Իտալիայում խուզարկել են նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 քաղաքացու տները
Իտալիայի ոստիկանները ներխուժել էին 11 կասկածյալների տները՝ Նախագահ Սերջիո Մատտարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և հանցագործությունների մեջ մեղադրելու համար: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Գործողությունը տեղի է ունեցել Հռոմի դատախազության պահանջով երկրի մի քանի քաղաքներում՝ Թուրինում, Պերուջայում և Բոլոնիայում:
Ամբաստանյալներից մեկը համալսարանի 53-ամյա պրոֆեսոր է: «Նրա կապը հակասեմիտական և ռասիստական խմբավորումների և ակտիվիստների հետ բացահայտվել է ռուսական «Վկոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում: Մյուս երեք կասկածյալները նույնպես ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչ էին:
Խուզարկություններն ընդգրկել են կասկածյալների էլեկտրոնային հաշիվները և սոցիալական պրոֆիլները, ինչը թույլ է տվել առգրավել բազմաթիվ համակարգեր և սարքավորումներ, որոնք օգտագործվել էին նախագահին սպառնալիքներ ուղարկելու համար:
Հետաքննության առարկա դարձած տարբեր բովանդակային նյութերը վերաբերում են 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածին: Կասկածյալները 44-ից 65 տարեկան անձինք են:
«Հետաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել սոցիալական ցանցում պետության ղեկավարի դեմ ուղղված բազմաթիվ վիրավորական գործողություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, երկրի իշխանության բարձր ինստիտուտների դեմ ագրեսիայի մանրակրկիտ մտածված ռազմավարության արդյունք են»,- ասված է հայտարարության մեջ:
2019 թվականի վերջին Պալերմոյի դատախազությունը իրականացրել էր հետաքննությունը Մատտարելլայի դեմ վիրավորանքների փաստի նմանատիպ մի գործի վերաբերյալ: Վիրավորանքը հայտնվել էր Facebook-ում 2018 թվականի գարնանը: Մեղադրյալներից մեկը, դատավարության ժամանակ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, զղջացել էր և արտասվելով ներողություն խնդրել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