Իրավունք 12:50 18/05/2021 Հայաստան

Պատերազմից չքաղած դասերն ու զինվորների ինքնասպանությունները

Վերջին մեկ ամսում պաշտոնապես հայտարարվել է ժամկետային երկու զինծառայողի ինքնասպանության, մեկ զինծառայողի սպանության մասին։ Թվում էր՝ պատերազմից հետո նման դեպքերը պետք է բացառվեին։ Բայց՝ ոչ։

ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է  զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում:

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Մայիսի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից  զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը:

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող  իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ): Ա.Ա.-ն կալանավորվել է։ 

Ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: 

Մտահոգիչ է, որ դեպքերից երկուսը գրանցվել են Սյունիքում։ Թշնամու զինվորների, թշնամի երկրի դրոշների, զինտեխնիկայի մշտական ներկայությունն այստեղ պետք է որ սթափեցնող լիներ։

«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, որ հետևողականորեն բարձրաձայնել է զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրված սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը, Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց, արձանագրված դեպքերը թողտվության ու բանակի նկատմամբ անտարբերության հետևանք են։

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2020 թվականին ինքնասպանության 18 դեպք է գրանցվել։ Վստահ եմ, որ դրանց մեծ մասը՝ 99 տոկոսն ինքանսպանություններ չեն, այլ որակվել են որպես ինքնասպանություն։ Իմ աշխատանքային փորձի ընթացքում ուսումնասիրված դեպքերը դա են ցույց տալիս։ Պատերազմը փաստորեն չի սթափեցրել ոչ բանակի ղեկավարությանը, ոչ գերագույն գլխավոր հրամանատարին։ Մենք պատերազմում այդքան զոհ ենք ունեցել, պետք է բացառվեն մահվան դեպքերը»,-նշում է Ալեքսանյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով  երկրում զոհերի մեծ թիվը, առկա իրավիճակը, հիմա զինծառայողների ինքնասպանությունների ու սպանությունների դեպքերը մեծ արձագանք չեն գտնում։

«Նախկինում առկա պատկերը շարունակվում է հիմա էլ։ Քննչական մարմինները, դատախազությունը՝ որպես վերահսկող մարմին, ոչինչ չի անում այդ անպատժելիության մթոնոլորտը վերացնելու համար։ Միայն գործերի բացահայտման արդյունքում բանակում կվերանան նման դեպքերը։ Իսկ հիմա կոծկվում են, որակվում են որպես ինքնասպանություններ, հայրենասիրությունը հենց դա կլիներ, ոչ թե այն, որ պատերազմից հետո պահպանվեր այդ կրիմինալ մթնոլորտը»,-պնդում է ՀԿ նախագահը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր հասկացություն ավելացնել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են նոր հասկացություն ավելացնել «Զանգվածային...
Աղբյուր` Panorama.am
15:07
Հայկական ծիրանաչրի պահանջարկը ՄԹ-ում աճել է չորս անգամ
2021 թ.-ի առաջին կիսամյակում 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից չորացրած մրգի և բանջարեղենի արտահանման մաքսային արժեքն աճել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ԵՊԲՀ-ում սահմանվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակավոր կանոններ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում առկա...
Աղբյուր` Panorama.am
14:48
Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում են երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել. ՅՈՒՆԻՍԵՖ
Յունիսեֆ-ի նոր զեկույցի տվյալներով՝ հեռավար ուսուցմանը անպատրաստ 31 երկրների գրեթե կեսը փակ է պահել դպրոցները կորոնավիրուսային համավարակի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել
Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 հազար մարդ։
Աղբյուր` Panorama.am
14:43
«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվում է լրացում կատարել
«Քննարկում ենք պետական սահմանի մասին հարցը։ Ինքին մշակված օրենքի նախագիծը որպես այդպիսին խնդիր չի առաջացնում, այլ հարց է, որ այն...
Աղբյուր` Panorama.am
14:41
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը՝ բռնազավթված Շուշիի մզկիթում
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme...
Աղբյուր` Panorama.am
14:33
Կարեն Վրթանեսյանն իշխանությանը հուշում է ինչպես փակել թեման
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մի կողմ դնելով...
Աղբյուր` Panorama.am
14:26
Էրիկ Ալեքսանյան. Վահագն Ալեքսանյանին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել
 Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ական մի պատգամավորի այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:23
Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ աշխատել. Մանուկյանը՝ Արման Սարգսյանին
ԱԺ այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական Բայրաքթարներ
Թուրքական Baykar ընկերությունը հայտարարել է Bayraktar TB2 (Բայրաքթար) հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման աշխարհագրության ընդլայնման...
Աղբյուր` Panorama.am
14:05
Միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում.Արմեն Գրիգորյան
«Ես չեմ նկատել Թուրքիայի նախագահի կողմից վերջերս, այսինքն՝ Վարանդայում օդանավակայանի բացման ժամանակ, որևէ խոսք այդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Անզեն աչքով էլ նկատելի են ադրբեջանական գործողությունները, ի՞նչն է և ինչո՞ւ է հերքում ՊՆ-ն․ Թագուհի Թովմասյան
«Ես որպես պաշտպանության նախարարի տեղակալ շարունակում եմ պնդել պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված հանգամանքները»,-...
Աղբյուր` Panorama.am
13:56
28.10.2021. Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 27-ին կատարվել է  140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք...
Աղբյուր` Panorama.am
13:50
ԱԽՔ-ը ԽՍՀՄ տարիների դեմարկացիայի մասին է խոսել. «Քննարկում ենք, եթե որևէ հստակություն լինի, տեղյակ կպահենք»
«Ուզում եմ ասել, որ ԽՍՀՄ տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 20-ականներին է սկսվել՝ 1926, 1927 թթ., որն ավարտվել է 1929 թ.-ին և դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:47
Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին` դադարեցնել Չինաստանին վերաբերվել որպես երևակայական թշնամու
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և դադարեցնել Պեկինին որպես երևակայական...
Աղբյուր` Panorama.am
13:41
ԵՆԲ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում մանկապարտեզների անվտանգության և էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ
Հոկտեմբերի 26-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Երևան քաղաքը ստորագրեցին Հայաստանի մայրաքաղաքի վեց մանկապարտեզների հիմնանորոգման,...
Աղբյուր` Panorama.am
13:33
Արամ Վարդևանյան. Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում
«Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից»։
Աղբյուր` Panorama.am
13:30
Չավուշօղլու․ԱՄՆ-ը պետք է մատակարարի Անկարային վճարած F-35 ինքնաթիռները, կամ վերադարձնի գումարը
ԱՄՆ-ն կա՛մ պետք է մատակարարի F-35 կործանիչները, որոնց համար վճարել է Թուրքիան, կա՛մ վերադարձնի գումարը, կա՛մ փոխարենը մեկ այլ ապրանք տա։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին. ՊՆ փոխնախարարը՝ Գեղարքունիքի սահմանային հատվածում լարվածության մասին
«Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ նման տեղեկություն չեմ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայաստանը 13.5 մլրդ դրամ հատկացրեց Արցախի Հանրապետությանը
«Սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է և ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ադրբեջանը հիմա հրճվում է, ասում է՝ Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը. Աղվան Վարդանյան
«Երեկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկության էին դրել հակաադրբեջանական, Արցախի Հանրապետությունը պաշտպանող հայտարարության նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
13:06
Դուք ձեր դարդը լացեք. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
«Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, շատ հաճախ է մտահոգություն հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ։ Իսկապես շատ հաճախ,...
Աղբյուր` Panorama.am
13:02
Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով
Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայանան Fratres` «Եղբայրներին»...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՆԱՏՕ․ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ
ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են իր հարևանների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:45
ԵԱՀԿ-ն կոչ է անում կանխել Դոնբասում հետագա էսկալացիան
Ուկրաինայում և Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին երեք անգամ հորդորեց նստել
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ այսօր աշխատանքից ազատվել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և նրա փոխարեն առաջարկվում...
Աղբյուր` Panorama.am
12:37
ՔԿՀ-ների փակման հետևանքով 280 հաստիքի կրճատումով վեթինգ կիրականացնենք. Կարեն Անդրեասյան
«Որոշման նախագիծը 2022 թվականին կխնայի 1 մլրդ 200 մլն դրամ: Բայց այս նախագիծը միայն գումարի խնայողության մասին չէ»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:31
Համոզված եմ՝ այս փոփոխությունը հաստատ որևէ համայնքում կիրարկման նպատակով է բերված. Կյուրեղյան
«Այս փոփոխությունը շատ վտանգավոր է։ Հնարավոր է, ենթադրաբար, նման կիրարկումներ չլինեն, բայց նույնիսկ հավանականությունը, 0 պատահարն անհնարին...
Աղբյուր` Panorama.am
12:25
Տիգրան Աբրահամյան. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}