբերվել
Հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային  հիվանդության 1  դեպք: Նմա տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ում համար են ոտքի կանգնում ՀՀ կառավարությունում և Ադրբեջանի դատարանում
«Այս իրականությունը չի փոխվում անկախ այն բանից, թե 2018 թվականից առ այսօր քանի մարդ է վերադարձել առողջ բանականության, քանիսը՝ մնացել թրքահպատակ»։
Աղբյուր` Panorama.am
11:51
Ինչպես պետք է Արցախի՝ վարձով ապրող քաղաքացիները ստանան գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է. Վարձակալական հիմունքներով համատեղությամբ միևնույն հասցեում...
Աղբյուր` Panorama.am
11:45
Մակրոն․ ԼՂ կարգավորման քաղաքական գործընթացը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել երկարատև կայունության հաստատումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Հայկական աստղագիտական արժեքները կներկայացվեն ՄԱՄ՝ «Նշանավոր աստղագիտական ժառանգության» ցանկում ընդգրկելու համար
C4 հանձնաժողովի («Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը») կազմում վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Աղբյուր` Panorama.am
11:33
Անի համայնքի ղեկավարի գործը հանձնվել է դատախազին
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:26
ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի ու մահերի կտրուկ աճ է արձանագրվել՝ կապված Դելտա տեսակի հետ
Ռուսաստանի խոշոր քաղաքներում արձանագրվել է COVID-19-ի դեպքերի հետ կապված մահացության մակարդակի աճ: Երկրում աճում է նաև հիվանդների թիվը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
11:20
25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5601 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:13
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են տարբեր ոլորտներում...
Աղբյուր` Panorama.am
11:07
Տիգրան Աբրահամյան. Արցախցիներին զանգելով Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել նրանց նկատմամբ
Անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջին շրջանում...
Աղբյուր` Panorama.am
11:00
Էբրահիմ Ռայիսիին հայտարարել է՝ իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը տարածաշրջանն ու հարևաններն են լինելու․ իրանագետ
«Էբրահիմ Ռայիսիին նախագահ ընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ Վիեննայի բանակցություններին և իր...
Աղբյուր` Panorama.am
10:52
Հունաստանի ծովային տարածքը խախտելու համար 2 թուրք է ձերբակալվել
Հունաական Կաստելորիզո կղզում լուրջ միջադեպ է տեղի ունեցել․ երկու թուրքեր (31 և 25 տարեկան) ձերբակալվել են և նրանց նկատմամբ քննություն է սկսվել՝...
Աղբյուր` Panorama.am
10:45
Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առնչությամբ երեսպաշտ և ապակողմնորոշող են․ ԵԱՀԿ ԱՀՖ
Հունիսի 23-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված զորավարժությունների և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
10:38
Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորված Արմեն Չարչյանի պաշտպան էրիկ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Ադամ Շիֆ․ ԱՄՆ-ը պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Այս մասին գրել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Արթուր Բազեյանը՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ
56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:17
ԱՄՆ-ը և Գերմանիան համաձայն են համագործակցել Հոլոքոստի ժխտման դեմ պայքարում
ԱՄՆ-ը և Գերմանիան պայմանավորվել են միասին աշխատել Հոլոքոստի ժխտման և հակասեմականության դեմ պայքարում, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ֆլորիդայում 12 հարկանի շենքի փլուզումից հետո Բայդենը հայտարարել է արտակարգ դրություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան հրամանագիր է ստորագրել բնակելի շենքի փլուզումից հետո Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թուրք հնագետներն ուրարտական շրջանի ամրոց են հայտնաբերել. «Արևելք»
Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող լեռներում թուրք հնագետները Ուրարտուի դարաշրջանի հնագույն Վանի ամրոց են հայտնաբերել։ Այն կառուցված է...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»
Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի։ Շքանշանը...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:42
Այսօրվա հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Ով կվերցնի և ով կդնի մանդատը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}