Քաղաքական 12:49 17/05/2021 Հայաստան

17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Մայիսի 10-ին, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում իր ելույթի ժամանակ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է բացվի: Ըստ Ալիևի՝ չկա Հայաստանի երկաթուղի հասկացություն: Ռուսական երկաթուղիները տիրապետում են Հայաստանի բոլոր երկաթուղիներին, ուստի իրենք այդ հարցն ավելի շատ քննարկում են ռուսական կողմի հետ։

Իլհամ Ալիևը մայիսի 10-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը (Aztv) տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր և հակամարտությունը լուծվել է: Անդրադառնալով հայկական քաղաքական շրջանակների կողմից Շուշին ու Հադրութը հետ վերադարձնելու մասին հայտարարություններին՝ Ալիևն ասել է, թե նրանք ցանկանում են կրակի հետ խաղալ, քանի որ իրենք դա թույլ չեն տա։ Ալիևը Փարիզին և Օտտավային խորհուրդ է տվել չմիջամտել Բաքվի գործերին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրենք պատրաստ են ձեռնարկել բոլոր քայլերը Ադրբեջանի հայ բնակչությանը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին ինտեգրելու համար: Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական։ Դեսպանի խոսքով` ԼՂ-ի կարգավիճակի հարցը շարունակում է չլուծված մնալ։

Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Մայիսի 10-ին, Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևան և մասնակցել Նախիջևանի օդանավայակայանում նոր թռիչքուղու և Նախիջևանի առանձին համազորային բանակի ՌՕՈւ օդանավակայանի բացման արարողությանը։ Ալիևը մասնակցել է նաև Ջուլֆա-Օրդուբադ մայրուղու բացմանը և ծանոթացել Հայաստանի հետ սահմանին գտնվող Օրդուբադ երկաթուղային կայարանում կատարված աշխատանքներին:

Մայիսի 14-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված ՀՕՊ ուժերի ստորաբաժանումներից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե որ շրջանում է եղել Հասանովը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է նաև Արցախի գրավյալ տարածքներում գտնվող այլ զորամասեր։ Նոր զորամասերի դիտարկման ժամանակ նրան զեկուցել են, որ տարբեր ուղղություններում մինչ օրս 20 զորամաս է շահագործման հանձվել։

Եվրասիական հարցերով Պենտագոնի խոսնակ Անտոն Սեմերլոթը Վաշինգտոնից Բաքվին հատկացվող ռազմական օժանդակության մասին հարցին ի պատասխան նշել է, թե  իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն՝ համոզվելու, որ այն չի խանգարում կամ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին միտված ջանքերին ու չի ծառայի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներին:

Մայիսի 15-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնավարժանքային թռիչքներ են իրականացրել՝ կիրառելով թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչու սարքեր (Bayraktar TB2): Բացի Բայրաքթարներից  զորավարժություններում ներգրավված են եղել նաև մարտական ինքնաթիռներ և տարատեսակ թռչող սարքեր: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Բայրաքթարների թուրքական օպտիկական համակարգերն անցել են շահագործման։

Մայիսի 15-ին, Ադրբեջանի եւ Իրանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի բանակը մայիսի 16-ից սկսել է մասշտաբային զորավարժություններ, որոնք տևելու են մինչև մայիսի 20-ը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժություններին մասնակցում են 15․000 զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր ու համատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա ու տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 17-20-ը հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում, որին ներգրավվելու են տարբեր զորքերի ստորաբաժանումներ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Շուշիում «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 12-ից 13-ը «Խարիբյուլբյուլ» խորագրով երաժշտական փառատոն է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալիևների ընտանիքը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լուրեր է շրջանառության մեջ դրվել, որ փառատոնի փակմանը՝ մայիսի 13-ին, հնարավոր է՝ Շուշի այցելի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, քանի որ վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ռամազանից հետո պատրաստվում է այցելել Շուշի։
Մայիսի 12-ին, Շուշիում Ալիևների ընտանիքի մասնակցությամբ նոր մզկիթի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ մզկիթի տեղը պատահական չի ընտրվել․ այն գտնվում է քաղաքի վերին հատվածում ու պիտի գերիշխի քաղաքի նկատմամբ։ Ալիևների մասնակցությամբ Շուշիում հյուրանոց է բացվել, ադրբեջանցիներն այն անվանել են «Խարիբյուլբյուլ»: Հաղորդվում է, որ հյուրանոցն ընդհանուր առմամբ ունի 49 սենյակ:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը լրագրողներին ասել է, թե  աշխատանքներ են տարվում Ղարաբաղում «կանաչ» էներգետիկ գոտի ստեղծելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ներկայումս Ղարաբաղում աշխատում են արեգակնային և հողմային էլեկտրակայաններ ստեղծելու ուղղությամբ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Մայիսի 12-13-ը Աշխաբադում տեղի է ունեցել նավթի և գազի ներդրումների միջազգային ֆորումը, որին ներկա են գտնվել 42 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևի և երկրի էկոնոմիկայի փոխնախարար Ռովշան Նաջաֆի գլխավորությամբ։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ․Աբդուլլաևը հայտարարել է, թե SOCAR- ը կարող է Թուրքմենստանին տրամադրել «Հարավային գազային միջանցքի» և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հնարավորությունները` թուրքմենական էներգետիկ ռեսուրսների արտահանման նպատակով: Նշենք, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում ադրբեջանական գազը մատակարարվում է Թուրքիա, Բալկանյան երկրներ և Իտալիա:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է SOCAR-ի ղեկավար Ռ․Աբդուլլաևի հետ: Նրանք քննարկել են ինչպես նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, այնպես էլ Դոստլուգի հանքավայրում համատեղ գործունեությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համաձայնագիր է ստորագրել «Ռոսնեֆտ»-ի նավթամթերքը Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ արտահանելու իրավունքի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Ուկրաինայի համար նավթի միակ մատակարարն է եղել։

Շաբաթվա ընթացքում «Ադրբեջան» անունը կրող լաստանավը, որը կառուցվել է Բաքվի նավաշինական գործարանում, ժամանել է Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգիստ: Ըստ Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության՝ 5,54 հազար տոննա բեռ կրելու հնարավորությամբ 154 մետրանոց լաստանավը ժամանակակից սարքավորումներ է մատակարարել: Թուրքմենական լրատվամիջոցները կարևորել են Ադրբեջանի ու Թուրքմենսատանի միջև ծովային հաղորդակցության զարգացումը։

Գերիների վերադարձի խնդրի մասին

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվին կոչ է արել աջակցել ՄԻԵԴ-ին՝ քննելու հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ  Ալիևը հայտարարել է, թե հայ ռազմագերիների թեման փակված է համարում։

Իսկ Ջեյհուն Բայրամովը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե իր երկիրը կատարել է ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցով իր պարտավորվածությունները: Լավրովը Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հայկական կողմը կփոխանցի ականապատված տարածքների քարտեզը։

Հայաստանի տարածք ներխուժելու մասին

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչեւ 3,5 կիլոմետր՝ նպատակ ունենալով գրավել Մեծ Իշխանասար կարևոր բարձունքը (3500 մետր):

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 13-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ փորձել է առաջխաղացում գրանցել Սիսիանի և Վարդենիսի ուղղությամբ «սահմանները ճշտելու» պատճառաբանությամբ: Ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու հետ մեկտեղ հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ 300-400 մետր առաջ են եկել։ Իսկ որոշ մանսագետների տեղորոշմամբ՝ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե այս Երևանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանները համաձայնացնելու» գործընթացների վերաբերյալ «ադեկվատ չէ» և Հայաստանի տարածք ներխուժելն անվանել է «սահմանագծի հստակեցում»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից ՀՀ տարածք ներխուժմանն ու դատապարտել տեղի ունեցածը: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության խախտումը:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը  հայտարարել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից ագրեսիայի անօրինական դրսևորում է։ Նա կոչ է արել Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը։

ՀԱՊԿ-ը մայիսի 13-ին հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկի։

Մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ նշելով. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Ֆրանսիայի նախագահականը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ընդգծվում  է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը, ապա նշվում, որ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին։

Հերթական ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում՝ պահանջելով դուրս բերել զորքերը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե իրենք հետևում են հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին և հակամարտության կողմերին զսպվածության կոչ են անում։

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն Twitter-ի իր էջում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարություն  է տարածել, որում նշվում է, թե ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին:

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե  Իրանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը մասնակից լինել։

Մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է, որ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությանն ուղարկել են հայկական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

Մայիսի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդդին Մուհրիդինի հետ զրույցում հայտարարել է, թե Բաքուն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումը անհիմն է համարում, դա ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցի քաղաքականացման փորձ է:
Այլ թեմաներ

