Իրավունք 12:00 12/05/2021 Հայաստան

ԱԱԾ. Բարձրաստիճան զինվորականը Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան տարածքում գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամասնում են, որ  քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության  ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:

ԱԱԾ փոխանցմամբ, ունենալով ֆինանսական խնդիրներ և նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը, որից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով և ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու և այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի), դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ:

Ավելին, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության ՊԲ սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության վերաբերյալ, հավաքել այդպիսի տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իր կողմից հավաքագրված ու պահված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները՝  կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ընդ որում, բարձրաստիճան զինվորականն այդ ամբողջ ժամանակահատվածում փորձել է հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարներն ու կապի միջոցները:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ադրբեջանական հատուկ  ծառայությունների՝ ինքնությունը չպարզված աշխատակիցներին հանդիպելու և նրանց համապատասխան տեղեկություններ փոխանցելու նպատակով անձամբ մեկնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն, չբացահայտվելու նպատակով քողարկել իր արտաքինը, դեսպանատան շենքում հանդիպել հատուկ ծառայությունների աշխատակիցներին և նրանց փոխանցել իրենից պահանջված և իր կողմից հավաքած պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ծառայության բերումով կամ անձնական կապերով իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

Արդյունքում, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել և արդյունքում խոչընդոտել ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել պետական դավաճանություն:

Այս ամենով հանդերձ, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաև, որ նույն անձը, գործելով կազմակերպված խմբի կազմում, ապօրինի զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես ընկերոջ հետ միասին ձեռք է բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության ապրանք հանդիսացող 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտներ, որոնք  վաճառել է օտարերկրյա պետության քաղաքացուն և ստացել 7,466,505 ՀՀ դրամ հասույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վերոնշյալից բացի, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և այլ զենքերից ու  ատրճանակներից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող ավելի քան 1000 հատ մարտական փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի ձեռքի բե­կորային մար­տա­կան նռնակ, մար­տա­կան պայ­թու­ցիչ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Էրիկ Ալեքսանյանը դատախազության հայտարարությունը բացարձակ սուտ է որակում
Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Արամ Վարդևանյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Գլխավոր դատախազությունը...
Աղբյուր` Panorama.am
13:16
«ՔՊ-ն շտաբի պետի մակարդակով խախտում է օրենքը»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը խախտել է Ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
13:10
Կաթողիկոս. Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները, հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսք է հղել  արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով. «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դատախազությունում ստուգում են Վիլեն Գաբրիելյանի հնարավոր առնչությունը
«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու...
Աղբյուր` Panorama.am
12:57
Արմեն Սարգսյան. Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Որո՞նք են ընտրական հանցագործությունները
Գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:30
19.06.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, մահացել է չորս մարդ
Երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: «Ունենք 106 առողջացած և 4 մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայտնի է դարձել Կուզբասում ինքնաթիռի կործման պատճառը. Զոհերի թիվը հասել է 9-ի
Կուզբասում կործանված ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանված է եղել: Վայրէջքի մոտենալու ժամանակ այն բախվել է անտառի ծառերին: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:04
Անձնագրային և վիզաների վարչությունում շաբաթ, կիրակի սահմանվել է հերթապահություն
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ ...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՄԻՊ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը ՔՊ հավաքին համակարգել է Վիլեն Գաբրիելյանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ավտոբուսի վթարի հետևանքով Պերուում 27 մարդ է զոհվել
Պերուի հարավում տեղի ունեցած վթարի հետևանքով 27 մարդ է զոհվել և 13 մարդ վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նրանք լեռնահանքային...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ընտրությունները դիտարկելու են 8 միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ՀԿ-ներ
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Հայաստան են ժամանել ութ միջազգային կազմակերպությունների ու...
Աղբյուր` Panorama.am
11:05
Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե...
Աղբյուր` Panorama.am
10:56
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը. Ջեն Փսակի
ԱՄՆ-ը չի դադարեցրել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի փոխանցումը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նրա խոսքերը փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:47
Սոֆյա Հովսեփյան. Տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով իր հայրական կազմակերպություններով ասֆալտ փռեց
ԱԺ պատգամավոր, նախկին իմքայալական Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն...
Աղբյուր` Panorama.am
10:39
Իրանը դատական հայց կներկայացնի Լոնդոնում տեղակայված ընտրատեղամասի վրա հարձակվելու համար
Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել հունիսի 18-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկելու համար, երբ Լոնդոնում...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49...
Աղբյուր` Panorama.am
10:07
Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Ըստ թարմացված տվյալների 7 մարդ է զոհվել և 13-ը վիրավորվել են Կեմերովոյի մարզում  ինքնաթիռի կործանման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Եվ ծագում է արևը…». ARARAT թանգարանում ներկայացվում է լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանին
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված է...
Աղբյուր` Panorama.am
09:52
Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Իբրահիմ Ռաիսին
Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային շնորհավորել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ.-ից Հայաստանը նման է եռացող կաթսայի, երկրորդ համապետական ընտրությունը, Երևանի քաղաքապետի մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ գնալու են ընտրատեղամաս ու երկու տասնյակից ավել...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ...
Աղբյուր` Panorama.am
09:27
Էրդողանը հակառազմանավային հրթիռային համալիրի փորձարկման մասին տեսանյութ է հրապարակել
Թուրքական «Ատմակա» հակառազմանավային հրթիռը վերջին փորձարկման ժամանակ հաջողությամբ խոցել է մակերեսային թիրախը: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ավետիք Չալաբյան. Ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը
Քաղաքական-հասարակակն գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվեց մեզ պարտադրված «ընտրությունների»...
Աղբյուր` Panorama.am
09:07
Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հանդես են...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ականավոր բժիշկ, պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
23:01
Արթուր Վանեցյան. Ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում
«Հունիսի 20-ի գիշերը կապիտուլյանտը՝ մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ. չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}