Քաղաքական 12:49 17/05/2021 Հայաստան

17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Մայիսի 10-ին, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում իր ելույթի ժամանակ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է բացվի: Ըստ Ալիևի՝ չկա Հայաստանի երկաթուղի հասկացություն: Ռուսական երկաթուղիները տիրապետում են Հայաստանի բոլոր երկաթուղիներին, ուստի իրենք այդ հարցն ավելի շատ քննարկում են ռուսական կողմի հետ։

Իլհամ Ալիևը մայիսի 10-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը (Aztv) տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր և հակամարտությունը լուծվել է: Անդրադառնալով հայկական քաղաքական շրջանակների կողմից Շուշին ու Հադրութը հետ վերադարձնելու մասին հայտարարություններին՝ Ալիևն ասել է, թե նրանք ցանկանում են կրակի հետ խաղալ, քանի որ իրենք դա թույլ չեն տա։ Ալիևը Փարիզին և Օտտավային խորհուրդ է տվել չմիջամտել Բաքվի գործերին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրենք պատրաստ են ձեռնարկել բոլոր քայլերը Ադրբեջանի հայ բնակչությանը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին ինտեգրելու համար: Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական։ Դեսպանի խոսքով` ԼՂ-ի կարգավիճակի հարցը շարունակում է չլուծված մնալ։

Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Մայիսի 10-ին, Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևան և մասնակցել Նախիջևանի օդանավայակայանում նոր թռիչքուղու և Նախիջևանի առանձին համազորային բանակի ՌՕՈւ օդանավակայանի բացման արարողությանը։ Ալիևը մասնակցել է նաև Ջուլֆա-Օրդուբադ մայրուղու բացմանը և ծանոթացել Հայաստանի հետ սահմանին գտնվող Օրդուբադ երկաթուղային կայարանում կատարված աշխատանքներին:

Մայիսի 14-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված ՀՕՊ ուժերի ստորաբաժանումներից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե որ շրջանում է եղել Հասանովը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է նաև Արցախի գրավյալ տարածքներում գտնվող այլ զորամասեր։ Նոր զորամասերի դիտարկման ժամանակ նրան զեկուցել են, որ տարբեր ուղղություններում մինչ օրս 20 զորամաս է շահագործման հանձվել։

Եվրասիական հարցերով Պենտագոնի խոսնակ Անտոն Սեմերլոթը Վաշինգտոնից Բաքվին հատկացվող ռազմական օժանդակության մասին հարցին ի պատասխան նշել է, թե  իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն՝ համոզվելու, որ այն չի խանգարում կամ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին միտված ջանքերին ու չի ծառայի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներին:

Մայիսի 15-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնավարժանքային թռիչքներ են իրականացրել՝ կիրառելով թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչու սարքեր (Bayraktar TB2): Բացի Բայրաքթարներից  զորավարժություններում ներգրավված են եղել նաև մարտական ինքնաթիռներ և տարատեսակ թռչող սարքեր: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Բայրաքթարների թուրքական օպտիկական համակարգերն անցել են շահագործման։

Մայիսի 15-ին, Ադրբեջանի եւ Իրանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի բանակը մայիսի 16-ից սկսել է մասշտաբային զորավարժություններ, որոնք տևելու են մինչև մայիսի 20-ը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժություններին մասնակցում են 15․000 զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր ու համատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա ու տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 17-20-ը հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում, որին ներգրավվելու են տարբեր զորքերի ստորաբաժանումներ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Շուշիում «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 12-ից 13-ը «Խարիբյուլբյուլ» խորագրով երաժշտական փառատոն է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալիևների ընտանիքը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լուրեր է շրջանառության մեջ դրվել, որ փառատոնի փակմանը՝ մայիսի 13-ին, հնարավոր է՝ Շուշի այցելի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, քանի որ վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ռամազանից հետո պատրաստվում է այցելել Շուշի։
Մայիսի 12-ին, Շուշիում Ալիևների ընտանիքի մասնակցությամբ նոր մզկիթի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ մզկիթի տեղը պատահական չի ընտրվել․ այն գտնվում է քաղաքի վերին հատվածում ու պիտի գերիշխի քաղաքի նկատմամբ։ Ալիևների մասնակցությամբ Շուշիում հյուրանոց է բացվել, ադրբեջանցիներն այն անվանել են «Խարիբյուլբյուլ»: Հաղորդվում է, որ հյուրանոցն ընդհանուր առմամբ ունի 49 սենյակ:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը լրագրողներին ասել է, թե  աշխատանքներ են տարվում Ղարաբաղում «կանաչ» էներգետիկ գոտի ստեղծելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ներկայումս Ղարաբաղում աշխատում են արեգակնային և հողմային էլեկտրակայաններ ստեղծելու ուղղությամբ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Մայիսի 12-13-ը Աշխաբադում տեղի է ունեցել նավթի և գազի ներդրումների միջազգային ֆորումը, որին ներկա են գտնվել 42 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևի և երկրի էկոնոմիկայի փոխնախարար Ռովշան Նաջաֆի գլխավորությամբ։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ․Աբդուլլաևը հայտարարել է, թե SOCAR- ը կարող է Թուրքմենստանին տրամադրել «Հարավային գազային միջանցքի» և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հնարավորությունները` թուրքմենական էներգետիկ ռեսուրսների արտահանման նպատակով: Նշենք, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում ադրբեջանական գազը մատակարարվում է Թուրքիա, Բալկանյան երկրներ և Իտալիա:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է SOCAR-ի ղեկավար Ռ․Աբդուլլաևի հետ: Նրանք քննարկել են ինչպես նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, այնպես էլ Դոստլուգի հանքավայրում համատեղ գործունեությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համաձայնագիր է ստորագրել «Ռոսնեֆտ»-ի նավթամթերքը Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ արտահանելու իրավունքի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Ուկրաինայի համար նավթի միակ մատակարարն է եղել։

Շաբաթվա ընթացքում «Ադրբեջան» անունը կրող լաստանավը, որը կառուցվել է Բաքվի նավաշինական գործարանում, ժամանել է Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգիստ: Ըստ Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության՝ 5,54 հազար տոննա բեռ կրելու հնարավորությամբ 154 մետրանոց լաստանավը ժամանակակից սարքավորումներ է մատակարարել: Թուրքմենական լրատվամիջոցները կարևորել են Ադրբեջանի ու Թուրքմենսատանի միջև ծովային հաղորդակցության զարգացումը։

Գերիների վերադարձի խնդրի մասին

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվին կոչ է արել աջակցել ՄԻԵԴ-ին՝ քննելու հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ  Ալիևը հայտարարել է, թե հայ ռազմագերիների թեման փակված է համարում։

Իսկ Ջեյհուն Բայրամովը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե իր երկիրը կատարել է ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցով իր պարտավորվածությունները: Լավրովը Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հայկական կողմը կփոխանցի ականապատված տարածքների քարտեզը։

Հայաստանի տարածք ներխուժելու մասին

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչեւ 3,5 կիլոմետր՝ նպատակ ունենալով գրավել Մեծ Իշխանասար կարևոր բարձունքը (3500 մետր):

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 13-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ փորձել է առաջխաղացում գրանցել Սիսիանի և Վարդենիսի ուղղությամբ «սահմանները ճշտելու» պատճառաբանությամբ: Ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու հետ մեկտեղ հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ 300-400 մետր առաջ են եկել։ Իսկ որոշ մանսագետների տեղորոշմամբ՝ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե այս Երևանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանները համաձայնացնելու» գործընթացների վերաբերյալ «ադեկվատ չէ» և Հայաստանի տարածք ներխուժելն անվանել է «սահմանագծի հստակեցում»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից ՀՀ տարածք ներխուժմանն ու դատապարտել տեղի ունեցածը: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության խախտումը:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը  հայտարարել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից ագրեսիայի անօրինական դրսևորում է։ Նա կոչ է արել Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը։

ՀԱՊԿ-ը մայիսի 13-ին հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկի։

Մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ նշելով. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Ֆրանսիայի նախագահականը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ընդգծվում  է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը, ապա նշվում, որ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին։

Հերթական ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում՝ պահանջելով դուրս բերել զորքերը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե իրենք հետևում են հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին և հակամարտության կողմերին զսպվածության կոչ են անում։

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն Twitter-ի իր էջում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարություն  է տարածել, որում նշվում է, թե ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին:

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե  Իրանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը մասնակից լինել։

Մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է, որ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությանն ուղարկել են հայկական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

Մայիսի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդդին Մուհրիդինի հետ զրույցում հայտարարել է, թե Բաքուն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումը անհիմն է համարում, դա ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցի քաղաքականացման փորձ է:
Այլ թեմաներ

ԱՄՆ պետքարտուղարությունը Կրոնական ազատության մասին տարեկան զեկույցի Ադրբեջանի բաժնում անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին։ Զեկույցում ասվում է, որ հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հաղորդել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երկու առանձին հարձակումների մասին։ Զեկույցում ներկայացված է նաև Շուշիի Կանաչ Ժամի նկատմամբ իրականացված վանդալիզմը։ Անդրադարձ կա նաև Մեխակավանի եկեղեցու ոչնչացմանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:04
Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը տարածել են...
Աղբյուր` Panorama.am
22:58
Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը. ՄԻՊ
«Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ»:
Աղբյուր` Panorama.am
22:52
Քաղաքագետ. Եթե թիրախում «Պատիվ ունեմ»-ն է, կարելի է ենթադրել՝ ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
22:46
Արմեն Գևորգյան. Դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը
«Հայաստան» նախընտրական դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր էջում գրել է. ««Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
21:19
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկին
Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը...
Աղբյուր` Panorama.am
21:13
Թագուհի Թովմասյան. Սա կազմակերպված ընտրակեղծիք է
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանն ահազանգում է ընտրակեղծիքի մասին։ Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
20:58
Սոս Հակոբյան. ԿԸՀ-ն պետք է հստակ պարզաբանի, որ տեխնիկական խոտանի հետևանքով կապույտ նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք լինել
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբում այսօր ստացվել են ահազանգեր, որ թիվ 6 քվեաթերթիկի վրա առկա են կապույտ նշումներ։...
Աղբյուր` Panorama.am
20:49
Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի  գործով հրապարակումը հետաձգվել է: Այս մասին ֆեյսբուքի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Սոս Հակոբյան. Հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներին
«Արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:10
ԱԱԾ պահեստազորի սպաներ. Ցավալի է, որ իշխանությունների ձեռքին կույր գործիքի են վերածվել երկրի ուժայինները
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն և  «Պահեստազորի սպաների» շարժումը տարածել են համատեղ հայտարարություն,...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վերջին վեց ամիսների ընթացքում ռուսաստանցիների գրեթե կեսը կարդացել է մեկից հինգ գիրք
Վերջին վեց ամիսների ընթացքում ռուսաստանցիների գրեթե կեսը կարդացել է մեկից հինգ գիրք, իսկ 30 %-ը չի կարդացել ոչ մի գիրք: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հունաստանը մինչև հունիսի 26-ը իր երկիր մուտքը կթույլատրի միայն էքսպրես-թեստով
«Հունաստանը մինչև հունիսի 26-ը երկարաձգել է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կարգը և թույլատրել այն միայն էքսպրես-թեստով՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. Չարչյանի պաշտպան
«Պրոֆեսոր Չարչյանը փրկել է հազարավոր կյանքեր։ Նույն հատուկ քննչական ծառայության, չանձնավորեմ, ներկայացուցիչները երբ դիմել են պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
18:36
Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի ժամը 20։00-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ավարտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Մաշան և արջը» կդառնա լիամետրաժ մուլտֆիլմ
«Մաշան և արջը» ռուսական հայտնի անիմացիոն շարքը կդառնա լիամետրաժ մուլտֆիլմի հիմքը: Այս մասին Variety- ին տված հարցազրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ողջ բժշկական հանրությունը դատապարտում է այն, ինչ կատարվում է պորֆեսոր Չարչյանի հետ. բժիշկ Սամվել Սողոմոնյան
«Այսօր երևի Հայաստանի արդի պատմության մեջ առողջապահական հանրույթի հետ տեղի ունեցող ամենաաղաղակող իրավիճակներից մեկն է։ Ձերբակալվել է ...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԱԻՆ. Մի քանի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անվտանգության բաց դաս՝ Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցում
Խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրավիրվել են Արցախի Մարտունու շրջանի Սոս բնակավայրի միջնակարգ դպրոց՝ ամառային արձակուրդների ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ֆրանսիայում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է պարետային ժամը խախտած 1.5 հազար երիտասարդի
Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազով է ցրել շուրջ 1,5 հազար մարդու, որոնք պարետային ժամի ընթացքում եկել էին անօրինական երեկույթի,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արա Սաղաթելյան. Ռեժիմը հոգեվարքի մեջ է
«Սա քաղաքական գործընթաց է՝ ուղղորդված երկրի ղեկավարի աթոռից կառչած Փաշինյանի կողմից»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վաղը Երևանում ու մի քանի մարզերում թեժ է լինելու. +39
Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պարզ է, թե ինչ շոու է բեմադրում այս իշխանությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ինձ համար շատ պարզ է, թե ինչ շոու է բեմադրում այս իշխանությունը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
17:39
«Անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին նշումներ կատարել գրիչով կամ մատիտով. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են...
Աղբյուր` Panorama.am
17:33
Դատարանի Ավան նստավայրի դիմաց բողոքի ակցիա է. «Իշխանության վերջին խռխռոցներն են»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց բազամթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի նշան հայտնի բժիշկ, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հայաստանը «Սպուտնիկ-Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ-Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:15
19.06.2021. Հայտնաբերվել է մեկ աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն:...
Աղբյուր` Panorama.am
17:07
Աշոտյան. Ինչո՞ւ են վերջին երեք օրերին ընկել հենց «Պատիվ ունեմ» դաշինքի հետևից
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը գրում է. «Ոմանց մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ վիժվածքների թրքաբարո...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 17 906 նոր դեպք
ՌԴ Օպերատիվ շտաբի փոխանցմամբ ՝ անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 17 906 նոր դեպք: Նոր տվյալները...
Աղբյուր` Panorama.am
16:54
Վարդևանյան. «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը գրում է. «Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}