Իրավունք 09:43 12/05/2021 Հայաստան

ՄԻՊ. Իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը:

Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:

Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:

Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։

Հանդիպմանը քննարկվել է նաև նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանը կարևորել է հասարակությունում համերաշխությունը և նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:58
ՄԻՊ-ն Ադրբեջանի նախագահի և Էրդողանի կնոջ խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
«Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»։
Աղբյուր` Panorama.am
20:30
Պ․ Սևակ գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղում այրվում են խոտածածկ տարածքներ
Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Microsoft-ը ներկայացրել է Windows 11-ը
Microsoft-ը ներկայացրել է օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Այս մասին հայտնի է դարձել առցանց հեռարձակման ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Բրազիլացի Ժունինիոն միացել է «Փյունիկ» ՖԱ-ի թիմին
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։Այս մասին հայտնում են ակումբից։ Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երեք ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 20-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ․ ՀԾԿՀ
Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Այսօր հարյուրավոր հիվանդներ սպասում են իրենց պրոֆեսորին․ Գագիկ Հակոբյան
Պրոֆեսոր Չարչյանը, լինելով պատգամավորության թեկնածու, մեր սահմանադրությամբ իրավունք ուներ կատարելու քարոզարշավ։ Այս մասին Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
18:54
Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 15-ի գիշերը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից, անգիտակից վիճակում, «Աբովյան» բժշկական կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
18:35
Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան
Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ Ադրբեջանը մայիսի 12-ից հետո տարբեր ուղղություններով մխրճվել է ՀՀ սահմանի խորք, ռուսական սահմանապահների...
Աղբյուր` Panorama.am
18:28
Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
«Այսօր մեզ համար բավական տխուր օր է, քանի որ հույս ունեինք՝ ընտրությունները  հանդարտություն և խաղաղություն կբերեին մեր ժողովրդին,...
Աղբյուր` Panorama.am
18:20
Արդյոք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ․ Փայլան
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
ՀՀ փաստաբանների պալատն այսօր կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն...
Աղբյուր` Panorama.am
18:05
Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Գլխավոր դատախազության դիմաց հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ բողոքի ակցիային ներկայացրել էր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մեր խորին համոզմամբ, իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան
«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի՝ կվերցնի պատգամավորական մանդատները, թե ոչ: Գլխավոր դաախազության դիմաց լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բրիտանիայի բնակիչն աշխարհում ամենաերկարը՝ 290 օր ունեցել է կորոնավիրուսի հիվանդության պատմություն
Բրիտանիայի Բրիստոլի բնակիչ Դեյվ Սմիթը տաս ամիս առաջ վարակվել էր կորոնավիրուսով՝ նրան դարձնելով աշխարհում COVID-19-ով ամենաերկար տառապող հիվանդը:...
Աղբյուր` Panorama.am
17:33
Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
«Հայաստանի  գլխավոր դատախազությունն այսօր վերածվել է իմպոտենտ մարմնի»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես...
Աղբյուր` Panorama.am
17:27
Տոկիոյի օլիմպիական խաղերի հանդիսականները պետք լինեն դիմակով, պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից
Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով: Մրցավայր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել
Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել։ Շենքի դիմաց այս պահին մոտ երկու տասնյակ ոստիկաններ են կանգնած։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կորոնավիրուսի հնդկական շտամը տարածվելու է ամբողջ Եվրոպայում. Անդրեա Ամմոն
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել է, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
«Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»:
Աղբյուր` Panorama.am
17:01
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել
Արցախի պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրում է. «Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասնում է 53.8 միլիարդ դոլարի
Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քաղաքագետ. Արտաքին խաղացողների համար նույնպես իդեալական իրավիճակ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանը կվերացնի հակահամաճարակային սահմանափակումների խախտումների համար սահմանված 76 մլն լարիի տուգանքները
Վրաստանի կառավարությունը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան այն անձանց վերաբերյալ, որոնք տուգանվել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ գանձել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ պետություններին կոչ է արել հարստության հարկ սահմանել`...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Շուտով պետք է գալու մոբիլիզացնել բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքերը հաղթահարելու համար»
«Վհատվել չկա։... Ռացիոնալիզմը և արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}