Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:00 Աշխարհում
Հնդկաստանում ահաբեկչության զոհ է դարձել հինգ մարդ

Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու ոստիկան և երեք քաղաքացիական անձ: Եվս երկու ոստիկան ծանր վիրավորվել է:

Աղբյուր՝ ria.ru

15:39 Աշխարհում
Նատալի Փորտմանը և Ջուլիան Մուրը կնկարահանվեն «Մայիս, դեկտեմբեր» դրամայում

Ֆիլմի ռեժիսորն էր «Քերոլ» ֆիլմի հեղինակ Թոդ Հեյնսը: Ֆիլմում նկարահանվելու է նաեւ Ուիլ Ֆերրելը: «Մայիս, դեկտեմբեր» դրամայի պրեմիերայի օրը դեռ որոշված չէ:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:26 Աշխարհում
Ուղեւորը թռիչքի ընթացքում փորձել է բացել ինքնաթիռի դուռը

Լոս Անջելեսից Ատլանտա մեկնող «Դելտա» չվերթի ուղեւորը թռիչքի ընթացքում փորձել է բացել ինքնաթիռի դուռը, ոստիկանությունը բերման է ենթարկել նրան Միջադեպի ականատեսներից մեկի խոսքերով, սկանդալի հեղինակը գնացել է դեպի ինքնաթիռի կապի համակարգը և հայտարարություն արե, որ բոլոր ողևորները նստեն իրենց տեղերում և պատրաստ լինեն թթվածնի դիմակներ դնելուն: նա փորձեց բացել դուռը: Ուղեւորներից մեկը նկարահանել և համացանցում է տեղադրել միջադեպի կադրերը:
 

15:10 Աշխարհում
5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում շաբաթ օրը տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ասվում է Չինաստանի սեյսմիկ կենտրոնի հայտարարության մեջ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա:

Աղբյուր՝ ria.ru

14:43 Աշխարհում
Պուտինը մեկնաբանել է Իրանին արբանյակային համակարգ տրամադրելու մասին լուրերը

Վլադիմիր Պուտինը կեղծիք է անվանել լուրերը, թե Ռուսաստանը Ռուսաստանն առաջարկել է Իրանին հանձնել գերժամանակակից արբանյակային համակարգ, որը Թեհրանին հնարավորություն կտա հետևել Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական թիրախներին:

Աղբյուր՝ eadaily.com

14:31 Աշխարհում
Ամերիկյան Laboon Էսկադրային ականակիր նավը մտել է Սեւ ծով

ԱՄՆ Ռազմածովային նավատորմի Arleigh Burke դասի Laboon հրթիռային էսկադրոնային ականակիրը կմասնակցի տարածաշրջանում ծովային անվտանգության ապահովմանը՝ Atlantic Resolve օպերացիայի շրջանակներում: Դա ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավն է, որն այցելում է Սեւ ծով 2021 թվականին:

Աղբյուր՝ korrespondent.net

14:18 Աշխարհում
Ալժիրում խորհրդարական ընտրություններ են

Շաբաթ օրը Ալժիրում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները: Իշխող համակարգը հուսով է, որ այն կփոխի երկու տարվա քաղաքական անկայունության էջը, սակայն սպասվում է, շատ ընտրողներ ընտրություննեը կանտեսեն: Նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը կոչ է արել մեծ մասնակցություն ունենալ, սակայն վերջին ընտրություններում հասարակության մոտ մեծ ոգևորություն չկար, քանի որ շատ ալժիրցիներ համոզված են, որ իրական իշխանությունը պատկանում է բանակին և անվտանգության ուժերին:

Աղբյուր՝ reuters.com

13:47 Աշխարհում
«Ամեն ինչ մթնեց». սապատավոր կետը կուլ է տվել ջրասուզակին, ապա դուրս նետել նրան

56-ամյա Մայքլ Փաքարդը Քեյփ Քոդի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո WBZ-TV-ին հայտնել է, որ նա գտնվում էր Պրովինսթաունի ափերի ջրերում՝ մոտ 14 մետր խորության վրա, երբ հանկարծ ուժեղ ցնցում զգաց, և ամեն ինչ մթնեց»: Ըստն նրա, մոտ 30 վայրկյան ինքը գտնվել է կետի բերանում բայց շարունակում էր շնչել, քանի որ իր հետ էր շնչառական ապարատը: Հանկարծ կետը բարձրացել է ջրի մակերևույթ, ցնցել գլուխը և դուրս նետել նրան: Նրան փրկել է վերգետնյա նավի վրա եղած թիմակիցը:

Աղբյուր՝ theguardian.com

13:31 Աշխարհում
Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են հարսանիքի հինգ մասնակիցներ

Առնվազն հինգ մարդ է զոհվել Աֆղանստանի Քաբուլ նահանգում զինված հարձակումից: Ոստիկանությունից հայտնել են, որ Պաղման շրջանում զինված մարդիկ առևանգել են հարսանեկան արարողությունից վերադարձած մարդկանց, ապա սպանել նրանց: Մահացածների մեջ է եղել մոջահեդների նախկին հրամանատար, իսկ մյուս զոհերը նրա ազգականներն են:

Աղբյուր՝ ria.ru

13:17 Տարածաշրջան
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը պահանջում է բացատրել որակազրկման պատճառները

Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին շաբաթ օրը ընտրությունների դիտորդական կազմից բացատրություն է պահանջել այն մասին, թե ինչու է նրան արգելվում առաջադրվել հաջորդ շաբաթ կայանալիք նախագահական ընտրություններին: Անցյալ ամիս Պահապանների խորհուրդը հաստատեց ընդամենը յոթ դիմորդի թեկնածություն`ուրբաթ օրը կայանալիք քվեարկությանը մասնակցելու համար, և որակազրկեց մի քանի հայտնի թեկնածուների, այդ թվում`Լարիջանիին և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

Աղբյուր՝ reuters.com

12:39 Աշխարհում
Ֆրանսիայի չեմպիոն Իկոնեն կարող է «Բորուսիայում» փոխարինել Սանչոյին

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիտարկում է ֆրանսիական «Լիլլի» կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեին որպես փոխարինող Ջեյդոն Սանչոյին, ում նկատմամբ հավակնություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշվում է, որ սրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո:

Աղբյուր՝ tass.ru

12:23 Աշխարհում
Իսրայելում հայտնաբերվել է 7000 տարվա գրավոր կնիք

Իսրայելի Բեյթ Շեանի հովտում հայտնաբերվել է մոտ 7000 տարվա վաղեմության կավե դրոշմվածք: Հնարավոր է, որ կնիքը օգտագործվել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ առաքումների համար ստորագրման: Այն կարող էր օգտագործվել սիլոսի հորեր կամ ամբարներ փակելու համար, ինչը նշան է, որ այդտեղ մարդ է ապրել: Այս կնիքի վրա երկու տարբեր երկրաչափական շտամպեր են եղել: Պատկերներից կարելի է հասկանալ, որ գործարքին մասնակցել է երկու մարդ:

Աղբյուր՝ dailymail.co.uk

12:09 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 498 վարակված մարդ, մահացել է 22 հիվանդ: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 353 443 դեպք, որից առողջացել է 338 318-ը, մահացել է 5 034 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

11:51 Աշխարհում
Ֆրանսիացի զինվորականները սպանել են՝ երկու լրագրողի սպանության մեջ մեղադրվող ջիհադիստին

Ֆրանսիացի զինվորները սպանել են մալիացի ջիհադիստին, ով կասկածվում է 2013 թվականին երկու ֆրանսիացի լրագրողների առեւանգման և սպանության մեջ: Փարիզի Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին ասաց, որ Սահելի շրջանում գտնվող ֆրանսիական ուժերը սպանել են «չորս ահաբեկիչների» Մալիի հյուսիսում հունիսի 5-ին տեղի ունեցած օպերացիայի ժամանակ: Նրանց թվում է եղել Ֆրանսիական միջազգային ռադիոյի լրագրողներ Գիսլեն Դյուպոնի և Կլոդ Վերլոնի մահվան գլխավոր կասկածյալ Բայես Ագ Բակաբոն:

Աղբյուր՝ theguardian.com

11:35 Հայաստան
Հայ-վրացական հանդիպում՝ Բագրատաշենի անցակետում

Քննարկվել են մաքսային ոլորտում էլեկտրոնային տվյալների փոխանակմանը և համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Նախատեսվում է փորձագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը`ավարտին հասցնելու նպատակով Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը:

Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

11:20 Արցախ
ԱՀ պետական նախարարը հանձնարարություններ է տվել քաղաքացիական պաշտպանության ոլորտներում

Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին ընդունել է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ոլորտների բարեփոխման ուղղությամբ գործող աշխատանքային խմբին: Քննարկվել են 2020թ. պատերազմի հետևանքով քաղպաշպանության ոլորտում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները: Ներկայացվել են առայսօր կատարված աշխատանքի արդյունքները և խմբի գործունեության շրջանակներում պատերազմի դասերի վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

10:59 Աշխարհում
Չինաստանում ութ մարդ է մահացել քիմիական նյութերի արտահոսքի պատճառով

Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Գույչժոու նահանգում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով ութ մարդ է մահացել, եւս երեքը տուժել են, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նախնական հետաքննության համաձայն, քիմիական նյութը արտահոսել է այն ժամանակ, երբ Sanqiang Xingxing Chemical հաստատության տարածքում Հուբեյ նահանգի համարանիշով տրանսպորտային միջոցից մեթիլ ֆորմիատ է բեռնաթափվել:

Աղբյուր՝ ria.ru

10:46 Աշխարհում
Իդալիան 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային. Եվրո-2020

ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելու նվաստացուցիչ անհաջողությունից հետո Իտալիան արդեն վերադարձել է ճիշտ հունի. որակավորման փուլում թիմը անցկացրած 10 խաղում տարավ 10 հաղթանակ: Այժմ Ռոբերտո Մանչինիի թիմը սկսել է իր առաջին խոշոր միջազգային մրցաշարը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 3-0 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով Թուրքիայի նկատմամբ:

Աղբյուր՝ apnews.com

10:32 Տարածաշրջան
Իրանը սկսել է սեփական դեղամիջոցով պատվաստումը կորոնավիրուսի դեմ

Իրանի բնակչության պատվաստումը սեփական «Իրան Բարաքյաթ» դեղամիջոցով սկսվել է շաբաթ օրը՝ երկրի արեւելքում գտնվող Մեշհեդ քաղաքում:

Աղբյուր՝ tass.ru

10:26 Աշխարհում
Մահացել է է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էյ-Իչի Նեգիշին

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ճապոնացի գիտնական Էյ-Իչի Նեգիշին: Նեգիշին Նոբելյան դափնեկիր է դարձել 2010-ին՝ ամերիկացի գիտնական Ռիչարդ Հեքի և Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ակիրա Սուզուկիի հետ միասին: Նրանք մշակել են բարդ օրգանական միացությունների սինթեզի նոր մեթոդներ:

Աղբյուր՝ ria.ru

10:02 Աշխարհում
Նովակ Ջոկովիչը հաղթանակ տարավ Ռաֆայել Նադալի նկատմամբ

Նովակ Ջոկովիչը վերջ դրեց Ռաֆայել Նադալի իշխանությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ հաղթելով դասական չորս սեթերից բաղկացած կիսաեզրափակիչ, որը կարող է համարվել Ռոլան Գարոսի խոշորագույն կավե հանդիպումներից մեկը: Սերբ խաղացողը 3-6 6-3 7-6 (7-4) 6-2 հաշվող պարտության մատնեց նախորդ չորս տարիների չեմպիոնին: Իր 14-րդ տիտղոսին ձգտող Նադալի համար սա 3-րդ պարտությունն է անցկացրած 108 խաղերում: 34-ամյա Ջոկովիչը եզրափակչում հանդիպելու է  Ստեֆանոս Ցիցիպասին:

Աղբյուր՝ bbc.com

18:00 Աշխարհում
Կիմ Չեն Ընը K-Pop-ն անվանել է «թունավոր քաղցկեղ» նոր մշակութային պատերազմում

Ըստ երկրի առաջնորդի՝ այն փչացնում է «Հյուսիսային Կորեայի երիտասարդների հագուկապը, սանրվածքները, խոսքը, պահվածքը»: Նրա պետական լրատվամիջոցները նախազգուշացնում են, որ եթե չհսկեն, դրանից Հյուսիսային Կորեան «կփլուզվի ինչպես խոնավ պատը»: Ամբողջ աշխարհում երկրպագուներ ձեռք բերելով՝ հարավկորեական փոփ մշակույթը հասել է վերջին սահմանին՝ Հյուսիսային Կորեան, որտեղ դրա աճող ազդեցությունը մղել է տոտալիտար պետության ղեկավարին հայտարարելու նոր մշակութային պատերազմ՝ դա կանխելու համար:

Աղբյուր՝ nytimes.com

17:47 Աշխարհում
Չինաստանում 27 մարդ պատասխանատվության է ենթարկվել Գանսուի պատահարի առնչությամբ

Չինաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Գանսու նահանգում ուլտրամարաթոնի համար պատասխանատու 27 անձանց: Ուլտրամարաթոնի ընթացքում մահացել էր 21 մարզիկ:

Աղբյուր՝ tass.ru

17:12 Տարածաշրջան
Էրդողանը միջպետական համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի հետ

Թուրքիան մտադիր է լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ,այս մասին այսօր ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա այցը Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ին:

Աղբյուր՝ ria.ru

16:52 Աշխարհում
Բելգիայի հավաքականի առաջատարը բաց կթողնի Եվրո-2020-ի Ռուսաստանի հետ հանդիպումը

Ֆուտբոլի Մանչեսթեր Սիթիի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քեվին դե Բրյունեն բաց կթողնի Ռուսաստանի դեմ Եվրոպայի առաջնության հունիսի 12-ին կայանալիք մեկնարկային խաղը: Ֆուտբոլիստը նշել է, որ ակնկալում է վերականգնվել մինչ խմբային փուլի երկրորդ խաղը Դանիայի դեմ, որը կկայանա հունիսի 17-ին: Ըստ բելգիացու, նա դեռ ցավեր ունի, բայց իրեն ավելի լավ է զգում:

Աղբյուր՝ lenta.ru

16:22 Աշխարհում
Չինացի հետազոտողները չղջիկների մեջ հայտնաբերում են նոր կորոնավիրուսների խմբաքանակ

Չինացի հետազոտողները հինգշաբթի օրը հայտնել են, որ չղջիկների մեջ գտել են նոր կորոնավիրուսների խմբաքանակ, այդ թվում՝ մեկը, որը, հնարավոր է, գենետիկորեն երկրորդ ամենամոտը լինի Covid-19 վիրուսին: Հետազոտողները հաղորդմամբ՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի մեկ փոքր շրջանում հայտնագործությունները ցույց են տալիս, թե քանի տեսակի կորոնավիրուսներ կան չղջիկների օրգանիզմներում, և դրանցից քանիսը կարող են տարածվել մարդկանց շրջանում:

Աղբյուր՝ cnn.com

15:56 Աշխարհում
Դիջեյ Դեյվիդ Գետտան վաճառքի է հանել իր էլիտար բնակարան`37 բիթքոյնով

Երաժիշտը Մայամի-բիչում գտնվող գույքը ձեռք է բերել 2018-ին, որի վաճառքից նախատեսում է վաստակել 4,5 միլիոն դոլար: Նա որպես վճար համաձայն է ընդունել նաև Ethereum-ը:

Աղբյուր՝ rbc.ru

15:18 Աշխարհում
Պակիստանի նահանգը կարգելափակի չպատվաստվածների հեռախոսները

Պակիստանի նահանգը ուրբաթ օրը հայտարարել է, որ կարգելափակի այն մարդկանց բջջային հեռախոսները, ովքեր հրաժարվում են պատվաստվել Covid-19-ի դեմ` որպես չպատվաստվածներին պատժելու քայլ: Եվ դա կատարվել է մի երկրում, որտեղ պատվաստվել է բնակչության փոքր մասը: Մինչ այդ Սինդ նահանգում հայտարարել էին, որ հուլիս ամսից չեն վճարվի այն քաղաքացիական ծառայողները, ովքեր հրաժարվում են պատվաստումներից:

Աղբյուր՝ france24.com

14:33 Աշխարհում
Դիզայները մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Նորաձեւության հույն դիզայներ Նասոս Կատրիսը մահացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստվելուց մեկ օր անց: Մոդելավորողը կյանքից հեռացել է 40 տարեկան հասակում: Երեքշաբթի՝ հունիսի 8-ին, ոճաբանին գտել են մահացած Լագոնիիսիի իր սեփական տանը:  Կատրիսին գտել են ընկերները, որոնք անհանգստացել են, որ նա մեկ օր չի պատասխանել իրենց հեռախոսազանգերին: Տղամարդու մահվան պատճառները չեն բացահայտվել:

Աղբյուր՝ lenta.ru

13:56 Աշխարհում
Հնդկաստանում «սեւ բորբոսի» դեպքերի թիվը երեք շաբաթվա ընթացքում աճել է 150%-ով

Հնդկաստանում «սեւ բորբոսի» դեպքերի քանակը երեք շաբաթում հասել է 31 216 հազար դեպքի, ավելի քան երկու հազար մարդ մահացել է:

Աղբյուր՝ ria.ru

13:39 Աշխարհում
Lorde-ը թողարկել է վերջին 4 տարվա ընթացքում իր առաջին տեսահոլովակը

Երգչուհի Լորդը վերադարձել է՝ չորս տարվա ընթացքում իր առաջին Solar Power երգով, որի տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում: Երգը կհայտնվի երգչի նոր՝ Solar Power ալբոմում, որի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ gazeta.ru

13:20 Աշխարհում
Պերուի ընտրությունների ձայների հաշվարկն ավարտվել է, սակայն հաղթողը հայտնի չէ

Պերուն ավարտել է նախագահական ընտրությունների լարված երկրորդ փուլի ձայների հաշվարկը, սակայն պաշտոնական հաստատումը կարող է օրեր տևել: Ձախակողմյան Պեդրո Կաստիլյոն մոտ 60,000 ձայնի առավելություն ունի պահպանողական Կեյկո Ֆուջիմորիի նկատմամբ, որը հայտարարել է խարդախության մասին՝ առանց մանրամասն ապացույցներ տրամադրելու: Նա ցանկանում է, որ վերանայվեն հարյուր հազարավոր ձայներ:

Աղբյուր՝ bbc.com

13:15 Աշխարհում
Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը կտեղադրվի նոյեմբերին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը տեղադրվելու է 2021 թվականի նոյեմբերին Վագանկովսկոյե գերեզմանատանը, որտեղ թաղված է դերասանը: Հուշարձանը կբացվի նրա մահվան տարելիցի օրը՝ նոյեմբերի 14-ին:

Աղբյուր՝ tass.ru

12:58 Աշխարհում
Հունաստանում գործադուլ է սկսվել աշխատանքային շաբաթվա կրճատման դեմ

Հունաստանի բնակիչները, համավարակի մեկնարկից ի վեր, մասնակցել են առաջին ցույցին՝ դժգոհություն հայտնելով կառավարության կողմից առաջարկվող աշխատաշուկայի բարեփոխումներից: Օրինագծի կետերից մեկի համաձայն, որը հաջորդ շաբաթ խորհրդարանում կդրվի քվեարկության, աշխատանքային շաբաթը կրճատվում է՝ դառնալով չորս օր, սակայն աշխատանքային օրը կերկարացվի է:

Աղբյուր՝ bloomberg.com

12:41 Աշխարհում
Դանիայում կորոնավիրուսով վարակված ջրաքիսների սպանդն արժեցել է 90,6 միլիոն դոլար

Պահպանողական ժողովրդական կուսակցությունը և Լիբերալ կուսակցությունը քննադատել են կաբինետին՝ համարելով, որ այն մոլորության մեջ է գցել խորհրդարանին՝ պնդելով, թե կան վիրուսի հնարավոր մուտացիաների վտանգներ:

Աղբյուր՝ tass.ru

12:25 Աշխարհում
«Մատանիների տիրակալի» հիման վրա կնկարահանվի անիմե ֆիլմ

Warner Bros. կինոստուդիայում կարտադրվի անիմե գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի գրքի հիման վրա: «Մատանիների տիրակալ. Ռոհիրիմի պատերազմը» պատմությունը կլինի լեգենդար ճակատամարտի մասին, որը ձևավորեց Միջերկիրը 2001թ. «Մատանիների տիրակալը» ֆիլմի իրադարձություններին նախորդող տարիներին: Ֆիլմի ռեժիսորը կլինի անիմե կինոռեժիսոր Քենջի Կամիյաման: Թողարկման ամսաթիվ դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ reuters.com

12:12 Աշխարհում
Բժիշկը հերքել է տարածված թյուր կարծիքը մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ

Օտորինոլարինգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կոլեսնիկովայի խոսքով, մարդու մարմնի ջերմաստիճանի սահմանները վաղուց ընդլայնվել են: «Նորմայում մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 35,5 աստիճանից մինչև 37,5 աստիճան ցելսիուսի միջակայքն է», - ասել է Կոլեսնիկովան:

Աղբյուր՝ ria.ru

11:57 Աշխարհում
Սպիտակ ռնգեղջյուր Էմման մեկնել է Ճապոնիա՝ սեր գտնելու

Հինգ տարեկան սպիտակ ռնգեղջյուրը Թայվանից ուղևորվել է Ճապոնիա՝ զուգընկեր գտնելու որոնումների շրջանակներում: Էման այժմ ապրում է Ճապոնիայի Տոբու կենդանաբանական այգում՝ իր առաջին երկրպագուի՝ 10 տարեկան Մորանի հետ: Ճապոնիա ուղարկելու համար հենց Էմմային են ընտրել 23 ռնգեղջյուրներից բաղկացած խմբից, քանի որ նա հանգիստ բնույթ ունի և «գրեթե չի կռվում»: Այսպիսով փորձ է կատարվում ավելացնել Ասիայում պահվող սպիտակ ռնգեղջյուրների քանակ:

Աղբյուր՝ bbc.com

11:41 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 695 նոր դեպք

Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը ուրբաթ առավոտյան աճել է՝ հասնելով 352 649-ի: Քովիդից մահացել է ևս 16 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 5 012: Վերջին մեկ օրում առողջացել է 797 մարդ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 337 820 մարդ:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

11:06 Աշխարհում
Ռադայում առաջարկել են արգելել ֆուտբոլը Ուկրաինայում

Գերագույն ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ - հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան չի բացառում, որ ՈւԵՖԱ-ի`ազգային հավաքականի համազգեստից ազգայնական կարգախոսը հանելու պահանջից հետո, Ուկրաինայում ֆուտբոլը արգելվի:

Աղբյուր՝ rsport.ria.ru

10:51 Աշխարհում
Բայդենը և Ջոնսոնը նվերներ են փոխանակել

Սպիտակ տան ղեկավարը Մեծ Բրիտանիայի վարչապետին է նվիրել ամերիկյան արտադրության հեծանիվ ու սաղավարտ: Իր հերթին, Ջոնսոնը Բայդենին է հանձնել Էդինբուրգում նկարված որմնանկարի լուսանկարը` ի պատիվ սեւամորթների իրավապաշտպան Ֆրեդերիկ Դուգլասի: Նվերներ են փոխանակել նաև առաջնորդների կանայք: ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Քերի Ջոնսոնին է նվիրել կաշվե պայուսակ`պատրաստված ԱՄՆ զինվորականների կանանց կողմից, և նախագահական մետաքսե շարֆ:Իսկ ՄԹ վարչապետի կինը տիկին Բայդենին է նվիրել գրող Դաֆն դու Մուրիեի գրքերից:

Աղբյուր՝ korrespondent.net

10:40 Աշխարհում
Եթովպիայի Տիգրայ շրջանում շուրջ 350,000 մարդ սովի է մատնվել

Իսկ միլիոնավոր մարդիկ վտանգի տակ են գտնվում, համաձայն ՄԱԿ-ի վերլուծության, որտեղ հակամարտությունը նշվում է՝ վերջին տասնամյակի ամենաաղետալի ճգնաժամի պատճառ: «Սովից տառապողների թիվը ավելին է, քան աշխարհի ցանկացած այլ վայրում, ցանկացած ժամանակ՝ 2011 թ.-ից ի վեր, երբ սովից մահացավ քառորդ միլիոն սոմալցի»,- հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով գրասենյակի ղեկավար Մարկ Լոուկոկը: Տիգրայի 5,5 միլիոն բնակչության մեծ մասը սննդի օգնության կարիք ունի:

Աղբյուր՝ reuters.com

10:24 Աշխարհում
Լիտվան ճամբար կկառուցի բելառուս փախստականների համար

Լիտվան Պաբրադում գտնվող Օտարերկրացիների գրանցման կենտրոնում Բելառուսից փախստականների ճամբար կկառուցի՝ 350 մարդու համար: Այդպիսով, Լիտվայի իշխանությունները ցանկանում են վերահսկել Բելառուսից անօրինական միգրանտների հոսքը: Բացի այդ, որոշ փախստականներ կտեղավորվեն սովորական բնակելի շենքերում:

Աղբյուր՝ korrespondent.net

10:02 Աշխարհում
Հայտնաբերվել է Արևից 100 անգամ մեծ աստղ

Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնին մոտ հայտնաբերել են առկայծող հսկա աստղ: Աստղադիտակի դիտումների արդյունքում պարզվեց, որ մի քանի հարյուր օրվա ընթացքում հսկայական աստղը, որը գտնվում է ավելի քան 25 000 լուսային տարի հեռավորության վրա, մթագնել է 97%-ով, այնուհետև դանդաղորեն վերադարձել իր նախկին լուսավորությանը:

Աղբյուր՝ theguardian.com

18:00 Հայաստան
Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Հունիսի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտի անձնակազմը պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը:

Աղբյուր՝  ՀՀ ՊՆ 

17:32 Աշխարհում
Ավստրալիայում կտրուկ ցրտել է, կան զոհեր

Անտարկտիդայից եկող սառը օդը Սիդնեյի ջերմաստիճանը իջեցրել է մինչեւ 10 աստիճան ցելսիուսի, ինչը 37 տարվա ռեկորդ է: Նվազող մթնոլորտային ճնշումը որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառ է դարձել, որի հետևանքով Վիկտորիա նահանգում առնվազն մեկ մարդ է մահացել: Իշխանությունները կոչ են արել տարհանել Տրարալգոն քաղաքի 26 000 բնակչի: Ոստիկանությունը հայտնել է, որ ջրհեղեղի տակ մնացած մեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Աղբյուր՝ korrespondent.net

17:13 Աշխարհում
Կարո՞ղ է արդյոք ծիծաղաբեր գազը բուժել դեպրեսիան

Հետազոտությունները ցույց են տվել, որ ազոտի օքսիդի ցածր դոզան կարող է թեթեւացնել ախտանիշները մինչև երկու շաբաթով: Չիկագոյի համալսարանի մասնագետները փորձարկումներ են անցկացրել 24 հիվանդների հետ: Յուրաքանչյուրի հետ անցկացվել է մեկ ժամ տևողությամբ սեանս. ներշնչել 25 կամ 50% ծիծաղաբեր գազ կամ պլացեբո: Թիմը պարզել է, որ 25% գազի խառնուրդը գրեթե նույնքան արդյունավետ է, որքան 50% խառնուրդը:

Աղբյուր՝ dailymail.co.uk

16:51 Հայաստան
ԵՄ-ն 3 մլն եվրո է առաջարկում Հայաստանին՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

ՀՀ կառավարությունը այսօր կայացած նիստում հաստատեց ԵՄ-ի հետ ֆինանսական համաձայնագիրը, որը նախատեսում է Երևանին 3 միլիոն եվրոյի տրամադրում, որով խթանվելու է «կոնյակ» աշխարհագրական նշումից (որպես հայկական ալկոհոլային խմիչք) սահուն հրաժարվելը։

Աղբյուր՝ ria.ru

16:21 Աշխարհում
Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն

Մահացել է Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը: Այս մասին հայտարարել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեերովը: Ինչպես հայտնել է Նեվերովի կուսակից գործընկեր Լարիսա Կարամզինան, մահվան պատճառը՝ կորոնավիրուսի բարդությունների հետեւանքով առաջացած կաթվածն է:

Աղբյուր՝ ria.ru

 

15:51 Աշխարհում
ԱՀԿ-ն նախազգուշացնում է COVID-19-ի դելտա տարբերակի Եվրոպայում տարածվելու մասին

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի՝ առաջին անգամ Հնդկաստանում հայտնաբերված, խիստ վարակիչ դելտա տարբերակը «կարող է տիրել տարածաշրջանին», քանի որ շատ երկրներ պատրաստվում են մեղմել սահմանափակումները և թույլ տալ ավելի շատ հավաքույթներ և ճանապարհորդել սահմաններից դուրս: Այս շտամի վրա որոշ պատվաստանյութեր չեն ներգործում, և խոցելի խմբի մարդիկ՝ հատկապես 60 տարեկանից բարձր, անպաշտպան կլինեն:

Աղբյուր՝ apnews.com

15:28 Աշխարհում
Չինաստանում հեղեղվել է երկաթի հանք. կան անհայտ կորածներ

Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում ջուրը լցվել է երկաթի հանքավայր: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Դայ գավառում: 14 մարդ անհայտ կորած է համարվում:

Աղբյուր՝ korrespondent.net

15:10 Աշխարհում
Ինդոնեզիայի McDonald's-ի վաճառակետերը փակվել BTS Meal-ի չափազանց մեծ պահանջարկի պատճառով

Նախօրեին Ինդոնեզիայում վերջապես հասանելի դարձավ McDonald's-ի հայտնի K-Pop խմբի համագործակցությամբ ստեղծված BTS Meal-ը: Բայց կարծես բացառիկ կերակուրի չափազանց մեծ պահանջարկը ստիպել է փակվել ավելի քան մեկ տասնյակ McDonald's վաճառակետեր հանրապետության ողջ տարածքում՝ Covid-19 համավարակի ընթացքում անվտանգության նկատառումներից ելնելով:

Աղբյուր՝ nst.com.my

14:41 Աշխարհում
ԿԺԴՀ-ն հրաժարվել է մասնակցությունից

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին: Դեռևս ապրիլին է  Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով  մտադիր է հրաժարվել խաղերի մասնակցությունից: Այս մասին ՄՕԿ - ԿԺԴՀ երկամսյա բանակցությունները արդյունավետ չեն եղել: ՄՕԿ-ի գործկոմը  մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել անհապաղ վերաբաշխել ԿժԴՀ-ի մարզիկների  պատկանած  ուղեգրերը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ

13:58 Աշխարհում
«Սոյուզմուլտֆիլմը» նշում է 85 ամյակը

Կինոստուդիայի 85 ամյակի արթիվ «Սոյուզմուլտֆիլմը» Մոսկվայի «Զարյադյե» այգում կցուցադրի մուլտֆիլմեր՝ ջազային նվագախմբի ուղեկցությամբ: Միջոցառման հյուրերը մեծ էկրանին կտեսնեն հատվածներ «Վինի Թուխը», «Դե, սպասիր», «Բրեմենյան երաժիշտները» և շատ այլ հայտնի մուլտֆիլմերից: Միջոցառմանը ելույթ կունենան նաև Մարիամ Մերաբովան, Willie Key-ն, Սվետլանա Ժավորոնկովան և այլ վոկալիստներ:

Աղբյուր՝ iz.ru

13:33 Աշխարհում
«Sputnik V»-ով պատվաստման փաստաթուղթը իրավունք չի տալիս մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինան թույլ չի տա օտարերկրացիներին երկիր մուտք գործել ռուսական «Sputnik V» դեղամիջոցով պատվաստման փաստաթղթերի հիման վրա, հայտնում է երկրի սահմանային ծառայությունը: «Վերջին օրերին օտարերկրացիները Sputnik V պատվաստանյութով պատվաստման փաստաթղթերով փորձում էին Ուկրաինա մուտք գործել: Մենք շեշտում ենք, որ նման փաստաթուղթը իրավունք չի տալիս մուտք գործել Ուկրաինա, քանի որ այս պատվաստանյութը ներառված չէ ԱՀԿ ցուցակում»,- ասվում է հայտարարությունում:

Աղբյուր՝ gazeta.ru

13:09 Աշխարհում
Արգենտինայի նախագահը ներողություն է խնդրել Բրազիլիայի վերաբերյալ մեկնաբանությունների համար

Ալբերտո Ֆեռնանդեսը ներողություն խնդրել՝ ասելու համար, թե բրազիլացիները «ջունգլիներից են եկել», երբ խոսել է Արգենտինայի եվրոպական ժառանգության մասին: «Մեքսիկացիները եկել են հնդկացիներից, բրազիլացիները եկել են ջունգլիներից, բայց մենք ՝ արգենտինացիներս, նավերից ենք եկել, և դրանք նավեր են, որոնք եկել են Եվրոպայից»,- ասել է Ֆեռնանդեսը: Հայտարարությունը, որը մեջբերում է երգի հատվածից, փոթորիկ էր առաջացրել սոցիալական ցանցերում:

Աղբյուր՝ bbc.com

12:49 Աշխարհում
Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից օրական մահացությունների թվի նոր հակառեկորդ

Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում 6 148 մարդ է մահացել COVID-19 կորոնավիրուսից: Համավարակի սկզբից ի վեր վարակվել է 29.1 միլիոն մարդ, ապաքինվել է ավելի քան 27.6 միլիոն մարդ, 359 հազարից ավելի մարդ մահացել է, բուժում ստացողների թիվը 1,1 միլիոն է: Միևնույն ժամանակ, Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի աճը երրորդ օրն անընդմեջ չի գերազանցում 100 հազարը:

Աղբյուր՝ korrespondent.net

12:36 Աշխարհում
Ռուսական խոշոր զորավարժություններ՝ Խաղաղ օվկիանոսում

«Համաձայն Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի (զորքերի) ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների վերապատրաստման 2021թ. պլանի, հեռավոր ծովային գոտում նավատորմի բազմատեսակ ուժերի օպերատիվ վարժանք է անցկացվում Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ը: Զորավարժությունները գլխավորում է Խաղաղ օվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցը:

Աղբյուր՝ ria.ru

12:18 Աշխարհում
Միգրանտների թիվը ԱՄՆ սահմանին հասել է նոր ռեկորդի

ԱՄՆ-Մեքսիկայի սահման հասած անօրինական միգրանտների թիվը հասել է վերջին 20 տարում իր ամենաբարձր մակարդակին, որը Բայդենի վարչակազմի առջև ծառացած հումանիտար ճգնաժամի վերջին նշանն է: ԱՄՆ-ի մաքսային և սահմանային պաշտպանության (CBP) հաղորդմամբ, մայիսին բռնել են 180 034 միգրանտ, հիմնականում միայնակ մեծահասակ: Այս թիվը փոքր-ինչ աճել է`ապրիլի 178,854-ից, իսկ մարտին` 172,000-ից:

Աղբյուր՝ bbc.com

12:07 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 705 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1128 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 351 954 դեպք, որից առողջացել է 337 023 մարդ, մահացել է 4996-ը:

Աղբյուր՝ apsny.ge

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}