Քաղաքական 15:42 14/05/2021 Հայաստան

Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք. Մարուքյան

«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տեղի ունեցող զարգացումներին։

Նրա խոսքով, Հայաստանն ունի 540 կմ նոր սահման, որը ոչ բոլոր տեղերում է կահավորված, և ոչ բոլոր տեղերում կան զորքեր։

«Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը բանակցությունների արդյունքում չզիջի, ապա հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի կիրառել իր ձեռքի տակ եղած գործիքները՝ այդ թվում և ուժ։ Բայց և այնպես, կարծում եմ, որ այս պահին բանակցություններ վարելը ճիշտ է, որովհետև պետք է բոլոր միջոցները կիրառել նոր անցնել ուժի կիրառմանը։ Բացի այդ, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը ետ կքաշվի։ Կարծում եմ՝ շատ ճիշտ քայլ էր նաև ՀԱՊԿ-ին դիմելը, քանի որ անկախ պետության սահմանում հասունանում է էսկալացիա»,- կարծիք հայտնեց նա։

Պատգամավորը նշեց, որ պառլամենտական բոլոր լծակներն օգտագործվում են, և խորհրդարանական բոլոր բարեկամական խմբերն իրազեկված են, թե ինչ է կատարվում ՀՀ սահմաններին։  Ըստ նրա, հենց այդ աշխատանքի արդյունք է նաև այն, որ մի շարք միջազգային կառույցներ արդեն արձագանքել են սահմանին տիրող իրավիճակին։

«Սա, ըստ էության դիվերսիոն ներթափանցում է, և մենք պետք է շարունակենք այս իմաստով աշխատանք տանել միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելով։ Եթե չէ, ապա հայկական կողմը չպետք է որևէ ձևով հանդուրժի, ու պետք է միջոցներ ձեռք առնի, որովհետև Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվի, եթե տեսնի, որ այս դեպքը մենք ու ՀԱՊԿ-ը հանդուրժել ենք։ Հետևաբար, բոլորի գործողությունները պետք է լինեն միանշանակ ու աներկբա»,- նկատեց նա։

Ըստ Էդմոն Մարուքյանի, այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսացել սահմանազատման համար, դրանցով էլ Սև լճի մոտ 80 տոկոսը Հայաստանի տարածքում է։

«Սա այն դեպքը չէ։ Եթե մենք հիմա տեղի տանք, ապա ադրբեջանցիները կարող են անընդհատ ինչ-որ քարտեզներ տպել և բերել, ասել՝ տեսեք՝ այս քարտեզներով սա էլ է մերը, նա էլ։ Եվ ասեմ, սահմանի վրա բազմաթիվ տեղերում Ադրբեջանը զորք չունի և մենք էլ կարող ենք գնալ ու կանգնել այդ տեղերում։ Բայց երբ հայկական կողմն իրեն պահում է միջազգային իրավունքին համահունչ, դա չպետք է դառնա Ադրբեջանի կողմից նոր սադրանքների առարկա։ Ավելին, ես չեմ ասում, որ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ նշված է, որ զորքերը որտեղ կանգնած են, այնտեղ մնում են։ Հիմա դրանից հետո ադրբեջանական զորքերն անընդհատ շարժվում են դեպի Հայաստանի սահմանին մոտ տարածքներ, բուֆերային գոտիներ։ Այս իմաստով էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունն անընդհատ ոտնահարվում է Ադրբեջանի կողմից»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Բյուրականի աստղադիտարանն ու Ֆրանսիական համալսարանը կհամագործակցեն կրթական և գիտական ոլորտներում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի՝ ի դեմս աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի, և...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղը Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո
36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել  հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնից, նրան...
Աղբյուր` Panorama.am
20:09
Հայաստանը և Եվրապոլը համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 16-ին Եվրապոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
20:02
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Մայրաքաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ, մարզերում...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ստեփանակերտում Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված աթլետիկայի մրցումներ են մեկնարկել
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում կազմակերպվեցին ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված աթլետիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Պետերբուրգում առաջարկել են 320 գմբեթային տաճար կառուցել
Պետերբուրգում առաջարկում են Օխտինի հրվանդանի վրա 320-գմբեթավոր տաճար կառուցել։ Ըստ «strelkamag.com» կայքի, տաճարի 141,8 մետր...
Աղբյուր` Panorama.am
19:40
Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business զեկույցի հրապարակումը
Համաշխարհային բանկը (ՀԲ) կդադարեցնի Doing Business զեկույցի հրապարակումը տարբեր երկրներում բիզնեսի ոլորտի վիճակի և պայմանների մասին, ասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:34
Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը դատարանը կրկին մերժել է. պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ անգամ մերժել է Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Սահակաշվիլին մեղադրվում է թմրանյութերի օգտագործման մեջ
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փորձի վերադառնալ Վրաստան, ապա նրան կձերբակալեն հենց օդանավակայանում: Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու պատճառների մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմակիցներին պատմել է, թե ինչու է որոշել վերադառնալ թիմ: Պորտուգալացին նշել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 17-ին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Մենք Երևանից և Բաքվից ակնկալում ենք շուտափույթ պատասխան․ Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և...
Աղբյուր` Panorama.am
18:55
Եգիպտոսում հանրության առջև բացվել է Ջոսեր փարավոնի դամբարանը
Եգիպտոսում երկարատև վերականգնումից հետո բացվել է Ջոսեր փարավոնի դամբարանը: Կառույցը, որը հայտնի է որպես Հարավային դամբարան, ստորգետնյա է և...
Աղբյուր` Panorama.am
18:48
Բռնցքամարտի աշխարհի առաջնության հաղթողները դրամական պարգևներ կստանան
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Բելգրադում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, ԱԻԲԱ-ի 75-ամյա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղվան Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ․ Փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Պարզվել է, որ Հարավային բևեռում գտնվող օզոնային անցքն ավելի մեծ է, քան Անտարկտիդան
Հարավային բևեռի վրա ձևավորված օզոնային շերտի անցքը չափերով գերազանցել է Անտարկտիդան և, փորձագետների կարծիքով, առաջիկա երկու-երեք շաբաթվա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանը հետապնդվում է Թուրքիայում
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԱՄՆ-ում գրեթե բոլոր գորիլաները վարակվել են կորոնավիրուսով
Ամերիկյան Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում 20 գորիլաներից 18-ը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
18:15
Եվրոպական ժառանգության օրեր՝ Մեծամորից Էրեբունի
Սեպտեմբերի 18-ին և 19-ին կայանալիք Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում Լեհաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:07
Մոսկվայի լաբորատորիայի տվյալների պատճառով հակադոպինգային կանոնները խախտելու մեջ մեղադրվել է 63 մարզիկ
Մոսկվայի լաբորատորիայի տվյալների վերստուգումից հետո 63 մարզիկի մեղադրանք է առաջադրվել հակադոպինգային կանոնների խախտման համար: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոչիում անձրևը հեղեղել է քաղաքի փողոցներն ու ճանապարհները
Սոչիում տեղացած անձրևը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան, առաջացրել է փողոցների և ճանապարհների հեղեղում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:54
Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժը՝ միջազգային կինոփառատոնում
Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը այս տարի հասել է  կենտրոնական Ասիա։ Բիշքեկի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Թալիբները հայտնում են՝ Գերմանիան կարող է առաջինը վերսկսել Քաբուլում իր դիվանագիտական առաքելությունը
Գերմանիան կարող է լինել առաջին երկիրը, որը կվերաբացի իր դեսպանատունը Աֆղանստանում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ հայտարարությունն արել է հինգշաբթի օրը երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սահմանների ամրապնդում, լայնածավալ զորավարժություններ. ինչ են համաձայնեցրել ՀԱՊԿ երկրների ղեկավարները Դուշանբեում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցող երկրներն այսօր պայմանավորվել են ամրապնդել կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
17:32
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հետ կապված մանրամասներ
Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեղրիում տրակտորի վարորդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա...
Աղբյուր` Panorama.am
17:18
Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում
«Առաջնորդության դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ամերիկացի միլիարդատերը պատմել է, թե ինչպես ոչնչացնել բիթքոինը
Bridgewater Associates ներդրումային հիմնադրամի հիմնադիր, միլիարդատեր Ռեյ Դալիոնը կարծում է, որ բիթքոինի դարաշրջանը կավարտվի այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}