Քաղաքական 18:08 09/05/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Այսօր այս հարթակից հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանն իշխանության մնալու առումով

«Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003 թվականի Մատենադարանի դիմաց նախագահական ընտրություններից մեկ օր առաջ։ Հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսալուց։ Իշխանը Սաղաթելյան վեց ամիս է տրիներովկայի մեջ է։ Չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադաձ անել երեք կարևոր բովանդակային հարցերի»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Նախքան այդ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսը։

Մինչ բովանդակային հարցերին անդրադառնալը՝ Ռ.Քոչարյանն ասաց. «Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և իշխանության համար հայտ ներկայացնել։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, կատարել եմ պարտքս հայրենիքի առջև, կարող եմ ազատ,  հանգիստ ապրել իմ անձնական կյանքով, բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև ստիպում են հետ գալ ու պայքարել։ Հակառակը կլինի դասալիքություն»։

Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց երկրի առջև ծառացած երեք հիմնական խնդիրները.
«Այսօր Հայաստանն անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, մի երկիր ենք, որ սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել սահմանները, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը։

Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է  բանակը ու այսօր ոչինչ չի անում այն վերականգնելու համար։

Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն։ Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն, նվաստացում, մահեր, զոհեր։ Չեն կարող անել։ Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք դա անել։

Երկրորդ հարցը. Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է։ Նոյեմբերի 9-ի ստորագրված չարաբաստիկ պայմանագրով 4,5 տարի անց ենթադրում է՝  Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Հիմա որևէ մեկը ձեզանից լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում այդ ուղղությամբ, պատրա՞ստ ենք արդյոք նման սցենարի, թե՞ ոչ։ Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Հնարավոր չէ բանակցել  թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, ծնկներիդ վրա ես կանգնած։ Հետևաբար, պետք է գա մի  իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպստ լուծումների։ Մենք կարող ենք դա անելու։

Երրորդ. Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Անցած տարի տնտեսությունը 7,5 տոկոսանոց անկում է  ապրել։ Սղաճն ուտում է  ձեր առանց այն էլ ցածր եկամուտները, երկիրը խրվել է  արտաքին պարտքերի մեջ։ Չի կատարվել ոչ մի խոսում։ Թռիչքաձև աճը փոխարիվեց թռիչքաձև անկումով։ Սա է այս իշխանության երեք տարվա  աշխատանքի արդյունքը։ Հետևաբար սրանք չեն կարող շարունակել։ Պարտվելը միայն պարտություն չէ պատերազմում, ձախողվելը տնտեսական ոլորտում ևս պարտություն է։ Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինն ունենա։ Չի կարող պարտությունը լինել անհետևանք, հակառակ դեպքում մենք  ունենալու ենք պարտված, մշտապես պարտվող ազգ։ Այսպես կոչված լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետևանքներ չունենա։

Պետք է այս իշխանությանը քշել, եթե պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով,  2018 թվականի ապրիլին ժողովուրդը իշխանության ղեկին է նստացրել մի մարդու, որը չգիտի թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում. «Փորձեմ ավելի պատկերավոր օրինակ բերել։ Երևակայենք բոլորս մի մեքենայի մեջ ենք, ղեկը մի մարդու ձեռքին է, որը  չգիտի, թե այդ մեքենայի շարժիչը որտեղ է գտնվում։ Հետո պարզվում է, որ այդ մարդն այդ մեքենան քշել էլ չգիտի։ Հիմա քիչ է այդքանը,  պարզվում է՝ այդ մարդը երթևեկության կանոնները չգիտի։  Այդքանն էլ քիչ եղավ, պարզվեց, որ այդ մարդը ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնալ հյուսիս, հարավ արևելք, արևմուտք։ Բոլորս այդ մեքենայի մեջ ենք, որն արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5000 զոհ, 11 հազար վիրավոր, 35 հազար անօթևան ընտանիքներ։

Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թե՞ պետք է վռնդենք  այդ մեքենայի ղեկին նստած անձնավորությանը»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ  այսօր այս հարթակից հետհաշվարկ են սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով, իրենց մնացել է 42 օր։

