Միտիշինի եռակցման արտադրամասում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 5-ի
Հերթական մահացածի մարմինն է հայտնաբերվել է մերձմոսկովյան Միտիշինի եռակցման արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով առաջացած փլվածքները մաքրելիս: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի մարզի ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով չորս մարդ է մահացել, ևս մեկը վիրավորվել է, և գտնվում է հիվանդանոցում:
«Մինչ այժմ հինգ մարդ է զոհվել, մեկը վիրավոր է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ուրբաթ երեկոյան հրդեհ էր բռնկվել Միտիշինում, ոչ բնակելի երկհարկանի շենքի եռակցման բաժնում: Հրդեհի մակերեսը 225 ք/մ է եղել, ժամը 20:18-ին հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը, իսկ 21:49-ին`շիջել բաց այրումը:
Եռակցման արտադրամասի ներսում այրվող սենյակից հանվել է 11 թթվածնի և 2 պրոպանի բալոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում