Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
Ռեյչել Զեգլերը Դիսնեյի նոր էկրանավորման մեջ մարմնավորելու է Սպիտակաձյունիկին

Դերասանուհի Ռեյչել Զեգլերը, որն առավել հայտնի է «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում իր գլխավոր դերակատարմամբ, կստանա «Ձյունանուշի» դերը Դիսնեյի դասական մուլտֆիլմի նոր ադապտացիայում:

Աղբյուր՝  gazeta.ru

17:12 Աշխարհում
Փարիզում հայտնի մարդկանց տներ կողոպտելու մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել 8 անձ

Յոթ տղամարդիկ և մեկ կին դատարանի առջև են կանգնել Փարիզում հայտնիներից կատարված մի շարք գողությունների համար: 27-ից 31 տարեկան անձինք մեղադրվում են 2018 և 2019 թվականներին ազդեցիկ մարդկանց, այդ թվում`ֆուտբոլիստ Տիագո Սիլվային թիրախավորելու մեջ: Ֆրանսիայի մայրաքաղաքի տներից հափշտակվել է մոտ 4,2 միլիոն եվրո արժողության զարդեր և այլ արժեքավոր իրեր:

Աղբյուր՝ bbc.com

16:29 Աշխարհում
Մազերը, հնարավոր է, սթրեսից սպիտակեն, բայց դա կարող է նաև ժամանակավոր լինել

Նյու Յորքի գիտնականները պարզել են, որ երբ սպիտակած մազերով մարդիկ դուրս են գալիս սթրեսային վիճակից, նոր մազերի աճը ավելի մոտ է լնում նրանց բնական գույնին:

Աղբուր՝ dailymail.co.uk

16:04 Աշխարհում
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ դե Յոնգը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոյի մնացած խաղերը

Ֆուտբոլի Նիդեռլանդների ազգային հավաքականի հարձակվող Լյուկ դե Յոնգը բաց կթողնի Եվրոպայի առաջնության մնացած մասը մարզման ընթացքում ստացված ծնկի վնասվածքով: Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ tass.ru

15:46 Աշխարհում
Թողարկվել է Սելենա Գոմեսի մասնակցությամբ «Only Murders in the Building» սերիալի թրեյլերը

Hulu տեսանյութերի ծառայությունը հրապարակել է «Սպանություններ նույն շենքում»  (Only Murders in the Building) կատակերգական դետեկտիվի թրեյլերը: Սերիալում խաղում են Սթիվ Մարտինը, Մարտին Շորթը և երգչուհի Սելենա Գոմեսը: Պիլոտային սերիայի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 31-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:19 Աշխարհում
Պակիստանի Լահոր քաղաքում ոստիկանությանը թիրախավորող ռումբի պայթյունի զոհ է դարձել երեք անձ

Չորեքշաբթի օրը երեք մարդ է զոհվել Պակիստանի արեւմտյան խոշոր Լահոր քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով: Պաշտոնատար անձանց խոսքով՝ հարձակումը ուղղված էր ոստիկանության ու անվտանգության ուժերի դեմ:

Աղբյուր՝ france24.com

15:00 Տարածաշրջան
Թեհրանը հերքում է Պենտագոնի ենթադրությունները՝ իրանական տիեզերագնացում խափանման մասին

Իրանի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ-Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր՝ հունիսի 23-ին, հերքել է ԱՄՆ լրատվամիջոցների տեղեկություները՝ այս ամսվա ընթացքում Իսլամական Հանրապետության երկու արբանյակների անհաջող արձակման մասին: Նրա խոսքով, իր ղեկավարած գերատեսչությունը դեռ արբանյակներ չի հասցրել տիեզերագնացին և շարունակում է վերահսկել դրանց արձակման աշխատանքները:

Աղբյուր՝ eadaily.com

14:34 Աշխարհում
Ռեմբրանդտի հսկայական «Գիշերային ժամացույցը» ավելի են մեծացրել արհեստական ինտելեկտի շնորհիվ

Արվեստի և արհեստական բանականության համադրությունը Ամստերդամի պետական թանգարանին թույլ տվեց վերստեղծել խորհրդանշական «Գիշերային ժամացույց»-ի հատվածները, որոնքհանվել էին՝ Ռեմբրանդ վան Ռեյնի կողմից դրա ստեղծումից 70 տարի անց: Տպագրված շերտերը այժմ ամբողջացրել են թանգարանի պատվո պատկերասրահում գտնվող 1642 թ. նկարի եզրերը:

Աղբյուր՝ apnews.com

14:19 Աշխարհում
Պլատինին Ֆրանսիայի հավաքականին անվանել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտ

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Միշել Պլատինին Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն անվանել է Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտ: Ֆրանսիայի հավաքականն իր հաջորդ խաղը կանցկացնի չորեքշաբթի օրը Բուդապեշտում`Պորտուգալիայի ընտրանու հետ:

Աղբյուր՝ tass.ru

13:48 Աշխարհում
Զելենսկին ու Մերկելը Կիև և Բեռլին այցելելու հրավերներ են փոխանակել

ԳԴՀ հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ: Զելենսկիի հետ նա քննարկել է երկկողմ այցերի հեռանկարները, իսկ Պուտինի հետ` Ժնեւում Ջոզեֆ Բայդենի հետ գագաթնաժողովի արդյունքները:

Աղբյուր՝ dw.com

13:31 Աշխարհում
Արդյո՞ք հրաբխի տարիքը ազդեցություն ունի դրա ժայթքման ուժգնության վրա

Հրաբխային ակտիվությունը դժվար է կանխատեսել, նույնիսկ երբ այն ուշադրությամբ վերահսկվում է: Սակայն հետազոտողները այժմ կարծում են, որ խառնարանի տարիքը կարող է հուշել՝ ավելի հին հրաբուխների դեպքում քիչ հաճախակի, բայց ավելի խոշոր և ավելի վտանգավոր ժայթքումների մասին:

Աղբյուր՝ dailymail.co.uk

13:16 Աշխարհում
Աքիլլեսը կանխատեսել էր Շվեդիայի ազգային հավաքականի հաղթանակը Եվրո-2020-ի Լեհաստանի հետ խաղում

Էրմիտաժի կատու Աքիլլեսը կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության խմբային փուլի Շվեդիա - Լեհաստան հանդիպման վերաբերյալ: Խուլ սպիտակ կատուն ընտրել է Շվեդիայի ազգային հավաքականը: Ընտրությունն իրականացվել է ավանդական եղանակով. Լեհաստանի և Շվեդիայի դրոշների կողքին դրվել են կերով լի ամաններ:

Աղբյուր՝ sport-express.ru

12:53 Աշխարհում
Ճապոնիայում սահմանադրորեն արգելվեց ամուսիններին ունենալ տարբեր ազգանուններ

Ճապոնիայի Գերագույն դատարանը չորեքշաբթի որոշում կայացրեց սահմանադրական ճանաչել օրենսդրության դրույթը, որն արգելում է ամուսիններին ունենալ տարբեր ազգանուններ: Երկրի բարձրագույն իրավական մարմնի 11 անդամ կողմ է քվեարկեց, չորսը՝ դեմ: Նման վճիռ Գերագույն դատարանն արդեն կայացրել էր վեց տարի առաջ, սակայն այն վիճարկել էին Տոկիոյի երեք ընտանիքներ, որոնք համապատասխան քաղաքացիական հայց էին ներկայացրել:

Աղբյուր՝ tass.ru

12:31 Աշխարհում
Brexit-ի քվեարկությունից 5 տարի անց. բաժանումից հետո Մեծ Բրիտանիան դեռ ցնցումներ է ապրում

5 տարի առաջ բրիտանացիները հանրաքվեով պարզեցին Բրիտանիայի չկարգավորվող հարաբերությունները եվրոպական հարևանների հետ: Ընտրողների որոշումը 2016-ի հունիսի 23-ին փոքր տարբերությամբ էր, բայց հստակ. 52% կողմ և 48% դեմ ձայներով նրանք նախընտրեցին դուրս գալ Եվրամիությունից: Ավել քան 4 տարի պահանջվեց վերջնական բաժանման համար, իսկ նախկին գործընկերները դեռ պայքարում են, ինչպես շատ ամուսնալուծված զույգեր, փողի և վստահության համար:

Աղբյուր՝ apnews.com

12:17 Աշխարհում
Audi-ն արտադրելու է միայն էլեկտրոմոբիլներ

Գերմանական ավտոարտադրող Audi-ն ամբողջությամբ կհրաժարվի ներքին այրման շարժիչներով մեքենաներից: Բոլոր նոր մոդելները կլինեն էլեկտրոմոբիլներ 2026 թվականից, իսկ ավանդական մեքենաները աստիճանաբար դուրս կգան արտադրությունից մինչև 2033 թվականը: Այս մասին Բեռլինում կայացած կլիմայի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կոնցեռնի ղեկավար Մարկուս Դուզմանը:

Աղբյուր՝ korrespondent.net

12:00 Աշխարհում
Եմենի կառավարական ուժերի և հութի ապստամբների միջեւ մարտերը երկու օրվա ընթացքում 90 մարդու կյանք են խլել

Երեքշաբթի իշխանամետ ռազմական աղբյուրները հայտնել են, որ մարտերը Եմենի կառավարական ուժերի և հութի ապստամբների միջեւ, որոնք ձգտում են գրավել հյուսիսային ռազմավարական Մարիբ քաղաքը, երկու օրվա ընթացքում 90 կյանք են խլել:

Աղբյուր՝ france24.com

11:45 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 575 մարդ: Վերջին մեկ օրում 12 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 360 828 դեպք, որից առողջացել է 346 792 մարդ, մահացել է 5211-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:31 Աշխարհում
Թալիբների հարձակումից աֆղանական հիվանդանոց է այրվել

Աֆղանստանում հիվանդանոց է հրթիռակոծվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել՝ պատճառելով մեծ վնասներ և ոչնչացնելով COVID-19-ի պատվաստանյութերը: Հարձակման մեջ կասկածվում են թալիբ գրոհայինները: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Աղբյուր՝ reuters.com

11:15 Աշխարհում
F-35-ները Իրաքում և Սիրիայում բրիտանական ավիակիրից առաջին անգամ հարվածել են ԴԱԻՇ-ին

Բրիտանական ռազմաօդային ուժերի 617-րդ ստորաբաժանման F-35B ինքնաթիռները, որոնք հիմնված են HMS Queen Elizabeth ավիակիրի վրա, հունիսի 22-ին կատարել է առաջին մարտական թռիչքները Իրաքում և Սիրիայում՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ամերիկյան և բրիտանական համատեղ առաքելությունների շրջանակներում:

Աղբյուր՝ eadaily.com

10:57 Աշխարհում
Համակարգչային տոմոգրաֆիա՝ եգիպտական մումիայի գաղտնիքները բացահայտելու համար

Հին Եգիպտոսը ծանոթացել է ժամանակակից բժշկական տեխնոլոգիային, երբ մումիայի գաղտնիքները հայտնաբերելու հետազոտական նախագծի շրջանակներում՝ Իտալիայի հիվանդանոցներից մեկում կատարվել է տոմոգրաֆիկ հետազոտություն: Հին եգիպտական քուրմ Անխեխոնսուի մումիան տեղափոխվել է Բերգամոյի քաղաքային հնագիտական թանգարանից Միլանի «Պոլիկլինիկո» հիվանդանոց, որտեղ մասնագետները լույս կսփռեն գրեթե 3000 տարի առաջվա նրա կյանքի և թաղման սովորությունների վրա:

Աղբյուր՝ reuters.com

10:39 Աշխարհում
Սթիվեն Սփիլբերգը երկարաժամկետ գործարք է կնքել Netflix-ի հետ

Amblin Partners-ը՝ Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ, և Netflix հոսքային ծառայությունը համագործակցության պայմանագիր են կնքել: Այժմ Սփիլբերգի կազմակերպությունը պլատֆորմի համար տարեկան առնվազն երկու նոր գեղարվեստական կինոնկար կթողարկի:

Աղբյուր՝ ria.ru

10:19 Աշխարհում
Երկրաբանական ակտիվության նշաններ են հայտնաբերվել Վեներայում

Գիտնականները ապացույցներ են գտել այն մասին, որ Վեներայի մակերեսի մասերը շարժվում են, ինչպես մայրցամաքի մասերը՝ Երկրի վրա: Եվ չնայած այս շարժը, հավանաբար, պայմանավորված չէ սալերի տեկտոնիկայով, ինչպես Երկրի վրա, այն կարող է լինել այս գործընթացի «զարմիկը»: ՆԱՍԱ-ն պատրաստվում է երկու տիեզերանավ՝ Veritas and DaVinci+, ուղարկել Վեներա մինչ այս տասնամյակի ավարտը:

Աղբյուր՝ bbc.com

10:02 Աշխարհում
Բենքսին զրկվել է իրավունքներից երկու աշխատանքի նկատմամբ՝ ինքնությունը չբացահայտելու պատճառով

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին հերթական անգամ կորցրել է իր աշխատանքի նկատմամբ մտավոր սեփականության հեղինակային իրավունքը: Վեճի առարկաներն այս անգամ երկու մոնոխրոմ գրաֆիտի էին՝ «Ռումբը գրկած» և «Սիրահարված առնետը»: Այսպիսով, վերջին 10 ամիսների ընթացքում Բենքսին կորցրել է մտավոր սեփականության իրավունքը իր վեց աշխատանքների նկատմամբ:

Աղբյուր՝ tass.ru

18:00 Աշխարհում
Թալիբները գրավել են Աֆղանստանի և Տաջիկստանի հիմնական սահմանային անցակետը

Պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնեցին, որ «Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի գլխավոր սահմանային անցումը Տաջիկստանի հետ: Անվտանգության ուժերը լքել են իրենց դիրքերը, իսկ ոմանք փախել են սահմանից այն կողմ: Շիր Խան Բանդարի գրավումը Աֆղանստանի հեռավոր հյուսիսում՝ Կունդուզ քաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա, «Թալիբան» շարժման համար ամենանշանակալից նվաճումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մայիսին սկսեց իր զորքերի դուրսբերման վերջին փուլը:

Աղբյուր՝ france24.com

17:36 Աշխարհում
Ուգանդայի ազգային հավաքականը կարանտինի մեջ է Ճապոնիայում

Ուգանդայի ութ հոգանոց հավաքականը, որը ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին, կարանտինում կմնա մինչև հուլիսի 3-ը՝ նոր կորոնավիրուսով վարակվելու հավանականության պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուգանդայի ազգային հավաքականի անդամներից մեկը վարակվել էր Տոկիոյի «Նարիտա» օդանավակայան ժամանելուն պես:

Աղբյուր՝ tass.ru

17:11 Աշխարհում
Անգլիայի երկու ֆուտբոլիստներ մեկ շաբաթ բաց կթողնեն կորոնավիրուսի պատճառով

Անգլիայի հավաքականի պաշտպան Բեն Չիլուելը և թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունտը բաց կթողնեն Եվրո-2020-ի անցնող շաբաթը: Երկու խաղացողներն էլ ինքնամեկուսացել են՝ հնարավոր կորոնավիրուսային վարակի պատճառով: Այսպիսով, Մաունտն ու Չիլուելը այսօր՝ հունիսի 22-ին, չեն խաղա Չեխիայի դեմ, ինչպես նաև բաց կթողնեն թիմի Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի հանդիպումը:

Աղբյուր՝ korrespondent.net

16:55 Աշխարհում
Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին պատրաստ է հրաժարվել iPhone 13-ից՝ նախապաշարմունքի պատճառով

Միացյալ Նահանգների յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը պատրաստ է հրաժարվել հաջորդ սերնդի iPhone գնելուց`անվանման մեջ «13» թվիցից վախենալու պատճառով: Այդ մասին վկայում է Cult of Mac լրատվական կայքի անցկացրած հարցումը:

 

16:34 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում օդի ջերմաստիճանը գերազանցել է ռեկորդը

Կրկին ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել Սանկտ Պետերբուրգում, որտեղ երեքշաբթի օրվա երկրորդ կեսին օդը տաքացավ մինչև գրեթե 33 աստիճան: «Մոսկվայից հետո այսօր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գերազանցվել է օդի առավելագույն ջերմաստիճանի հերթական, արդեն չորրորդ անընդմեջ ռեկորդը: Ժամը 14-ին Սանկտ Պետերբուրգի գլխավոր օդերեւութաբանական կայանում ջերմաստիճանը հասել է 32,9 աստիճանի, ինչը 0,4 աստիճանով բարձր է, քան 1917-ի այդ օրն էր»,- գրել է նա:

Աղբյուր՝ ria.ru

15:56 Աշխարհում
Կանադական ընկերությունը կշահի Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցներից

Պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրող կանադական Nutrien ընկերությունը նախատեսում է 500 հազար տոննայով ավելացնել կալիումի կարբոնատի արտադրությունը՝ համաշխարհային շուկաներում մատակարարման պակասի ֆոնին: Ընկերությունն ակնկալում է, որ տարվա վերջին կկարողանա շատ ավելի բարձր շահույթ ստանալ, քան կարելի էր ակնկալել առաջին եռամսյակից հետո:

Աղբյուր՝ lenta.ru

15:16 Աշխարհում
Ապացուցվել է կապը մսի օգտագործման և աղիների քաղցկեղի միջև

Կարմիր մսի չափազանցմեծ քանակի օգտագործումը վնասում է աղիքային բջիջների ԴՆԹ-ն՝ դրանով իսկ առաջացնելով քաղցկեղի զարգացում, հայտնում է Medical Xpress պորտալը՝ վկայակոչելով Բոստոնի (ԱՄՆ) Dana-Farber քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գիտնականների աշխատանքը:

Աղբյուր՝ ria.ru

14:53 Աշխարհում
Մկների ժանտախտը Ավստրալիայի բանտում ստիպել է տարհանել աշխատակիցներին և բանտարկյալներին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում մկների ժանտախտը բանտ է ներթափանցել՝ ստիպելով տարհանել առնվազն 420 բանտարկյալների և 200 աշխատակիցների, հայտնում են տեղական իշխանությունները: Կրծողները խափանել են շենքի ենթակառուցվածքի աշխատանքը՝ վնասելով ներքին էլեկտրալարերը և առաստաղի պանելները:

Աղբյուր՝ cnn.com

14:19 Աշխարհում
Շոգին չափից շատ պաղպաղակ ուտելու դեպքում հնարավոր է

կարճատև քթարտադրություն: Քիթ-կոկորդ-կոկորդ-ականջաբան Իվան Լեսկովի խոսքերով, սա թափառող նյարդի արձագանք է գրգռմանը, որը ոչ մի կապ չունի վարակի հետ:

Աղբյուր՝ tass.ru

14:06 Աշխարհում
Ֆրանսիացի չորս ղեկավարներ մեղադրվում են Լիբիայի և Եգիպտոսի ընդդիմադիր գործիչներին լրտեսելու մեջ

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել ֆրանսիական երկու ընկերությունների չորս ղեկավարների, որոնք մեղադրվում են Լիբիայի նախկին ուժեղ Մուամմար Քադդաֆիին և Եգիպտոսի իշխանություններին օժանդակելու մեջ՝ լրտեսելով ընդդիմադիր գործիչներին, որոնք ավելի ուշ ձերբակալվել և խոշտանգվել էին, երեքշաբթի հայտնել է իրավապաշտպան կազմակերպությունը:

Աղբյուր՝ france24.com

13:49 Աշխարհում
Իսպանիայի ընդդիմությունը խոստացել է բողոքարկել նախարարների կաբինետի որոշումը

Իսպանիայի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը մտադիր է երկրի Գերագույն դատարանում բողոքարկել կառավարության՝ կատալոնացի քաղաքական գործիչներին ներում շնորհելու որոշումը: Գործիչները դատապարտվել են՝ 2017-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերակատարման համար:

Աղբյուր՝ tass.ru

13:20 Աշխարհում
Ուկրաինայում երեք օրվա ընթացքում ջրահեղձ է եղել 40 մարդ

Մահացածներից վեցը երեխաներ են: Ողբերգական դեպքերը Կիևի մարզում սկսվել են հունիսի 20-ից: Վիշգորոդի շրջանի Լեբեդեվկա գյուղի մոտակայքում՝ Կիեւի ջրամբարում, լողալիս խեղդվել են մեկ ընտանիքից երեք անդամներ, այդ թվում՝ երկու երեխա: Եվս երկու մարդու՝ 1985 թվականին ծնված տղամարդու և 2010 թվականին ծնված աղջկա որոնումները շարունակվում են: Հիմնական դեպքերում պատճառը սեփական անզգուշությունն է:

Աղբյուր՝ korrespondent.net

13:00 Աշխարհում
Գիտնականները բացատրել են, թե ովքեր են հիպերտոնիայի զարգացման ռիսկի խմբում

Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնականները պարզել են հիպերտոնիայի գենետիկ ռիսկի գործոնը՝ Կենտրոնական Ռուսաստանի եվրոպական բնակչության շրջանում: Ստացված տվյալների հիման վրա բժիշկները կկարողանան ժամանակին պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել ռիսկային խմբերում:

Աղբյուր՝ ria.ru

12:43 Աշխարհում
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանքայը հայտարարել է, որ ութ տարի անց կհեռանա Վաշինգտոնից

նշելով, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները «կասկածելի» են, քանի որ ԱՄՆ-ը վերանայում է իր ներգրավվածության քաղաքականությունը: Ցույը, որի հեռացումը մի քանի ամիս շարունակ շահարկումների առարկա է դարձել, հրաժեշտի հայտարարություն է գրել՝ ԱՄՆ-ում գտնվող չինացիներին հորդորելով պաշտպանել այնտեղ գտնվելու իրենց իրավունքը և «ավելի մեծ պատասխանատվություն և առաքելություն ստանձնել» երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Աղբյուր՝ theguardian.com

12:19 Աշխարհում
Չինաստանը դեմ է Բելառուսի ներքին գործերին միջամտելուն

Չինաստանը դեմ է արտաքին ուժերի միջամտությանը Բելառուսի ներքին գործերին, երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Մինսկի դեմ նոր պատժամիջոցները: Եվրամիությունը հավանություն է տվել Բելառուսի դեմ պատժամիջոցների ցուցակի ընդլայնմանը, դրան ավելացրել 86 ֆիգուրանտի՝ 78 անհատ և 8 կազմակերպություն:

Աղբյուր՝ ria.ru

12:04 Տարածաշրջան
Վրաստանը չեղյալ է հայտարարել պարետային ժամը և փողոցում դիմակների պարտադիր կրումը

Վրաստանի իշխանությունները որոշում կայացրեցին վերացնել պարետային ժամը, որը երկրում գործում էր անցյալ տարվա նոյեմբերից կորոնավիրուսային համավարակի պատճառով և վերացնել փողոցում բժշկական դիմակներ կրելու պարտադրանքը:

Աղբյուր՝ ria.ru

11:45 Աշխարհում
Թասմանյան հրեշները ոչնչացնում են պիգվինների պոպուլյացիան ավստրալական կղզում

Վտանգված թասմանյան հրեշներին փոքր կղզում պահելու նախագիծը հետադարձ ազդեցություն է թողել այն բանից հետո, երբ գիշատիչները մեծ թվով ծովային թռչուններ են սպանել: 2012-ին ավստրալիական Թասմանիայից դեպի արևելք գտնվող Մարիա կղզի էին տեղափոխել հրեշների փոքր քանակ: Այս քայլը նպատակ ուներ պաշտպանել կաթնասուներին դեմքի մահացու քաղցկեղից, որը հանգեցրել էր նրանց ոչնչացմանը: Սակայն դրանք կղզում բնակեցվելուց ի վեր ոչնչացրելեն շուրջ 3000 զույգ ձվադրող փոքր պինգվինների:

Աղբյուր՝ bbc.com

11:33 Աշխարհում
Իտալիայում հունիսի 28-ից չեղյալ կհայտարարվի դիմակների պարտադիր կրելը բաց տարածքներում

Առանց դիմակի քայլելը հնարավոր կլինի միայն համաճարակաբանական ռիսկերի տեսանկյունից անվտանգ համարվող տարածքներում:

Աղբյուր՝ tass.ru

11:19 Աշխարհում
2020 թվականին որպես զինվոր օգտագործվել է ավելի քան 8500 երեխա. ՄԱԿ

Գրեթե 2700 երեխա սպանվել է: Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Անվտանգության խորհրդում հնչեցրած զեկույցը հաստատում է, որ 21 բախումների ընթացքում տարբեր տեսակի խախտումներ են թույլ տրվել 19 379 երեխայի նկատմամբ: Ամենաշատ խախտումներն իրականացվել են Սոմալիում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Աֆղանստանում, Սիրիայում և Եմենում:

Աղբյուր՝ reuters.com

10:55 Աշխարհում
Հունաստանում երկու մարդ է զոհվել մեկ շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով

Պելոպոննես թերակղզում հյուսիս-արևմուտքում գտնվող Իլիա շրջանում գտնվող Պիրգոսի մունիցիպալիտետում վթարի է ենթարկվել մեկ շարժիչով ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: Հաղորդվում է, որ փոքր, մեկ շարժիչով ինքնաթիռը օդ է բարձրացել Մեսոլոնգիի օդանավակայանից և ուսումնական թռիչքի էր կատարում: Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռը բռնկվել է: Հեռուստատեսության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ ինքնաթիռի օդաչուն և ուղևորը, ովքեր մահացած են հայտնաբերվել:

Աղբյուր՝ ria.ru

10:41 Աշխարհում
Տորնադոն խոշոր վնասներ է հասցրել՝ անցնելով Չիկագոյի արվարձաններով

Երկուշաբթի իրավիճակը հանդարտվեց, երբ պարզվեց, որ ոչ ոք, կարծես, չի մահացել: Կիրակի 23:00-ից հետո սկսված պտտահողմից վնասվածքներ էր ստացել մոտ 10 մարդ: Առնվազն ութ մարդ հոսպիտալացվել է Նապերվիլ քաղաքում, որտեղ 22 տուն դարձել է «բնակության համար ոչ պիտանի», և ավելի քան 130 տուն վնասվել է՝ 147.500  բնակչություն ունեցող արվարձանում, որը գտնվում է Չիկագոյից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա:

Աղբյուր՝ apnews.com

10:24 Աշխարհում
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զիջեց Դանիային և դուրս մնաց ԵՎՐՈ-2020-ից

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հայտնվել փլեյ-օֆֆում: Երկուշաբթի օրը Կոպենհագենում կայացած B խմբի վերջին՝ երրորդ, տուրի հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ դանիացիների: Հաղթողների գոլերը խփեցին Միկկել Դամսգարդը (38-րդ րոպե), Յուսուֆ Պոուլսենը (59), Անդրեաս Քրիստենսենը (79), Յոակիմ Մելեն (82): Ռուսաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Արտեմ Ձյուբան (70՝ տուգանայինից):

Աղբյուր՝ euro2020.ria.ru

10:02 Աշխարհում
Ջորջ Քլունին և ընկերները դպրոց են բացում՝ նկարահանող խմբեր պատրաստելու համար

Դերասաններ Ջորջ Քլունին, Քերի Վաշինգտոնը և Դոն Չիդլը՝ Լոս Անջելեսի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, համատեղ ուժերով դպրոց կբացեն՝ պատանիներին ուսուցանելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կինեմատոգրաֆիան, բեմի լուսավորությունը, տեսողական էֆեկտները և հոլիվուդյան այլ աշխատանքներ: Դպրոցը, որը պետք է գործարկվի 2022 թվականին, նպատակ ունի դիվերսիֆիկացնել ժամանցային արդյունաբերությունը՝ ապահովելով լավ վարձատրվող աշխատատեղերի ուղի:

Աղբյուր՝ reuters.com

18:00 Աշխարհում
Հոնկոնգի «Apple Daily»-ն օրեր անց կփակվի, հայտնում է Ջիմի Լայի խորհրդականը

Հոնկոնգյան «Apple Daily» պրոդեմոկրատական թերթը ստիպված կլինի փակվել «մի քանի օրվա ընթացքում» այն բանից հետո, երբ իշխանությունները սառեցրեցին ընկերության ակտիվները՝ ազգային անվտանգության օրենքի համաձայն, երկուշաբթի հայտնել է՝ բանտարկված սեփականատեր Ջիմի Լայի խորհրդականը:

Աղբյուր՝ reuters.com

17:22 Տարածաշրջան
Ադրբեջանը վերադարձել է Նախիջևանում ոսկու հանքաքարի որոնումներին

«ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսել է ակտիվ երկրաբանական հետախուզումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող «Գոյդագ» հանքաքարի հանքավայրում:

Աղբյուր՝ eadaily.com

17:10 Աշխարհում
Մալիում գրոհայինները հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա

Ֆրանսիայի զինված ուժերը և քաղաքացիական անձինք վիրավորվել են երկուշաբթի օրը Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը: Վիրավորների թիվը չի հաղորդվում:

Աղբյուր՝ ria.ru

16:50 Աշխարհում
«Ես նվագում եմ բոլոր գործիքները իմ իռլանդական երաժշտական խմբում»

Քայտրիոնա Լագանը Իռլանդիայի չեմպիոն է Լոնդոնդերի շրջանի Քասլդոուսն գյուղից: 15-ամյա աղջիկը նվագում է հինգ գործիք`բանջո, մանդոլին, ֆիդլ, կիթառ և մանդոլա: Լոքդաունի ընթացքում նա սկսել է տեսանյութեր տեղադրել սոցիալական ցանցերում՝ ցուցադրելով իր երաժշտական լայն տաղանդը:

