Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով
«Սրանք իրավունք չունեն կառավարել: Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ բոլորի աչքի առաջ մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում են, տաշելով տանում են:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց ավելի վաղ հնչեցրած միտքը՝ «սրանք ինչքան մնացին, ամեն օր հայրենիքի կորուստ է լինելու, ամեն օր տղաների կորուստ են ունենալու»:
«Նայեք՝ նոյեմբերի 10-ից հետո քանի գերի ունենք, ինչքան տարածքների կորուստ ունենք, քանի անհետ կորած ունենք:
Այսօր պետության իշխանության թիվ մեկ ֆունկցիան պետք է լինի քաղաքացիների, սահմանների անվտանգության ապահովումը: Ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավար, ֆրանսիացին է մեղավոր, բոլորը մեղավոր են բացի իրենցից, Տիգրան Մեծից մինչև Հուլիոս Կեսար բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Իշխանությունն ինչի՞ համար է, անվտանգությունն ապահովելու»,- ասաց քաղաքական գործիչը:
Նա նշեց, որ Փաշինյանը հազարավոր ախրանիկներով է ման գալիս, մի մասին ուղարկեր Սյունիք, կանգնեին, թուրքերը չէին մտնի. «Քո մի անձն ավելի շատ մարդ է պաշտպանում, քան ամբողջ Սյունիքը»:
«Դու ես մեղավար, պաշտպանության նախարարությունը, համապատասխան կառույցները: Ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում, եթե պետք է ռուսը պաշտպանի մեր անվտանգությունը: Փողը կտանք ռուսին էլի, էլ ինչի ենք բանակ պահում, իրեն պահում, որ 1000 հոգանց շքախմբով ման գա՞ սնայպերների ուղեկցությամբ: Այդ սնայպերները տանեին, դնեին այնտեղ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանը խորհրդի նիստի է հրավիրում
- «Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
- Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է ձայնագրությունը
- Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձնումը հաջող անցավ. Politik.am
- ՀՀԿ. Ապիկար վարչակազմը չի տիրապետում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին
- Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
- Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
- Ամպագոռգոռ հայտարարություններ անողները հասկացան, որ Սյունիքն անվտանգ չէ. Մենուա Հովսեփյան
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
- Ջորջ Տաբակյան. Սյունիքում երեկ կորցրել ենք երեք անգամ ավելի շատ տարածք, քան ինչ կորցրել էինք Ապրիլյան մարտերի ժամանակ
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- «Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»
- Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
- Նիկո՛լ, թուրք բարեկամներդ մտել են Սյունիք, դու ու՞ր ես. Նարեկ Սամսոնյան
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը