Քաղաքական 19:50 09/05/2021 Հայաստան

Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան

«Այսօրվա իշխանությունները 2018-ից հետո բոլոր արժեքները հավասարեցրին գետնին, ոչնչացրեցին։ Պլուս դրան, այն բոլոր թերությունները, որոնք գոյություն ունեին, ավելի մեծացան անգրագետ ղեկավարման պատճառով, մանրախնդիր լինելու պատճառով»,- «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ երկրի ղեկավարումը պետք է լինի միայն մեծահոգի, փորձառու մարդկանց ձեռքերում:

«Հիմա այս դաշինքը փորձառու անձանց հետ միասին գալիս է նորից հին մեր արժեքները վերականգնելու և ավելացնելու, և իրենց իսկ հին թերությունները նվազեցնելու, հավասարեցնելու զրոյի՝ հանուն մեր ժողովրդի անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման և միասնականության»,- ասաց նա:

Հարցին՝ Շուշին ու Հադրութը ո՞նց է հնարավոր հետ բերել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ցանկացած գործողություն իրականացնելու համար պետք է սթափ  գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Միայն դրա գնահատմամբ, հակառակորդների հնարավորությունների գնահատմամբ և նաև մեր հնարավորությունների գնահատմամբ, մեր հավաքական կամքի բազմապատկմամբ, ընդ որում ոչ միայն անվտանգության համակարգում, այլ նաև լիարժեք արտաքին ներգրավվածություն ապահովող արտաքին, միջազգային հարաբերություններով, մենք կարող ենք որոշել և Հայաստանի, և  Արցախի, և Շուշիի ապագան»:

Խոսելով Սյունիքի անվտանգության մասին, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Եթե կան սահմաններ հարևան պետությունների հետ, այնտեղ անվտանգության գոտի չի լինում, լինում է սահմանապահ զորք, սահմանային ծառայությունն իրականացնելու համար կահավորված համապատասխան ատրիբուտներ, նաև պատրաստ բանակ: Անվտանգության գոտին այսօր ապահովելու հնարավորությունը, կարծեմ, մենք կորցրել ենք, որովհետև առանց դելիմիտացիայի և  դեմարկացիայի, այսինքն սահմանազատումն իրականացրել ենք առանց պետական կամ միջազգային առումով գոյություն ունեցող ընթացակարգերի:

Չեն եղել պայմաններ, չի եղել խաղաղության կամ այլ պայմանագիր հակառակորդի հետ, բայց մեր զինված ուժերը մեր երկրի կարգադրությամբ թողել են ռազմավարական այն բոլոր կետերը, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ առանց հասկանալու, որ եթե հետագայում գնանք իրական սահմանազատման, եթե պետք լինի հակառակորդին ասելու, որ պետք է հետ քաշվեք, շատ դժվար է լինելու: Մենք նշված խնդիրը կատարել ենք առանց որևէ հիմքի, առանց որևէ քարտեզի: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի սահմանային իրավիճակ, ինչպիսի պետական ճանաչված քարտեզ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Անփորձ մարդիկ չեն հասկանում, որ յուրաքանչյուր քայլ կատարելու, յուրաքանչյուր սանտիմետրի, յուրաքանչյուր բանակցային կետի համար տարիներով, ամիսներով, կիսամյակներով պետք է բանակցել, քո տեսակետը առաջ տանել: Սրանք այն անփորձներն են, որ առանց  մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք: Հիմա մենք ինչքա՞ն պետք է հետ քաշվենք:

Իրենք պարտադրաբար, թե ինքնակամ պետք է իրենց տեղը զիջեն փորձառու իշխանություններին, որոնք կգան և փորձառու կերպով կբանակցեն  մեր ապագայի համար: Գլուխը կախ մարդը, պարտված անձնավորությունը նույնիսկ ինքը չի հասկանում, որ պարտված ղեկավարությունն անընդհատ երկիրը տանելու է պարտությունների: Դա երևում է ամեն օր»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը կարծում է՝ ընտրություններում հաղթանակ կլինի, կգան ուժեր, որոնք փորձառու են, երկիրը կտանեն զարգացման, երկրի ապագան, իրոք, կլինի շատ ավելի լավ։

Հարցին, թե ցուցակում ո՞ր համարն եք լինելու, նա պատասախանեց, որ իր համար մեկ է, պայքարում է Հայաստանի Հանրապետության համար։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին, Ս. Օհանյանն ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու համար պետք է նորից գործի դնել այն ամբողջ մեխանիզմը, որը գոյություն է ունեցել բանակցային առումով, և ամբողջությամբ պետք է գործի դնել ջանքերն անվտանգային համակարգի ձևավորման ողջ գործընթացը վերականգնելու ուղղությամբ:

«Միայն դրանից հետո կարող ենք ասել, որ կարող ենք Արցախի հարցը համապատասխան ընթացք տալ լուծելու համար: Իսկ մեր ցանկությունը Արցախի անկախությունն է, իսկ հեռանկարի առումով միացումը մայր Հայաստանին»,-ասաց նա:

Հարցին՝ 29 տարվա մեջ առաջին անգամ մայիսի 9-ն անցկացնում ենք առանց Շուշիի, ձեզ ի՞նչ չափով եք մեղավոր համարում, որ կորցրել ենք Շուշին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Պետական, ռազմական կառավարման համակարգում կարող են դերակատարում ունենալ այն անձինք, որոնք պետական և ռազմական պաշտոնների են նշանակված, ովքեր ունեն ռազմական գործողություններ ղեկավարելու լծակներ: Այսինքն հրամանատարը պետք է ունենա շտաբ, իր զորատեսակներով, իմանա դրանց վիճակը, կարողությունները, հնարավորությունները:

Ես 4 տարուց ավելի է պաշտպանության նախարար չեմ: Ես, ինչպես շատերը, կամավոր կերպով 59 տարեկանում մեկնել եմ Արցախ, ինչով կարողացել եմ Արցախի նախագահին աջակցել եմ: Տարբեր վայրերում եմ եղել, նաև Շուշիում աշխարհազորի ձևավորմանը որոշակի աջակցություն եմ ցուցաբերել: Լիարժեք կառավարում իրականացնողը միայն գործող ռազմական գործիչներն են: Ես այնտեղ որևէ հնարավորություն չեմ ունեցել, բացի, իհարկե, ոգի ու խորհուրդ տալուց, աջակցելուց,»,-ասաց Սեյրան Օհանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
ՄԻՊ-ն Ադրբեջանի նախագահի և Էրդողանի կնոջ խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
«Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»։
Աղբյուր` Panorama.am
20:30
Պ․ Սևակ գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղում այրվում են խոտածածկ տարածքներ
Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Microsoft-ը ներկայացրել է Windows 11-ը
Microsoft-ը ներկայացրել է օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Այս մասին հայտնի է դարձել առցանց հեռարձակման ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Բրազիլացի Ժունինիոն միացել է «Փյունիկ» ՖԱ-ի թիմին
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։Այս մասին հայտնում են ակումբից։ Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երեք ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 20-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ․ ՀԾԿՀ
Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Այսօր հարյուրավոր հիվանդներ սպասում են իրենց պրոֆեսորին․ Գագիկ Հակոբյան
Պրոֆեսոր Չարչյանը, լինելով պատգամավորության թեկնածու, մեր սահմանադրությամբ իրավունք ուներ կատարելու քարոզարշավ։ Այս մասին Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
18:54
Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
18:35
Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան
Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ Ադրբեջանը մայիսի 12-ից հետո տարբեր ուղղություններով մխրճվել է ՀՀ սահմանի խորք, ռուսական սահմանապահների...
Աղբյուր` Panorama.am
18:28
Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
«Այսօր մեզ համար բավական տխուր օր է, քանի որ հույս ունեինք՝ ընտրությունները  հանդարտություն և խաղաղություն կբերեին մեր ժողովրդին,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Արդյոք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ․ Փայլան
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
ՀՀ փաստաբանների պալատն այսօր կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն...
Աղբյուր` Panorama.am
18:05
Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Գլխավոր դատախազության դիմաց հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքի ակցիային ներկայացրել էր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մեր խորին համոզմամբ, իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան
«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի՝ կվերցնի պատգամավորական մանդատները, թե ոչ: Գլխավոր դաախազության դիմաց լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բրիտանիայի բնակիչն աշխարհում ամենաերկարը՝ 290 օր ունեցել է կորոնավիրուսի հիվանդության պատմություն
Բրիտանիայի Բրիստոլի բնակիչ Դեյվ Սմիթը տաս ամիս առաջ վարակվել էր կորոնավիրուսով՝ նրան դարձնելով աշխարհում COVID-19-ով ամենաերկար տառապող հիվանդը:...
Աղբյուր` Panorama.am
17:33
Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
«Հայաստանի  գլխավոր դատախազությունն այսօր վերածվել է իմպոտենտ մարմնի»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես...
Աղբյուր` Panorama.am
17:27
Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից
Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով: Մրցավայր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել։ Շենքի դիմաց այս պահին մոտ երկու տասնյակ ոստիկաններ են կանգնած։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել է, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
«Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»:
Աղբյուր` Panorama.am
17:01
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել
Արցախի պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրում է. «Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասնում է 53.8 միլիարդ դոլարի
Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քաղաքագետ. Արտաքին խաղացողների համար նույնպես իդեալական իրավիճակ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանը կվերացնի հակահամաճարակային սահմանափակումների խախտումների համար սահմանված 76 մլն լարիի տուգանքները
Վրաստանի կառավարությունը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան այն անձանց վերաբերյալ, որոնք տուգանվել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ գանձել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ պետություններին կոչ է արել հարստության հարկ սահմանել`...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Շուտով պետք է գալու մոբիլիզացնել բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքերը հաղթահարելու համար»
«Վհատվել չկա։... Ռացիոնալիզմը և արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}