Աղբյուր՝ bbc.com

16:17 Աշխարհում
Արքայազն Ուիլյամը 39 տարեկան է

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռը՝ արքայազն Ուիլյամը, երկուշաբթի, հունիսի 21-ին, դարձավ 39 տարեկան: Քեմբրիջի դուքսը շնորհակալություն է հայտնել բոլորին Instagram-ում ստացած շնորհավորանքների համար:

Աղբյուր՝ gazeta.ru

15:56 Հայաստան
ՀԱՖՆ և Միխայիլ Պլետնյով. համերգ

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը հուլիսի 8-ին հանդես կգա համերգային ծրագրով՝ Էուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի սկիզբը՝ 19։00։

Աղբյուր՝ toms.am

15:32 Աշխարհում
Ժնևի գագաթնաժողովը չի փոխել հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը. Պսակին

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի ժնևյան հանդիպումը «փոփոխություն չի մտցրել» Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների քաղաքականության մեջ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

Աղբյուր՝ ria.ru

15:14 Աշխարհում
Ֆրանսիան կորցրեց Ուսման Դեմբելեին Եվրո-2020-ի մնացած ժամանակահատվածում

Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ «Բարսելոնայի» եզրային հարձակվողի ծնկի վնասվածքը ժամանակին չի ապաքինվի: Դեմբելեն չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ի մնացած խաղերին: 24-ամյա Դեմբելեն վնասվածք է ստացել շաբաթ օրը Բուդապեշտում Հունգարիայի դեմ խաղում (1: 1):

Աղբյուր՝ france24.com

14:57 Տարածաշրջան
Իրանի նորընտիր նախագահը մտադիր չէ հանդիպել Բայդենի հետ

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման առիթով:

Աղբյուր՝ ria.ru

14:31 Աշխարհում
Իսպանիայի վարչապետը կառաջարկի նախարարների կաբինետին ներում շնորհել Կատալոնիայի անջատողականներին

Հունիսի 22-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախարարների կաբինետին կառաջարկի ներում շնորհել կատալոնացի քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտվել են՝ 2017-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերի համար:

Աղբյուր՝ tass.ru

14:12 Աշխարհում
Վեճի պատճառով հետ կանչված Ռուսաստանի դեսպանը վերադառնում է ԱՄՆ

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության աճի պատճառով հետ կանչելուց երեք ամիս անց՝ Ռուսաստանի դեսպանը կիարկի վերադարձավ Միացյալ Նահանգներ:

Աղբյուր՝ apnews.com

13:54 Աշխարհում
«Յուվենտուսն» ու «Կալյարին» հետաքրքրված են Եվրոյի ամենաերիտասարդ խաղացողով

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Կասպեր Կոզլովսկին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ 17-ամյա լեհը, ով դարձել է Եվրոյի ամենաերիտասարդ խաղացողը, հետաքրքրում է «Յուվենտուսին» ու «Կալյարիին»:

Աղբյուր՝ sport-express.ru

13:32 Աշխարհում
Շվեդիայի վարչապետ Լյովենը հեռացվել է պաշտոնից՝ խորհրդարանի քվեարկությամբ

Երկուշաբթի օրը Շվեդիայի խորհրդարանը անվստահության քվեով հեռացրեց վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ տալով հեռանալու և հանձնարարելու խոսնակին նոր կառավարություն ստեղծել կամ նշանակել արտահերթ ընտրություններ: Պատճառը նախկին կոմունիստական Ձախ կուսակցության հրաժարվելն էր աջակցել աջ կենտրոնամետ կառավարությանը՝ նոր շենքերում բնակարանների վարձավճարների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու ծրագրի շուրջ:

Աղբյուր՝ reuters.com

13:09 Աշխարհում
Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր «դելտա պլյուս» շտամ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման 20 դեպք, դրան տրվել է «դելտա պլյուս» անվանումը (B.1.617.2.1): Այս շտամը կարող է նվազեցնել վերականգնված և պատվաստված մարդկանց մոտ հակամարմինների ակտիվությունը:

Աղբյուր՝ lenta.ru

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}