Կրեմլը արձագանքել է Դոնբասի հնարավոր անեքսիայի մասին լուրերին
Ռուսաստանըչի նախատեսում ու չի պատրաստվում որևէ մեկին անեքսիայի ենթարկել. նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ այն հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը փորձում է «դե ֆակտո ինտեգրել» Ուկրաինայի արևելքի հատվածները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ԵՄ անդամների շրջանում շրջանառվող մի փաստաթուղթ, հաղորդել էր, որ ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը, իբր, փորձում է «դե ֆակտո ինտեգրել» Ուկրաինայի արևելքի մասերը «ոչ լեգիտիմ ընտրությունների» և տեղի բնակիչներին անձնագրեր տրամադրելու միջոցով:
Միևնույն ժամանակ, ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ անձնագրերի տրամադրման հարցը զուտ մարդասիրական է, Ռուսաստանը չի ցանկանում խնդիրներ ստեղծել Կիևի համար, բայց Դոնբասում քաղաքացիական իրավունքների հետ կապված իրավիճակն անցնում է սահմանը:
«Ռուսաստանը երբեք նման բան չի արել ու հիմա էլ չի նախատեսում որևէ մեկին կլանել»,- ասել է Պեսկովը: