Հասարակություն 10:44 15/05/2021 Հայաստան

Ովքեր կարծում էին, թե տարածք հանձնելով խաղաղություն է հաստատվելու, մոլորյալներ են, չկա տենց բան. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. 

«Սև լիճը ծաղիկներն է, եթե կապիտուլյանտին հանդուրժում եք, սպասեք նոր ներխուժումների

Պատկերացնենք Նոյեմբերի10֊ի կապիտուլիացիայից անմիջապես հետո կապիտուլյանտին գցում էին ու Հայրենքի փրկության շարժումը ձևավորվում էր նոր կառավարություն, որը պատերազմի ժամանակ թույլ տված սխալների վրա կաշխատեր, կշտկեր, բանակը կհամալրեր, ու հիմա երբ ադրբեջանցիք իրենց թույլ տային ներխուժել Հայաստան, ի՞նչ կլիներ։ Տեղում կոչնչացնեին ադրբեջանցիներին կամ գերի կբռնեին, իսկ եթե բայրաքաթար աշխատացնեին, պանցիրով կխփեին։ Ալիևը սուսիկ փուսիկ հետ կքաշվեր, ավելին, կարող էին հայկական ուժերը հայտարարել որ խախտվել է նոյեմբերի 10ի հայտարարությունը ու Հադութն ու Շուշին հետ գրավել։ Ռուսական խաղաղապահները կկանգնեցնեի՞ն, թե՞ վեց ամիսը քիչ է բանակը վերակազմավորելու ու կորցրածը հետ բերելու համար, լավ, Շուշին ու Հադրութը թողնենք։

Բայց վատ լուր հայ պացեֆիստների համար, Հայաստանը մտել է մի ֆազայի մեջ, որտեղ անընդհատ պատերազմական առճակտումներ են լինելու, Մերձավոր Արևելքից կոնֆլիկտները բարձրանում են դեպի հյուսիս, ու բարձրացնողը Թուրքիան է, դեռ չգիտենք թե Իրանի գլխին ինչեր են բերելու ու չես իմանա էս շրջանը կամ քաղաքը քանի անգամ ձեռից ձեռ կանցնի։ Այն խաբկանքը, թե հես է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն ու բարեկամություն ենք կնքում, արդեն փլվում է։

Ինչպես նկատել է Վասսերմանը, անցած անգամ համաշխարհային կապիտալը իր սեղանի վրա խաղացրեց Եվրոպան և Սովետական Միությունը, Այսօր ծիծաղելու աստիճան 1930֊ականներին նման իրավիճակ է, Համաշխարհային կապիտալի պահեստապետերը կրկին իրենց ձեռները ուզում են լվանալ ուրիշի արյամբ, այն ժամանակ բոլոր մոլագարներից ջոկեցին Ադոլֆ Հիտլերին, հիմա մարտական խամյակի դերը տվել են Մեծ Թուրանի մասին երազողին։ Նրանց համար կարևոր է որ Էրդողանը պատրաստ է պատերազմել Ռուաստանի դեմ»։

Իհարկե, կծրագրեն նախ Հայաստանի վրայով անցնելով։ Հայ պացեֆիստները գլուխներն են մտցրել, թե Ռուաստանը չլինի Թուրքիան Հայաստանի հետ կբարեկամանա։ Հիմարություն. թե պարկեշտ թուրք մտավորական ծանոթ ունեք հարցրեք թուրքերի մեջ փոքրուց սովորեցնում են թե ո՞վ է իրենց թշնամին, կասեն՝ հայերը և մարքսիստները, մեկ ուրիշը կարող է երեք խումբ նշել՝ հայերը, ալևիները, կոմունիստները, բոլոր ռասկլադներում հայերը որպես թշնամի կան։ Ռուս հո չկար, որ ալևիներին կոտորեցին, հույներին կոտորեցին, քրդերին կոտորում ու կոտորում են։ Ռուսական բանակը հանես, թուրքը պարելով կմտնի Երևան, Ադրբեջանն էլ էն կողմից։ Խնդրեմ, Թուրքիայի ամենամեծ բարեկամն էր Սիրիան, Ասադի ու Էրդողանի եղբայրական լուսանկարները ցանցում կգտնեք, էն աստիճան որ Ասադը Երևանում հրաժարվեց այցելել Ցեղասպանության հուշարձան։ Եվ ինչ, հենց առիթը եղավ, Թուրքիան ներխուժեց Սիրիա։ էն էլ ասենք՝ որ նրան զսպողը էնտեղ Ռուսաստանն է։

Բա Հայաստանին ինչ կանի, եթե Ռուաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանան։ Իսկ եթե իր ու արևմտյան գործակալական ցանցերին չհաջողվի վերացնել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, կանցնի պլան բ֊ին, սադրանքներ, սահմանին փոքրիկ կոնֆլիկտներ թե իբր քրդական բանվորական կուսակցության անդամների հետևից են ընկել, մի խոսքով մինի Սիրիա։ Բարեկամություն մուրալը չի անցնելու, միայն Ռուսաստանի հետ պաշտպանական համակարգը կկարգավորի անվտանգությունը։

Իսկ արդեն բացված ճակատում ի՞նչ է կատարվում, Կապիտուլյանտը Ալիևից վախեցած է, ինչպես շունը որ վախից պոչը քամակն է մտցնում, չի համարձակվում սահմանը պահել, բանակի հրամանտարությունն էլ պարզվեց լրիվ էշերի հավաքածու է, հավանաբար հարցրել են կապիտուլյանտին՝ ադրբեջանցիք ներխուժել են, ինչ անենք, պատասխան են ստացել՝ հանկարծ չկրակեք, սրանք էլ սուսիկ փուսիկ նայել են թե ոնց են իրենք իրենց երդումը դրժում։

Մի բան է հստակ, ովքեր կարծում էին թե տարածք հանձնելով խաղաղություն է հաստատվելու մոլորյալներ են, չկա տենց բան։ Ադրբեջանը 20-25 տարի էնպես է ներծծված հակահայկական ֆաշիզմով, որ էս իրենց հաղթանակից հետո կանգ չի առնելու, նրանց գիտակցության մեջ մխրճված է որ Սյունիքով, Սևանով, Երևանով իրենց պատմական հողն է ու պիտի գրավեն, Ալիևը իր ազգի սրտից է խոսում որ Սևանը, Երևանը ու Զանգեզուրը ադրբեջանական են, օդի մեջ կրակոցներ չեն, Ադրբեջանը Հայաստանի վրա քշող մեքենայի է վերածվել, կանգ չի առնելու։ ՀԱՊԿ-ՄԱՊԿ չեն օգնելու, մի երկիր որ 200 զինվորի դեմը չի առնում, ու միայն բանակցության վրա է հույսը դնում, դաշնակիցը ինչո՞վ օգնի, գա հայերի տեղը զոհվի՞։

Չի լինելու նման բան, բանակցողի հետ չեն դաշնակցում, հեն է, լավ էլ բանակցում ես, էլ ինչ դաշնակցել։ Սև լճի ու Գեղարքունիքում տարածքների շուրջ բազաները կգնան որոշ ժամանակ, Կապիտուլյանտը իրեն ու ազգին էշի տեղ դրած գերիների հարցը մեջտեղ կբերի, կհիմարացնի թե դիմադրենք զոհեր կլինեն, ու հետզհետե հենց մոռացվի որ գրավել են Սև լիճը, նոր ներխուժում կլինի, էլի բազարներ, էլի բանակցություններ, մինչև հանդարտվի, էլի ներխուժում, նշանակետը Մեղրին է, որ գրավեն ճամփա կառուցեն։ Կապիտուլյանտը ասում է՝ էլի կտամ ճամփեն, մենակ մի ձևով ձևակերպենք, որ Հայաստանով է անցնում, Ալիևը խնդում է՝ ես կորոշեմ թե ոնց ձևակերպենք։

Սա շարունակական պրոցես է։ Միայն մի բան կկանգնեցնի Ադրբեջանին՝ ռազմական հարվածը, որ մի լավ հարված ստանան, էլի կուչ են գալու տեղները, ու մենակ հոխորտան։ իսկ դա հնարավոր կլինի միայն կապիտուլյանտին գցելուց հետո»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:12
Հիմա մենք սկսել ենք թերթել հայոց պատմության վերջին էջը. Թևան Պողոսյան
Ընտրական գործընթացների ներկա իրավաիճակի և հետընտրական զարգացումների մասին vesti.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
22:03
Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել
Փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացնում է․ ««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու  Գոռ Սեդրակյանին Հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել․ բողոքի ակցիա
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
20:49
Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն՝ ժողովրդին մասնատման չտանելու․ Սամվել Բաբայան
Արցախի ՊԲ առաջին նախարար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս...
Աղբյուր` Panorama.am
20:20
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ստեփանակերտում արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ
 ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ ««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար․ Նաիրա Զոհրաբյան
«Հենց այս պահին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում կրկին բարձրացրեցի հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:33
Նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի արդյունքների հետ հայ հասարակության համաձայնությունը․ Ա․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է․ «Իմ հիմնական խնդիրը նրանում ա, որ նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին կիրառել սանկցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության․ Է․ Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է,որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին
The Sun- ի աղբյուրներին հայտնի է դարձել, թե ինչու է արքայազն Հարրին որոշել մարտ ամսին սկանդալային հարցազրույց տալ Օփրա Ուինֆրիին: Մեծ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վարքագծի կանոնները՝ Բաթումիի բուլվարում
Բուլվարն ունի 8 կիլոմետր երկարություն:
Աղբյուր` Panorama.am
19:07
Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:58
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ հաղորդագրությունից։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լրագրողների նկատմամբ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք
Լրագրողական կազմակերպությունները հանեդ են եկել ԱԺ արտահերթ ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թուրքիայի ՍԴ-ն սկսել է քրդամետ HDP-ի դեմ հարուցված գործի քննությունը
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:29
1000+ հիմնադրամից ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հունիսի 21-ի դրությամբ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի հետ
Հունիսի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Պորտուգալիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:19
Զալկալիանի. Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով
Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձևաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարևոր նախագծեր իրականացնելու համար: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:09
21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Արցախի  ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեկնարկել է ամառային զորակոչը
Հունիսի 21-ին մեկնարկել է 2021թ. ամառային զորակոչը: ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:46
«Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի
Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
Աղբյուր` Panorama.am
17:43
Հելգա Շմիդ․Մինսկի խմբի համանախագահությունը լավ հարթակ է դիրքերի մերձեցման, խաղաղության հասնելու համար
ԵԱՀԿ-ն շնորհակալ է Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա:...
Աղբյուր` Panorama.am
17:34
Կարող է կայացվել քաղաքական որոշում` հրաժարվել ստանալ պատգամավորական մանդատները. Էդգար Ղազարյան
««Հայաստան»  և «Պատիվ ունեմ» դաշինքները ոչ միայն իրավունք ունեն դիմել ՍԴ և նրանք կօգտվեն այդ իրավունքից, այլև...
Աղբյուր` Panorama.am
17:26
«Զարթոնք»-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեների 0.36 տոկոսը ստացած «Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ԱԺ ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}