Քաղաքական 09:57 12/05/2021 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Ինչպես փոշիացնել հետախուզության տվյալները

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ ԱԽ Քարտուղարի պաշտոնը թյուրիմածաբար զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, որը հայտնի իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից արված բազմաթիվ անհեթեթ հայտարարություններով, հանդես եկավ հերթական "սենսացիոն" հայտնությամբ, պնդելով, որ անցած տարվա հունիս ամսից ի վեր ՀՀ իշխանությունները հետախուզական տվյալներ են ունեցել սպասվող պատերազմի մասին։

Անկեղծ ասած, հատուկ հետախուզություն պետք չէր ունենալ, որպեսզի անցած տարվա հունիսի տավուշյան դեպքերից հետո հասկանալ, որ թշնամին պատրաստվում է պատերազմի՝ դա արվում էր այնքան ակնհայտ, որ միայն մանկամիտները կարող էին չնկատել ծանր սպառազինությունների տեղափոխումը Թուրքիայից, լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, կտրուկ աճած հայատյաց հռետորաբանությունը, և բանակցային գործընթացի վերջնական ձախողումը։ Նաև, իմաստ չէր լինի անդրադառնալ այս անձի հերթական անհեթեթ խոսքերին, եթե նրա, ու իր վերադասի անգործությունը այդպիսի ծանր հետևանքներ չունենային մեր երկրի և ժողովրդի համար։

Սակայն քանի որ Արմեն Գրիգորյանը հպարտորեն պնդում է, որ իրենց իշխանությունը հունիսից տեղյակ էր սպասվող պատերազմի մասին, և ցանկանում եմ ավելի շատ նրա վերադասին հարցս ուղել՝ եթե իսկապես տեղյակ էիք և չորս ամիս ունեիք, ի՞նչ եք արել այդ ընթացքում պատերազմին առավելագույնս կազմակերպված պատրաստվելու համար։ Մասնավորապես՝

ա) ի՞նչ եք արել պահեստազորը մոբիլիզացնելու և ապագա ռազմական գործողություններին պատրաստելու համար (հիշեցնեմ, որ պահեստազորի մոբիլիզացիան զգալի չափով պատերազմի ընթացքում տապալվել է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել)

բ) ի՞նչ եք արել զինամթերքի և հանդերձանքի պաշարները համալրելու նպատակով (հիշեցնեմ, որ կամավորների և պահեստազորայիննների համար հանդերձանքը քրոնիկ չէր բավարարում, իսկ զինամթերքը պատերազմի ժամանակ տեղափոխում էին մի կերպ Հայաստան հասնող, եռապատիկ թանկ արժեցող ինքնաթիռներով)

գ) ի՞նչ եք արել մեր առանցքային սպառազինությունը թշնամուց քողարկելու նպատակով (հիշեցնեմ, որ պատերազմի առաջին իսկ օրը թշնամին շարքից հանեց մեր ՀՕՊ միջոցների 25%-ը, մասնավորապես, խոցելով թանկարժեք С-300 դիվիզիոններից մեկը)

դ) ի՞նչ եք արել լրացուցիչ ամրաշինական կառույցներ և բնագծեր ստեղծելու ուղղությամբ (հիշեցնեմ, որ Ջաբրայիլը գրավելուց հետո թշնամին համարյա անարգել հասավ մինչև ՀՀ սահման, քանի որ ճանապարհին այլևս ոչ մի ամրաշինական բնագիծ և պաշտպանական ենթակառուցվածք չկար)

ե) ի՞նչ եք արել դաշնակից երկրներից լրացուցիչ սպառազինություն ձեռք բերելու համար (հիշեցնեմ, որ ՌԴ-ից մենք սկսեցինք նոր սպառազինություն ստանալ միայն պատերազմի վերջին օրերին, թեև կարող էինք ստանալ նաև պատերազմից առաջ)

զ) ի՞նչ եք արել մեր զինված ուժերի անձնակազմը սպասվող պատերազմի բնույթին լավագույնս պատրաստելու համար (հիշեցնեմ, որ մեր կորուստների գերակշիռ մասը հետևանք է ԱԹՍ-երի և այլ ճշգրիտ խոցող միջոցների հարվածների, որից զորքերը անթույլատրելիորեն վատ էին պատսպարված)

է) և վերջապես, եթե չորս ամիս գիտեիք, որ պատերազմ է գալիս, ի՞նչ եք արել դիվանագիտական միջոցներով այն կանխելու համար (օրինակ, փորձե՞լ եք դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությանը՝ հրատապ վեհաժողով հրավիրելու նպատակով)։

Կարող եմ հարցերս շարունակել, բայց կսահմանափակվեմ այսքանով։ Քանի որ պատերազմը այսպես ապաշնորհ տապալած ուժը հավակնում է ապագա ընտրություններով նորից վերարտադրվել, և համոզել միամիտներին, որ իր հետ դեռ «Ապագա կա», կուզեի, որ այս հարցերը նրանց տրվեն ընտրողների հետ յուրաքանչյուր հանդիպմանը, և այս ուժի պարագլուխը փորձի բացատրել, թե ինչպես կարելի է մեր ապագան նորից վստահել իրեն, եթե դեռ մոտ անցյալում, ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին, նա այսպիսի ակնհայտ անգործություն է ցուցաբերել՝ այն կանխելու կամ գոնե առավելագույնս նրան պատրաստվելու նպատակով, և կանգնեցրել է մեզ բոլորիս այսպիսի ծանր (և որոշ դեպքերում անդառնալի) կորուստների առաջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:53
«Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանը՝ նախարա՞ր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները կանգնած են խնդրի առջև և պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Պարտվածներին կընդգրկեն մի մարմնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Փաստ». Մարզպետները ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզպետը մի քանի հոգու հետ Օձուն համայնքի ղեկավարի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Խորհրդարան չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Նախկինում «Սերժի հաճախորդ» էին, իսկ այժմ այլևս ամոթալի չէ, որ «թունդ» ընդդիմադիրները հանդիպում են պետության ղեկավարի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած ընդդիմադիրներին անխնա դատափետում էին, տարբեր պիտակներ...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Արցախի նախագահի ջերմ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հունից հանել են արցախցիներին, որոնք էլ փորձում են հասնել Հարությունյանի հեռացմանը
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում շարունակվող բողոքի ակցիաները վերջին օրերին ակտիվ ընթացք են ստացել և, չնայած շատերի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Կոնկրետ դատավորների աշխատասենյակներում գաղտանլսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար։ Մոտ...
Աղբյուր` Panorama.am
09:38
«168 Ժամ». ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան
«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Դեռ վարչապետի պաշտոնը չի ստանձնել, բայց արդեն պաշտոններ է բաժանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սոս Հակոբյան. Տվյալ էջը չի պատկանում Արթուր Վանեցյանին
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանում է տարածել համացանցում բազմաթիվ արձագանքների արժանացած ու...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդյանի եղբայրը գերիներին ՀՀ վերադարձնելու պահանջով նստացույց է սկսել
Ադրբեջանի կողմից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանն անժամկետ նստացույց է սկսել ՀՀ կառավարության մոտ: ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
09:17
Էլինար Վարդանյան. Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ  Էլինար Վարդանյանի անդրադարձը հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
​Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
Պաշտպանները ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Աղբյուր` Panorama.am
22:39
Իշխանությունները ցույց տվեցին՝ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու գործելաոճին. «Հայաստան» դաշինք
«Դաշինքը պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն.Վահե Հակոբյան
Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ...
Աղբյուր` Panorama.am
21:27
Արմեն Չարչյանը կալանավորվեց
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
21:17
Այսօր ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եղե՞լ է ընտրակեղծիք,թե՞ ոչ ,պատասխանատվություն պահանջելու եք թե՞ ոչ․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով ընտրակեղծիքների թեմային, մասնավորապես զինվորների մասնակցությամբ, գրում է․...
Աղբյուր` Panorama.am
20:26
Լոնդոնից հայտնել են, որ Defender կործանիչը չի մտել Ռուսաստանի ջրերը
Բրիտանական ռազմաօդային ուժերի կործանիչը կրակ չի բացվել Սև ծովում և չի եղել Ռուսաստանի տարածքային ջրերում,։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՀԷՑ-ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է. «Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածված...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթացն
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» սկսում է բուժաշխատողների համար...
Աղբյուր` Panorama.am
19:48
Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոպիտ սադրանք է համարում բրիտանական կործանիչի կողմից Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
 ՀՔԾ քննիչի կողմից հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում
Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որտեղ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։ Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ-ին վերաբերող հարցեր
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանի սուլթանիկի թարմացված հարեմը շարունակելու է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն․ Ավետիք Իշխանյան
Միջնադարում սուլթանները բացի հարեմից, ունեցել են նաև հարճանոց, որտեղ կանայք առավել ցածր կարգավիճակ ունեին, քան հարեմի օրինական տիկնայք։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ-Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը:Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}