Մենք ռազմաքաղաքական լուծման կողմնակից ենք․ ԱԽ քարտուղար
ՀԱՊԿ դիմելու գործընթացը սկսել ենք։ Այս մասին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով ՝ ընդհանուր առմամբ գործընթացը սկսված է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է Տաջիկստանի նախագահին, որը ՀԱՊԿ խորհրդի նախագահողն է։
«Նամակը ստնալուց հետո, մեկ օրվա ընթացքում, նախագահող երկրի ղեկավարի հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրվում։ Մշտական խորհրդում պետությունների լիազոր-ներկայացուցիչներն են։ Բայցի այդ, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները, ԱԳ նախարարների կոմիտեն, նաև ՊՆ նախարարների կոմիտեն սկսում են աշխատանքներ՝ իրավիճակը գնահատելու համար։
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ խոսել են Ռուսաստանի գործընկերների հետ՝ ներկայացրել իրավիճակը։
«Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որպեսզի կոմիտեները կարողանան եռօրյա ժամկետում իրավիճակի վերաբերյալ գնահատական տալ, որից հետո , անհրաժեշտության դեպքում՝ ՀԱՊԿ խորհրդի նիստ կհրավիրվի»,- ասաց ԱԽ քարտուղարն ու շեշտեց․
«ՀԱՊԿ-ն , որպես միջազգային կառույց, պարտավորություն ունի մեզ ռազմական օգնություն ցուցաբերելու։ Մենք ռազմաքաղաքական լուծման կողմնակից ենք, բոլոր մեր գործիքները կիրառելու ենք, որպեսզի քաղաքական, դիվանագիտական լուծում տանք տանք տվյալ իրավիճակին։ Բայց եթե լինի անհրաժեշտութուն, ապա մենք կգործակենք նաև ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ՝ որպեսզի վերակագնենք ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
- Սասուն Միքայելյանը չի հասկացել,թե ինչու են հավաքվել ԱԺ-ում
- Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը, Հյուսիսային պողոտայում երևի «լա՞նչ» է անում․ Նաիրա Զոհրաբյան
- ԱԺ-ն հայտարարում է ՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով
- Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը
- ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի