15:35 12/05/2021 Հայաստան

Ունենք Փաշինյանի կառավարման հերթական հետևանքը, որը կրում են շարքային զինվորականները, քաղաքացիները. Լիլիթ Թումանյան

«Իշխանասարը գտվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հատման կետում: Ադրբեջանցիները հասել են մինչև Վերիշեն, գրեթե Գորիսի բերանում են»,- ասուլիսում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Թումանյան՝  խոսելով Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ըստ նրա, սա նշանակում է՝ մի քանի անգամ տարբեր հարթակներով ասված զգուշացումը, որ Ադրբեջանը չի բավարարվելու ձեռք բերածով, շարունակելու է վերցնել նորանոր տարածքներ, մի քանի անգամ արված նախազգուշացումը, որ  Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը, որ այլևս պատերազմ չի լինելում, կեղծ է և սուտ, արդեն իրականություն է  դառնում:

«Պատահական չէ, որ Ադրբեջանը հենց հիմա է փորձում օգտվել իրավիճակից՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, Իսրայելի և Պաղեստինի միջև  հակամարտության սրումը:
Փորձագետները միշտ ասում էին՝ եթե տարածաշրջանում լինի լարվածություն, Ադրբեջանը միշտ փորձելու է դրանից օգտվել ու առաջ գնալ: Ինչպես հենց այսօր տեսնում ենք, թշնամին փորձում է առաջ գնալ: Այն թեզը, որ պատերազմ չի լինելու, հերքվեց»,- ասաց Լ. Թումանյանը:

Նա նշեց, որ այն հատվածում, որտեղ առաջ է եկել թշնամին, անցնում է հիմնական միջպետական ճանապարհ, մեր հենակետը հիմա շրջափակման մեջ է, որովհետև ճանապարհ են կտրել:

«Ռուս խաղաղապհներն արդեն հասել են այնտեղ, հիմա բանակցում են: Համոզվա՞ծ եք, որ ադրբեջանցիները  հետ կքաշվեն: Ես համոզված եմ՝ հետ չեն քաշվելու, իրենց սովորույթի մեջ չէ հետ քաշվել այն դիրքերից, որտեղ կանգնած են»,- ասաց Լ. Թումանյանը:

Նա նշեց, որ հիմա ռուս խաղաղապահների առաջնային  խնդիրն է կամ ստիպել նրանց հետ գնալ, կամ գոնե մեր տղաներին դուրս բերել այնտեղից:

«Մեր աչքի առաջ գերի են դառնում, սա էլ հո անհասկանալի օպերացիա չէ՞, որ հետո իմանանք»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը:

Ըստ նրա, հետաքրքիր է, թե ինչ է անելու այս պահին զինվորականությունը, որը ժամանակին չարեց ճիշտ քայլեր, հիմա ի՞նչ է անելու 3-րդ բանակային կորպուսը,  եթե ՊՆ թույլ չի տալիս մտնել ռազմական գործողությունների մեջ, պետք է թողնեն մեր տղաները մնան շրջափակման մե՞ջ:

Նա հիշեցրեց նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի գրառումը, ըստ որի՝ «թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են» և ասաց.  «Սա ուղղակի առաջխաղացում չէ, ամբողջական զորքերով են առաջ եկել»:

Լիլիթ Թումանյանն ասաց, որ սա Հայաստանի սուվերեն տարածքն է և անշուշտ, արդեն ՀԱՊԿ իրավասությունների գոտին է, անհրաժեշտության դեպքում ՀԱԿՊ-ը կարող է միջամտել, բայց այն պարագայում, եթե ՀՀ-ն դիմի:

«Սա դրսևորումներից մեկն է միայն, որոնք էլի են լինելու, միշտ, քանի դեռ ունենք իշխանություն, որը որևէ կերպ չի դիմադրում, համաձայնվում է ամեն ինչին: Մենք միշտ ունենալու ենք նամանատիպ իրավիճակներ, առաջին հերթին արտացոլվելու է  Սյունիքում, բայց արդեն տեսնում ենք, որ եկել ու կանգնել են Վայոց Ձորի բերանին»,- ասաց Լիլիթ Թումանյանը:

Նա թվարկեց մի քանի սցենար, թե ինչի դրսևորում կարող է լինի Ադրբեջանի այս քայլը:

«Տարբեր փորձագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ  զգուշացրել են, որ եթե Փաշինյանը նախընտրական պայքարում զգա իր դիրքերը թուլացած, հնարավոր է  իրենց բանավոր կամ գաղտնի կերպով  բանակցություններից և պայմանավորվածություններից  մեկը լինի այն, որ ռազմական լարման, լարվածության բարձրացման միջոցով հնարավորություն տան Փաշինյանին  խուսափել արտահերթ ընտրություններից: Օրինակ, եթե իսկապես լինի ռազմական բախում, ՀԱՊԿ-ն իսկապես միջամտի, վերականգնվելու է  ռազմական դրություն,  արտահերթ ընտրությունները երկրորդ, երրորդ պլան են մղվելու, հետաձգվելու են:

Հնարավոր է կա պայմանավորվածություն, որ փոքրիկ հաղթանակ են ապահովում Փաշինյանի համար, նա կանգնում ու ասում է՝ հետ մղեցինք ու այդպես բարձրացնում նրա վարկանիշը: Չէ՞ որ հուլիսին ունեցել ենք նման բան, եղավ բախում, Փաշինյանը ներկայացրեց որպես իր հերոսական ձեռքբերում, դրանով իսկ բարձրացրեց սեփական վարկանիշը: Չենք կարող բացառել այս սեցենարը նաև:

Եվս մեկ սցենար, որը կապ չունի Փաշինյանի, նախընտրական պայքարի հետ, այլ կապ ունի տարածաշրջանային լարվածության հետ.  Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից և առաջ գնալ:

Հնարավոր է ադրբեջանցիները փորձում են հասկանալ նաև իրենց կամիր գծերը ռուս խաղաղապահների հետ համագործակցության առումով, թե մինչև ուր կարող են հասնել, որ ռուսներն իրեն չկանգնեցնեն»,- մանրամասնեց Լ.Թումանյանը:

Ըստ նրա, մենք ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարման հերթական հետևանքը, որը կրում են շարքային զինվորականները, շարքային քաղաքացիները, առաջին հերթին սյունեցիները:

«Քանի դեռ Փաշինյանը իշխանության է, ոչ միայն տարածքներ կվերցնեն, կփորձեն հասնեն իրենց գագաթնակետին, որը միջպետական սահմանների  ճանաչումն է, միջազգային փաստաթուղթ ստորագրելն է: Թերևս սա է, որ ամենաշատն է  ցանկանում  ստանալ Ադրբեջանը Փաշինյանից: Կհասցնի՞ դա անել, չի՞ հասցնի, կկարողանա՞ դա անել ընտրություններից հետո: Պարզ է՝ պետք է ամեն կերպ օգնեն Փաշինյանին, որպեսզի հասնեն իրենց բաղձալի փաստաթղթի ստորագրմանը»,- ասաց Լիլիթ Թումանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, շարժվում ու ուտում. վիրավոր զինվոր Միշա Ավետիսյանի հայր
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}