Քաղաքական 14:40 11/05/2021 Հայաստան

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին

«Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Քեն խաչիկյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի փոխանցմամբ, Վաշինգտոնում տեղակայված Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), որը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով համագործակցում է Երևանում տեղակայված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLC) հետ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված երեք ռազմագերիների ազատ արձակմանը: 2021 թվականի մայիսի 4-ին երեք ռազմագերիներ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, հայրենադարձվեցին Հայաստան՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի աջակցությամբ և օժանդակությամբ: Ռոբերտ Վարդանյանի (19 տ.), Սամվել Շուխյանի (22 տ.) և քաղաքացիական անձ Սեյրան Թամրազյանի (46 տ.) ազատ արձակումը վկայում է գերիների հարցում իրավական միջնորդական աշխատանքների առաջընթացի մասին: Ներկայումս Վարդանյանը և Թամրազյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են, իսկ Շուխյանը վերականգնվում է տանը:

Մինչ այժմ ALC-ն և ICLC-ը  ՄԻԵԴ են ներկայացրել գրեթե 100 գործ՝ ռազմագերիների ինչպես անվտանգության, այնպես էլ բարեկեցության ապահովման և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջով: ALC-ը և ICLC-ը համագործակցում են 2021 թ. հունվարից՝ Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ պահվող նույնականացված հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար և շարունակում են մնալ հայ ռազմագերիների ազատ արձակման շարժման առաջատարները:

Հայ ռազմագերիների անունից ALC-ի շահերի պաշտպանությունը ներառում է հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ` Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար: «Մենք խրախուսում ենք Միացյալ Նահանգներին և Եվրոպական կառավարություններին, միջազգային միջնորդ կազմակերպությունների և սուբյեկտների հետ միասին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների և 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պայմանների: Այնուամենայնիվ, ALC-ն խորապես մտահոգված է Ալիևին հաճոյանալու անտեղի ջանքերով, որով ապօրինի պահվող հայ ռազմագերիները պարզապես ներկայացվում են որպես կալանավորված անձինք: Այս բառամթերքը ծառայում է միայն ռազմատենչ բռնապետին խրախուսելու համար և վտանգի տակ է դնում անմեղ կյանքերը»,- ընդգծում է ALC-ի նախագահ Քեն Խաճիկյանը:

ALC-ն, ICLC-ի հետ համագործակցությամբ, կշարունակի հետապնդվել բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև 19 հայ ռազմագերիների հարցը, ովքեր ապօրինի կերպով պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից և սպանվել են գերության մեջ: «Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Ք. Խաչիկյանը:

Վաշինգտոնում տեղակայված ALC-ն շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է հետապնդել արդարություն Հայոց ցեղասպանությունից բխող մարդու իրավունքների խախտումների համար, ներառյալ Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածաշրջանային անվտանգությունը:
ALC-ը նաև ներկայացրել է նաև 19 հայ ռազմագերիների վերաբերյալ հակիրճ տվյալներ, ովքեր դաժանորեն սպանվել են գերության ընթացքում։

Հայտարարության անգլերեն տեքստին և 19 հայ զոհերի տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Սերժ Սարգսյանը այցելել էր Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշար
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:34
Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատժի ենթարկվելու փաստը․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Թվիթերյան էջում գրել է,որ ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից։ «Տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս հայ...
Աղբյուր` Panorama.am
20:25
Վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա» անցակետը բացվել է
Վրաստանի և Հայաստանի սահմանին «Նինոծմինդա» նորացված անցակետն այսօր բացվել է։ Jnews-ի փոխանցմամբ՝  հայտնում է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:13
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրել նաև Լելե Թեփե բարձունքի օպերացիայի դրվագով
Զոհված զինծառայողների ծնողները կդիմեն նախաքննական մարմնին՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին այլ դրվագներով ևս մեղադրանք առաջադրելու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հրդեհ Մայակ թաղամասում․տարահանվել է 10 բնակիչ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը
Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հայտարարության մեջ չկա հստակեցում, թե դա որ տարածքներին է վերաբերում․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար  Էդգար Ղազարյանը գրում է․ «Ադրբեջանի զորքերի ՀՀ տարածքից դուրս բերման հարցը կարելի է լուծված...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ոտքի կանգնեք՝ փրկելու Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դաժանաբար անարգեցին հայ կնոջը, հետո գնդակահարեցին մեր...
Աղբյուր` Panorama.am
19:13
Կաթողիկոս․ Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Հայկական...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՔՊ-ն առաջադրեց, ՔՊ-ն էլ ընտրեց
65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:51
ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ֆոտոթակարդները կրկին նկարահանել  են Նեո ընձառյուծին:...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության արդիականացման ուղղությամբ
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Հասել ենք մի կետի, երբ Արցախի ԱԺ-ն դիմում է ՀՀ իշխանություններին ՄԱԿ-ին նամակ գրելով․ Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է․ «Ցավալին այն է, որ հասել ենք մի կետի, երբ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Իմ նախնիներից ժառանգած Հայրենիքը, իմ տունը չեմ պատրաստվում զիջել ո՛չ Նիկոլին, ո՛չ թշնամուն․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրում է․ «2008 թ.-ի մարտի 1-ից, արդեն ակնհայտ, Նիկոլն ու նիկոլները սկսեցին ժողովրդին քարոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի վերջնամասում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը՝ հոկտեմբերի 8-ին
Հայ Առաքելկան եկեղեցին հոկտեմբերի 8-ին կնշի Ս. Թարգմանիչ վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ Փիլիսոփայի, Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Լիլիթ Գալստյան. Սա դեռ վերջը չէ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Քանի դեռ Հայաստանում իշխանություն են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին լացում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Երկու օր առաջ Նիկոլն իր հզոր, ինտելեկտուալ, կիրթ, լողացած,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
Պրահայի հանդիպումներից հետո Իլհամ Ալիևը իր երկրի հեռուստատեսությամբ հայտարարեց, թե Հայաստանն ու ԵՄ-ն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Լուկաշենկոն Պուտինին տրակտոր է նվիրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն BELARUS տրակտոր է պատրաստել՝ որպես նվեր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի տարեդարձին։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պուտին. Միջոցներ մշակել ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման համար
Ուկրաինայում տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, կան նաև հակամարտություններ ԱՊՀ մյուս երկրների միջև, սա պահանջում է դրանց լուծմանն...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գևորգ Դանիելյան. Այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ
Իրավական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԱԶԲ-ն կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում
Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ենթակայության  տակ գործող...
Աղբյուր` Panorama.am
16:31
Իրանը հերքում է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը...
Աղբյուր` Panorama.am
16:23
Վթար Երևանյան լճի մոտ. տուժածները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 7-ին, ժամը 09։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց առաջ նռնակ է պայթեցրել. մանրամասներ երեկվա դեպքից
Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին խնդրել էր, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է տան...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բայդենն խոսել է «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սառը պատերազմից և Կարիբյան ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է միջուկային պատերազմ:...
Աղբյուր` Panorama.am
16:02
ՀՌՀ. Մրցույթի համար հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում սթ հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանն առավոտյան
11:26 04/10/2022

Երևանն առավոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}