«Ուրեմն ամեն օր սոցցանցերում, ձեր էջերում դրեք այդ օրերի հետհաշվարկը և սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը։

Վստահ եղեք, սիրելի ժողովուրդ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Լավ եղեք։

Միասին բոլորս՝ Հայաստան, Հայաստան։

Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ»,- ելույթն ավարտեց Ռոբերտ Քոչարյանը։  

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
ՄԻՊ-ն Ադրբեջանի նախագահի և Էրդողանի կնոջ խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
«Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»։
Աղբյուր` Panorama.am
20:30
Պ․ Սևակ գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղում այրվում են խոտածածկ տարածքներ
Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Microsoft-ը ներկայացրել է Windows 11-ը
Microsoft-ը ներկայացրել է օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Այս մասին հայտնի է դարձել առցանց հեռարձակման ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Բրազիլացի Ժունինիոն միացել է «Փյունիկ» ՖԱ-ի թիմին
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։Այս մասին հայտնում են ակումբից։ Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երեք ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 20-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ․ ՀԾԿՀ
Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Այսօր հարյուրավոր հիվանդներ սպասում են իրենց պրոֆեսորին․ Գագիկ Հակոբյան
Պրոֆեսոր Չարչյանը, լինելով պատգամավորության թեկնածու, մեր սահմանադրությամբ իրավունք ուներ կատարելու քարոզարշավ։ Այս մասին Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
18:54
Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
18:35
Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան
Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ Ադրբեջանը մայիսի 12-ից հետո տարբեր ուղղություններով մխրճվել է ՀՀ սահմանի խորք, ռուսական սահմանապահների...
Աղբյուր` Panorama.am
18:28
Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
«Այսօր մեզ համար բավական տխուր օր է, քանի որ հույս ունեինք՝ ընտրությունները  հանդարտություն և խաղաղություն կբերեին մեր ժողովրդին,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Արդյոք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ․ Փայլան
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
ՀՀ փաստաբանների պալատն այսօր կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն...
Աղբյուր` Panorama.am
18:05
Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Գլխավոր դատախազության դիմաց հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքի ակցիային ներկայացրել էր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մեր խորին համոզմամբ, իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան
«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի՝ կվերցնի պատգամավորական մանդատները, թե ոչ: Գլխավոր դաախազության դիմաց լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բրիտանիայի բնակիչն աշխարհում ամենաերկարը՝ 290 օր ունեցել է կորոնավիրուսի հիվանդության պատմություն
Բրիտանիայի Բրիստոլի բնակիչ Դեյվ Սմիթը տաս ամիս առաջ վարակվել էր կորոնավիրուսով՝ նրան դարձնելով աշխարհում COVID-19-ով ամենաերկար տառապող հիվանդը:...
Աղբյուր` Panorama.am
17:33
Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
«Հայաստանի  գլխավոր դատախազությունն այսօր վերածվել է իմպոտենտ մարմնի»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես...
Աղբյուր` Panorama.am
17:27
Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից
Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով: Մրցավայր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել։ Շենքի դիմաց այս պահին մոտ երկու տասնյակ ոստիկաններ են կանգնած։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել է, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
«Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»:
Աղբյուր` Panorama.am
17:01
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել
Արցախի պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրում է. «Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասնում է 53.8 միլիարդ դոլարի
Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քաղաքագետ. Արտաքին խաղացողների համար նույնպես իդեալական իրավիճակ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանը կվերացնի հակահամաճարակային սահմանափակումների խախտումների համար սահմանված 76 մլն լարիի տուգանքները
Վրաստանի կառավարությունը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան այն անձանց վերաբերյալ, որոնք տուգանվել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ գանձել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ պետություններին կոչ է արել հարստության հարկ սահմանել`...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Շուտով պետք է գալու մոբիլիզացնել բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքերը հաղթահարելու համար»
«Վհատվել չկա։... Ռացիոնալիզմը և արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}