Աշոտ Մինասյան. Վարչապետ կոչեցյալը, գուցե ստորագրել է, որ այդ տարածքները տալիս է
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խոսքով՝ մարդ կա, առհասարակ չի գիտակցում, թե ինչ է կատարվում Սյունիքում ու ինչ է նշանակում թշնամու ներկայությունն այնտեղ. եթե գիտակցեին, ապա թշնամին չէր հասնի Սյունիքի սահմաններին։
«Այն մարդիկ, որոնք մտածում են, թե այս ամենից որևէ վտանգ չի սպառնում, թող գան՝ միասին բարձրանանք Իշխանասարի գագաթը, որից հետո, հուսամ՝ կհասկանան, թե ինչ է նշանակում, եթե Իշխանասարը լինի օտարի ձեռքում։ Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք նման մտածողություն ունեն, իրենք ոչինչ չեն հասկանում սահմանից և առհասարակ ռազմավարությունից։
Միայն անհասկացող մարդիկ կարող են ասել, թե թշնամին լրիվ պատահաբար է անցել սահմանը, ինչի՞ մասին է խոսքը։ Զինվորականներն աշխատում են քարտեզով, և գիտեն, թե ուր են գնում ու ինչ են կատարում։ Ինչպե՞ս կարելի է նման մտածելակերպ ունենալ ու ասել, թե մոլորվել են։ Հո զինվո՞ր չեն, որ մոլորվեն, նրանք զինվորականներ են, որոնք սպայակազմ են, գիտեն հաշվարկ անել, տեղանքը գիտեն։ Նախկին զինվորականները, որոնք կարծում են, թե պատահաբար է թշնամին սահմանն անցել, նշանակում է՝ իրենք քարտեզներից օգտվել չգիտեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Աշոտ Մինասյանը։
Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն զինվորականները և ժողովուրդը, քանի որ իշխանությունը փաստացի որևէ բան չի անում՝ հարցին Աշոտ Մինասյանը պատասխանել է.
«Ժողովուրդը ոչինչ անել չի կարող, այսօր մեր զորքի վիճակն էլ այնպես չէ, որ կարողանա որևէ բան անել, դիվանագիտական կորպուս էլ չունենք, որ կարողանա աշխատել։ Այսինքն՝ մենք չունենք բանակցություններ վարող, իսկ այն մարդը, այսպես ասած, վարչապետ կոչեցյալը, գուցե ստորագրել է, որ այդ տարածքները տալիս է, գուցե արդեն ստորագրե՞լ է՝ ոչ մեկս չգիտենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
- ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
- Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
- Ձեր պատկերացումները անվտանգության մասին սահմանափակվում են հարյուրավոր ոստիկաններով մի քանի մետր քայլելով. Արման Սաղաթելյան
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է
- Արթուր Դանիելյան. Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում
- Ղարամյան. Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը