Քաղաքական 13:46 15/05/2021 Հայաստան

Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան

«Ամուր պետության հիմքը ավանդական ընտանիքն է»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նախ հայ ժողովրդին շնորհավորելով ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Նրա խոսքով, այսօր չափազանց կարևոր և պատասխանատու օր է. հայրենիքի շենացմանն ու հզորացմանն ուղղված, նույնանման տեսլականով պայմանավորված՝ «Հայրենիք» և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունների քաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել են մեկտեղել ուժերը, դաշինք կազմել և միասին մասնակցել Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Անցած օրերի ընթացքում մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչու հենց «Հայրենիք»-«ՀՀԿ» դաշինք, ինչն է մեզ միավորում, և մեր երկիրն այս մղձավանջից դուրս բերելու ինչ ուղիներ ենք մենք տեսնում։ Առաջիկայում այս մասին շատ ենք խոսելու, փորձելու ենք անել ամեն ինչ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու իշխանության ղեկը ստանձնելուց հետո»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանը նկատեց՝ դաշինքը կարևորում է մեր հայրենակիցներին հուզող բոլոր խնդիրների հավաքագրումն ու ցուցակագրումը։ Ըստ նրա, այդ գործընթացը հնարավորություն կտա այդ ծրագրերում ներառել բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

«Մենք վստահ ենք, որ նախընտրական շրջանը միայն խոստումներ տալու, մրցակիցների նկատմամբ սեփական առավելությունն ի ցույց դնելու համար չէ։ Չկա նման բան. հատկապես հետպատերազմյան շրջանում քարոզարշավը նման առիթներով օգտագործելը համարում եմ անթույլատրելի։ Կարևոր բան կա, որ բոլորս պետք է լավ գիտակցենք՝ մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, ու դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը։ Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ։ Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու, և նույնիսկ, բնաջնջվելու վտանգի առաջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ ասվածի վառ ապացույցն է թշնամու զորքերի անարգել ներթափանցումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։

Արթուր Վանեցյանի դիտարկմամբ, բնաջնջվելու և պետականությունը կորցնելու սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել հայ ժողովրդի բոլոր հնարավորություններն ու կարողությունները, իրականացնել հետևողական աշխատանք։

«Հավատացնում եմ ձեզ, մեր ժողովրդի վիշտն ու ցավը մինչ այս պահը ոչ ոք լիարժեք չի հասկացել, չի ընկալել ու չի ընդունել։ Խնդիրները յուրովի են ընկալվում մեր հանրության տարբեր շերտերի կողմից, մենք սկսել ենք իրար չհասկանալ, միմյանց կարծիքը հաշվի չառնել։ Մանիպուլյացիաների արդյունքում հանրությունը բաժանվել է սևերի և սպիտակների, հների ու նորերի։ Սա ճանապարհ է դեպի փակուղի։ Այսպես շարունակել չի կարելի։ Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, և մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը։ Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը, լսելու ու հասկանալու մեր երկրի իրական խնդիրները։ Իսկ ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց լուծմանը»,- վստահեցրեց դաշինքի վարչապետի թեկնածուն։

Նա ընդգծեց. «կարող ենք ու կանենք», ապա կոչով դիմեց հայ ժողովրդին.

«Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ. ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք։ Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու ՀՀ-ին, Արցախին և ողջ հայ ժողովրդին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Գոհար Մելոյան. Ձեր քաշին անհամապատաասխան ծանրաձողի եք մոտեցել, ԱՐԴԵՆ վաղուց…
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառմանը, նշում է. ««Բոլորը...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վատիկանում կայացել է միջազգային սպորտային գագաթնաժողով
Վատիկանում տեղի է ունեցել միջազգային սպորտային գագաթնաժողով: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և...
Աղբյուր` Panorama.am
14:40
Մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավորականի նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ոռոգման...
Աղբյուր` Panorama.am
14:31
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
14:21
Վթարային ջրանջատում Սևանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
14:07
Հասել ենք կրիտիկական կետին ու այլևս հապաղելու տեղ ու իրավունք չունենք. Ղազինյան
«Թշնամին, շնագայլերի նման, զգացել է մեր թույլ ու անպաշտպան վիճակը ու բաց չի թողնելու իր ճանկն ընկած վիրավոր առյուծին խեղդամահ անելու հնարավորությունը»:
Աղբյուր` Panorama.am
13:59
Որքանո՞վ 75 հազար դրամը կօգնի այն մարդկանց, որոնք կոչվում են աշխատող աղքատներ. Թաթուլ Մանասերյան
Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացրեց 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68000 դրամից 75000 դրամ ավելացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:44
Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ. Դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել քրեական գործ՝ ըստ...
Աղբյուր` Panorama.am
13:25
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված ռազմագերիների հետ. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ չի տրամադրում հանրությանը, բայց անմիջական կապի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Արցախում այս տարվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3993 դեպք
Սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
13:10
Այդ զեկույցն էլի շենքի ինչ որ կաբինետներում պտտվում է, ինձ չի հասել. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության բարեկարգման վարչությունը պետք է զեկուցեր Նոր Արաբկիր զբոսայգում...
Աղբյուր` Panorama.am
13:02
«Հաղթանակ» զբոսայգու նոր «чертово колесо»-ն ապօրինի է
Հաղթանակ զբոսայգում տեղադրված «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել։ Այդ մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Դավիթ Բաբայան. Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է. «Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՊԵԿ. Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ
Թվով 199 հազար տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։
Աղբյուր` Panorama.am
12:31
Սոչիում արշավի ժամանակ մի խումբ զբոսաշրջիկներ են կորել, այդ թվում՝ երեխաներ
Սոչիում արշավի ժամանակ անհետացել է զբոսաշրջիկների մի խումբ, որի կազմում կա երեք երեխա։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:18
ԿԳՄՍՆ. Ունենք բուհերի խոշորացման ծրագիր
«Նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որ ընդունելության քննությունները վերանան, և դրանք անցկացվեն կրեդիտների փոխճանաչմամբ, ինչպես զարգացած...
Աղբյուր` Panorama.am
12:08
«Զուլալի»-ն մրցանակներ է ստացել
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի։ ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում խոստումը
«Արդեն երկրորդ անգամ է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր  խոստումը հայաստանցի ռազմագերիներին վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը, կատարվել է ընդհանուր 4850 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ես հավատում եմ, որ Արարատ Միրզոյանը նման բան է ասել Բայրամովին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Արարատ Միրզոյանն Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով
Եվրամիության որոշ երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ակցիաների ճնշման: Նախագծով առաջարկվում է 16...
Աղբյուր` Panorama.am
11:20
Մարուքյանը՝ Կլաարի գրառման մասին.Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում
Հատուկ հանձնարարություններով դսպան նշանակված Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի...
Աղբյուր` Panorama.am
11:12
Sony Pictures-ը կնկարահանի «Տարզանը»
Sony Pictures-ը կնկարահանի Էդգար Ռայս Բերոուզի «Տարզանը»։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ, ֆիլմի իրավունքներն արդեն ձեռք են...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վահե Հովհաննիսյան. Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի...
Աղբյուր` Panorama.am
10:53
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել հնդկական ընկերության նկատմամբ, որը նավթ է գնել Իրանից
Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել հնդկական ընկերության դեմ, որը գնել է իրանական նավթ և վաճառել այն Չինաստանին։ Դա տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
10:15
Որոշվել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը
Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:03
Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչում ունի երեք մասնակից
Իտալիայում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Նրանք տքեր են փոխանակել «ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թաթուլ Մանասերյան.  Պարենային զամբյուղի գինը կբարձրանա 80 հազար դրամ՝ առնվազն
15:24 03/10/2022

Թաթուլ Մանասերյան. Պարենային զամբյուղի գինը կբարձրանա 80 հազար դրամ՝ առնվազն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}