Քաղաքական 17:50 09/05/2021 Հայաստան

Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը

Մայիսի 9-ին ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը և սկիզբ դրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցությանը։

Դաշինքի հռչակագիրն այսօր Ռոբերտ Քոչարյանի,  Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Մեր մասին

«Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ գործիչների միավորում է: Այն ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության։ Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ։

Դաշինքն առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով և միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։
Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվությունը պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետականության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:

Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևավորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից, կծառայի ազգային-պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար:

Անցյալի մասին

Մենք կարևորում ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների պատմության հակասական փուլերի բաց և անկեղծ արձանագրումը, հաստատակամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցերում։

Ամենաբարդ ժամանակներում մեզ հաջողվել է պահպանել անկախ Հայաստանը՝ որպես աշխարհի բոլոր հայերի ազգային պետություն, արձանագրել միասնական նպատակներ և հաջողություններ, քայլել աշխարհին համընթաց, տարածաշրջանում դառնալ գործուն դերակատար, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում հավասարակշռություն պահպանել։ Բոլոր իշխանությունների օրոք եղել են հաջողություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ Համագործակցության հռչակագիր և բացթողումներ, ձեռքբերումներ և սխալներ։ Այնուամենայնիվ, մեր պետությունը շարունակել է իր ընթացքը՝ լինելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամուր խարիսխ:

2018-ին երկրի ընթացքը խաթարվեց։ Արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը, դրսևորելով հանցավոր անպատասխանատվություն և պետական կառավարման համակարգը կազմալուծելու, օտարածին օրակարգեր սպասարկելու, հասարակական–քաղաքական մթնոլորտը թունավորելու իր հետևողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլև երկիրը ներքաշեց պատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի Հանրապետության մեծ մասը, թուլացնելով պետականության հիմքերը, վտանգելով մեր ընդհանուր ապագան։

Արցախ

Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցածը և շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, խաթարում են երկրի անվտան- գությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատ- վությունն ու կյանքի իրավունքը:

Անարդարացի ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արցախ-Հայաստան երաշխավորված, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը։
Դաշինքը, մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևորագույն հարցեր)։
Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե անհեռատես և անպատասխանատու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի։ Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական։

Մեր հանձնառությունը

Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան։

Մենք բացառում ենք.
• Մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը,
• Պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը,
• Իշխանության ամբարտավանությունը, ամենաթողությունը, ապազգային և ամբոխավարական գործելաոճը,
• Արդարադատությունը խոչընդոտելը,
• Հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը,
• Սոցիալական բևեռացումը,
• Հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակումը:

Մենք երաշխավորում ենք.

• Պետական համակարգի արդյունավետ կառավարում,
• Անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ,
• Տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներհոսք, կյանքի որակի տեսանելի բարելավում, աղքատության ցուցանիշների շեշտակի նվազեցում,
• Բացառապես լեգիտիմ ընտրություններով իշխանության ձևավորում,
• Կոռուպցիայից, հովանավորչությունից և չարաշահման որևէ դրսևորումից զերծ իշխանության գործունեություն,
• Պետական իշխանության ու բիզնեսի տարանջատում,
• Սոցիալական արդարության և բարեկեցության անհրաժեշտ պայմանների ստեղծում. հանրային կյանքի որակի իրական և առաջանցիկ բարելավում,
• Երիտասարդության ակտիվ ներգրավում,
• Հասարակության մեջ նոր վարքականոնի հաստատում։

Ապագայի մասին

Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության անկախ պետականության երազանքի մարմնավորումն է: Խաթարված ազգային արժանապատվությունը և դիմադրողականությունը, պետականության կորուստները վերականգնելու, ինքնիշխա- նությունը պահպանելու համար անհրաժեշտ է վճռական քայլերով լավատեսություն և հավատ ներշնչել երկրի ապագայի հանդեպ՝ հաղթահարելով անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամը։
Մենք կարո´ղ ենք և կերտելո´ւ ենք իր ուժերին վստահ, արժանապատիվ պետություն, որն ունակ է պաշտպանելու երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը։
ժամանակակից կրթությունը, գիտական, տեխնոլոգիական առաջընթացը և նորարարությունը Հայաստանի հուսալի ապագան կերտելու բանաձևի կարևորագույն բաղադրիչներն են:
Հայ ինքնության պահպանման և զարգացման հիմնասյուներն են հայոց լեզուն, պատմությունը, հավատքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մշակույթը, ուրույն արժեհամակարգը:
Գլոբալ գործընթացներում մեր մրցակցային առավելությունն այն քաղաքացին է, որն իբրև ինքնության անկյունաքարային բաղադրիչ գիտակցում է պետականության դերը, կարող է խելամտորեն համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը:

Ապագան կերտելու գրավականը

• Խաղաղություն և անվտանգություն,
• Արդարություն, ազատություն, համերաշխություն,
• Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրացում,
• Համահայկական ներուժի ամբողջական իրացում, երկքաղաքացիության սահմանափա- կումների վերանայում,
• Ազգային միասնականության և անփոփոխ բարոյական արժեքների վրա հիմնված քաղաքական մշակույթ:
Մենք ունենք երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կներկայացվեն հանրությանը և որոնց իրականացումը սկսվելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հաղթանակով։ Մեր ժողովուրդն զգալու է կյանքի որակի դրական փոփոխությունները ամենամոտ ապագայում։
Դաշինքի անդամ հանդիսացող յուրաքանչյուր ոք գիտակցում է պատմական այս փուլի պատասխանատվությունը և պատրաստակամ է աշխատել իր կարողությունների առավելագույն կենտրոնացմամբ՝ հանուն երկրի ապագայի, հանուն հայկական պետականության նոր վերելքի»։

Հռչակագրի ներքո ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։







Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}