Քաղաքական 12:47 16/05/2021 Հայաստան

16.05.2021. «Հենակետ». Արցախյան մեկ շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և 1992 թվականին Շուշիի ազատագրման ու ՊԲ օրվա կապակցությամբ, մայիսի 9-ին արցախցիները երթ են կազմակերպել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակված հայ զինվորների հիշատակին:

Օրվա ընթացքում հուշահամալիր էին այցելել  նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։  Միջոցառումներին ներկա է եղել  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

ԱՀ  կառավարության օպերատիվ շտաբից հայտնել են, որ Արցախի տարբեր բնակավայրերի վերաբնակեցման նպատակով, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի կազմակերպած ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման ծրագրի արդյունքում՝ 54 ընտանիք (թվով 271 մարդ) տեղափոխվել է Արցախ:

Շաբաթվա ընթացքում Սյունիքում ծավալված իրադարձությունները թերևս ամենաքննարկող թեման է հանրային դիսկուրսում։ Նշենք , որ ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել խնդիրը լուծելու նպատակող դիմել ՀԱՊԿ-ին։ Այս իրադարձությունների ֆոնին, մայիսի 14-ին, մի խումբ ազատամարտիկներ փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, պահանջելով, որպեսզի պետությունը իրենց զենք և զինամթերք տրամադրի  ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիադրելու համար։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ակցիայի մասնակիցներից  8 անձ բերման է ենթարկվել, 1-ը՝ ձերբակալվել։ «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Կարմեն Ասլանյանն՝ անդրադառնալով միջադեպին ասել է , որ Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի փակումը անընդունելի է և վտանգավոր։

ՌԴ խաղաղապահների մասին

Շաբաթվա ընթացքում մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովին մոտ ժամանակներս փոխարինելու է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։  Նշենք, որ ռուսական կողմից պաշտոնական որևէ տեղեկատվություն մինչ այս պահը չկա։

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները: Խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղիների երկարությունն ամեն օր կազմում է մոտ 50 կմ:

ՌԴ պաշտպանական գերատեսչության մեկ այլ հայտարարությունից տեղեկանում ենք, որ հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են ԼՂ  տարածքի ականազերծման աշխատանքները և Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են «Уран-6 ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքի իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ապահովում են տեղանքի մաքրման աշխատանքի բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում։

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Ա․Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հանդիպմանը քննարկվել է Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

ԱՀ  արտաքին ԱԳՆ  հայտարարություն է տարածել Մայիսյան եռատոնի կապակցությամբ։
Մայիսի 14-ին ԱՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացված գործունեության մասին տեղեկություններ։ Շեշտվել է նաև ԱԽ գրասենյակի հետ համագործակցության արդյունավետությունը։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը հայտարարել է , որ Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի չի նախատեսվում կազմակերպել «Վերջին զանգ»-ի արարողություն: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքները, այս տարի տոնական որևէ միջոցառում չի իրականացվելու կրթական հաստատություններում։

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ  ՊՆ  Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքների կատարման տարածքում իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

ՌԴ  ԱԳՆ ղեկավար  Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չնայած բարդությանը՝ ԼՂ  տարածաշրջանում սահմանների հետ կապված խնդիրները լուծելի են։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը  ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ ԼՂ։  Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունները կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է , որ Արցախի կարգավիճակի հարցը «ոչ ակտուալ» է։  Նրա խոսքերով , եթե որևէ մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել իր  տարածքում ապրող հայերին, ապա  նա  դեմ չէ, բայց թող նման բան ասողները  իրենց երկրում լավ տեղ գտնեն հայերի  համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:12
Հիմա մենք սկսել ենք թերթել հայոց պատմության վերջին էջը. Թևան Պողոսյան
Ընտրական գործընթացների ներկա իրավաիճակի և հետընտրական զարգացումների մասին vesti.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
22:03
Գոռ Սեդրակյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել
Փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացնում է․ ««Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու  Գոռ Սեդրակյանին Հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել․ բողոքի ակցիա
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
20:49
Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն՝ ժողովրդին մասնատման չտանելու․ Սամվել Բաբայան
Արցախի ՊԲ առաջին նախարար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս...
Աղբյուր` Panorama.am
20:20
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ստեփանակերտում արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ
 ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ ««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար․ Նաիրա Զոհրաբյան
«Հենց այս պահին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում կրկին բարձրացրեցի հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:33
Նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի արդյունքների հետ հայ հասարակության համաձայնությունը․ Ա․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է․ «Իմ հիմնական խնդիրը նրանում ա, որ նիկոլի ընտրողը իմ փոխարեն նաև լեգիտիմացրեց պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին կիրառել սանկցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության․ Է․ Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է,որ քիչ առաջ վերջին անգամ, որպես ՀՀ 7-րդ գումարման Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին
The Sun- ի աղբյուրներին հայտնի է դարձել, թե ինչու է արքայազն Հարրին որոշել մարտ ամսին սկանդալային հարցազրույց տալ Օփրա Ուինֆրիին: Մեծ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վարքագծի կանոնները՝ Բաթումիի բուլվարում
Բուլվարն ունի 8 կիլոմետր երկարություն:
Աղբյուր` Panorama.am
19:07
Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15.40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
18:58
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ հաղորդագրությունից։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լրագրողների նկատմամբ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք
Լրագրողական կազմակերպությունները հանեդ են եկել ԱԺ արտահերթ ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թուրքիայի ՍԴ-ն սկսել է քրդամետ HDP-ի դեմ հարուցված գործի քննությունը
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:29
1000+ հիմնադրամից ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հունիսի 21-ի դրությամբ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի հետ
Հունիսի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Պորտուգալիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:19
Զալկալիանի. Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով
Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձևաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարևոր նախագծեր իրականացնելու համար: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:09
21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Արցախի  ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեկնարկել է ամառային զորակոչը
Հունիսի 21-ին մեկնարկել է 2021թ. ամառային զորակոչը: ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:46
«Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի
Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
Աղբյուր` Panorama.am
17:43
Հելգա Շմիդ․Մինսկի խմբի համանախագահությունը լավ հարթակ է դիրքերի մերձեցման, խաղաղության հասնելու համար
ԵԱՀԿ-ն շնորհակալ է Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա:...
Աղբյուր` Panorama.am
17:34
Կարող է կայացվել քաղաքական որոշում` հրաժարվել ստանալ պատգամավորական մանդատները. Էդգար Ղազարյան
««Հայաստան»  և «Պատիվ ունեմ» դաշինքները ոչ միայն իրավունք ունեն դիմել ՍԴ և նրանք կօգտվեն այդ իրավունքից, այլև...
Աղբյուր` Panorama.am
17:26
«Զարթոնք»-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեների 0.36 տոկոսը ստացած «Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ԱԺ ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}