ԱՄՆ պետքարտուղարությունը Կրոնական ազատության մասին տարեկան զեկույցի Ադրբեջանի բաժնում անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին։ Զեկույցում ասվում է, որ հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հաղորդել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երկու առանձին հարձակումների մասին։ Զեկույցում ներկայացված է նաև Շուշիի Կանաչ Ժամի նկատմամբ իրականացված վանդալիզմը։ Անդրադարձ կա նաև Մեխակավանի եկեղեցու ոչնչացմանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:35
Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է և 9 ամսում պետական բյուջե է վճարել 7.13 մլրդ դրամ
«Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Բանկի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ
Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը,...
Աղբյուր` Panorama.am
18:21
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թակարդ տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ըստ տարբեր տեղեկատվության, ԱԱԾ-ն առգրավվել է բոլոր քարտեզները. Արծվիկ Մինասյան
«Ըստ տարբեր տեղեկատվության, ԱԱԾ-ն առգրավել է բոլոր քարտեզները և դրա հիմք հանդիսացող նյութերը։ Սա նշանակում է, որ իրականացվում է ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հեռախոսների խանութից գողություն կատարած անձանցից մեկը ձերբակալվել է
Հոկտեմբերի 28-ին` ժամը 05:30-06:30-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ամերիաբանկն այս տարի ստացել է 300 հայտ և հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 130 մլրդ դրամը. Արման Բարսեղյան
«Թվային լուծումների առումով մենք ներկայումս արդեն ուենք գործող սմարտ հաշիվ, որը հնարավարություն է տալիս ՀՀ քաղաքացի համարվող ֆիզիկական...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՊՆ. Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Չկան այնպիսի արխիվային նյութեր, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում չեն ուսումնասիրվել. Կադաստրի կոմիտեի ղեկավար
«Սահմանների դեմարկացիան, դելիմիտացիան կարող է սկսվել այն ժամանակ, երբ կլինի համապատասխան երկու պետությունների կողմից կազմված...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կոնվերս բանկ. Էներգաարդյունավետ շինանյութ՝ ինչպե՞ս կողմնորոշվել
Կոնվերս բանկը Հայաստանում հիփոթեքային՝ այդ թվում էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելով առաջատարներից է, որն առաջարկում է երկարաժամկետ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Էրիկ Ալեքսանյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Վախենամ շատ շուտով Դուք գաք ինձ մոտ
Հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է իրեն արձագանքած ՔՊ-ական մի պատգամավորի. «Ի պատասխան իմ...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պատերազմի ողբերգական հետևանքների հիմքը դրվել է հենց սեպտեմբերի 25-ին և հենց Փաշինյանի մեղավորությամբ. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ եղել են լուրջ գործոնների առկայություն և երկիրը համապատասխան ռեժիմի չի բերվել, ըստ էության՝ սրանով...
Աղբյուր` Panorama.am
17:03
ԱՆ. Որ դեպքում է պատվաստման հավաստագիրը փոխճանաչելի
Հոկտեմբերի 28–ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19»...
Աղբյուր` Panorama.am
16:56
Չավուշօղլու. Անկարան Երևանից շատ դրական ազդակներ է ստանում
«Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,- ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Փաշինյանն անցնում է սահմանները. Տիգրան Աբրահամյան
«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
16:31
«Նախագիծն իշխանությանը ոչ հաճո և կառավարության կողմից ոչ վերահսկելի ԶԼՄ-ների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է»
Ազգային ժողովում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:20
ԵՄ-ն ճանաչեց Հայաստանում COVID-19-ի սերտիֆիկատները
Եվրամիությունը ճանաչել է Հայաստանում տրվող COVID-19-ի սերտիֆիկատները։ Այս մասին հայտնում է ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար...
Աղբյուր` Panorama.am
15:58
Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը մի շարք ցուցանիշներով առաջինն է Հայաստանի բանկային համակարգում
«Ամերիաբանկ»-ը միջնաժամկետ ռազմավարության ներքո մի քանի թիրախային նպատակներ ունի. Հայաստանի բանկային շուկայում առաջատար դիրքերի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Թուրքիան Սիրիայի հյուսիսում պատրաստվում է երկու ռազմական գործողության․ աղբյուր
Թուրքական բանակը պատրաստվում է երկու գործողություն իրականացնել Սիրիայում՝ մեկը նախատեսված է Իդլիբ նահանգում, երկրորդը՝ երկրի հյուսիս-արևելքում։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Առողջապահության նախարարը զբաղված է տեռորով
Անցան ժամանակները, երբ ասում էին՝ պատվաստվեք, որ չհիվանդանաք։ Հիմա արդեն պարզ է ու պաշտոնապես (մեղա) անգամ ասվում է, որ կորոնավիրուսից պիտի...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր հասկացություն ավելացնել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են նոր հասկացություն ավելացնել «Զանգվածային...
Աղբյուր` Panorama.am
15:07
Հայկական չրի արտահանումն ավելացել է
2021 թ.-ի առաջին կիսամյակում 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից չորացրած մրգի և բանջարեղենի արտահանման մաքսային արժեքն աճել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ԵՊԲՀ-ում սահմանվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակավոր կանոններ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում առկա...
Աղբյուր` Panorama.am
14:48
Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում են երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել. ՅՈՒՆԻՍԵՖ
Յունիսեֆ-ի նոր զեկույցի տվյալներով՝ հեռավար ուսուցմանը անպատրաստ 31 երկրների գրեթե կեսը փակ է պահել դպրոցները կորոնավիրուսային համավարակի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել
Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 հազար մարդ։
Աղբյուր` Panorama.am
14:43
«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվում է լրացում կատարել
«Քննարկում ենք պետական սահմանի մասին հարցը։ Ինքին մշակված օրենքի նախագիծը որպես այդպիսին խնդիր չի առաջացնում, այլ հարց է, որ այն...
Աղբյուր` Panorama.am
14:41
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը՝ բռնազավթված Շուշիի մզկիթում
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme...
Աղբյուր` Panorama.am
14:33
Կարեն Վրթանեսյանն իշխանությանը հուշում է ինչպես փակել թեման
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մի կողմ դնելով...
Աղբյուր` Panorama.am
14:26
Էրիկ Ալեքսանյան. Վահագն Ալեքսանյանին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել
 Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ական մի պատգամավորի այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}