Իրավունք 18:42 19/05/2021 Հայաստան

Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը․ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը․ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

««Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ համաներումը կիրառելի է այսօրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:

Համաներման մասին օրենքի կիրառումը մեր հայրենակիցների համար առավել պատկերավոր և կանխատեսելի դարձնելու համար ստորև ներկայացնում ենք գործնական որոշ պարզաբանումներ.

1. Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա.

  • անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ).
  • մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և  ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին.
  •  կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ.
  •  Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը:

2. Եթե Դուք պատիժ եք կրում քրեակատարողական հիմնարկում, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը:

3. Եթե  Դուք դատապարտվել եք ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (օրինակ՝ տուգանք) կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել եք, և Ձեր վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը:

4. Եթե Ձեր վերաբերյալ գործը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում է, սակայն մինչև Համաներման օրենքի ուժի մեջ մտնելը չի քննվել կամ քննվել է, բայց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու են համապատասխանաբար ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարանները:

5. Եթե Ձեր հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է դատարանը` Ձեր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:

6. Եթե Ձեր գործով վճռաբեկ բողոքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վճռաբեկ դատարանը:

7. Եթե Դուք ՀՀ դատարանների կողմից դատապարտվել եք, սակայն պատիժը կրում եք ՀՀ սահմաններից դուրս, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:

* Նկարագրված իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում էլ համաներումը Ձեր նկատմամբ կիրառվելու է միայն Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում:

Համաներման մասին օրենքի համաձայն՝ համաներումը չի կիրառվում`
1) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

2) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

բ. պատիժը կրելուց ազատել են Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար.

3) այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
ՀԺՄ-ն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված ԱԺ գործողությունները
ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն
Աղբյուր` Panorama.am
20:33
Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Իսկ նախկին առողջապահության նախարար, այսօր պատգամավորն ասում է․ «Մենք պետք է այնպես...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մի շարք օրենքներ ճանաչել են հակասահմանադրական
Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
20:28
Երևանում և մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի շրջանի Տուրցխի լճում ձկները զանգվածային սատկել են
Վրաստանի Տուրցխ գյուղի արհեստական ​​լիճ-ջրամբարը, որը անասուններին ապահովում է ջրով և մասնակի նաև ոռոգումը, ցամաքում է՝ պատճառը մեկը չէ: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին
Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
19:57
2018 թվականի Հայաստանը չկա, մենք այլ իրականությունում ենք ապրում․ Էլինար Վարդանյան
ԱԺ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ վերջին երկու օրերի ընթացքում Խորհրդարանում հնչած...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ոսկեպարում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
19:35
Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ «Panorama.am»-ի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելու...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բացառել թշնամու առաջխաղացման կամ դիրքային բարելավման ամեն փորձ. ՊՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նիստի...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ֆլեշի» գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, տեղի ունեցավ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:13
5.08.02 - Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Հանրապետության՝ Ադրբե(անի կողմից ժամանակավորապես օկուպացրած Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:05
Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:47
YerevanToday. Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ՝ ՔՊ-ական դեպուտատը ստում է
YerevanToday-ը գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ ստեր են տարածել։ Վերջին օրերին՝ ԱԺ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ-ն ուժեացնում էծառայությունը` սահմանակից պետություններից հրդեհների ներթափանցումը կանխելու համար
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության:Այս մասին նշված է ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Մենք պետք է զբաղվեինք անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, բայց չգիտեմ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան
«Մենք այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ըմբիշ Զաուր Ուգուևը Ռուսաստանին բերել է Օլիմպիադայի 16-րդ ոսկին
Ռուսաստանցի ազատ ոճի ըմբիշ Զաուր Ուգուևը նվաճել է օլիմպիական խաղերի ոսկե մեդալ՝ մինչև 57 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն:...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Երևանի 30-ամյա բնակիչ է հետախուզվում
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այրվող մեքենա Գանձակ գյուղում
Օգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա:...
Աղբյուր` Panorama.am
17:57
05.08.2021. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: «Ունենք 179 առողջացած, 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:54
Սևանա լճից դուրս են բերել 14-ամյա ջրահեղձվող երեխային
Օգոստոսի 5-ին, ժամը 14։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
17:51
Դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Այս ամբիոնից Աժ փոխնախագահ Ռուբինյանը, այլ պատգամավորներ ասում են՝ մենք չենք ուզում ընտրել ձեզ, բայց ստիպված ենք.... Այսինքը դուք...
Աղբյուր` Panorama.am
17:49
05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Ցավըդ տանիմ Արցախ...». Անդրե
Օգոստոսի 8-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում,արցախցի երգիչ Անդրեն ելույթ կունենա «Ցավըդ տանիմ Արցախ...» խորագրով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու «Հայաստան»-ը Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 30 մլրդ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք...
Աղբյուր` Panorama.am
17:24
Օլիմպիական «Զվարթնոցը»
Լուսադեմին մարդաշատ է եղել  «Զվարթնոց»  օդանավակայանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Հայրենիք է ժամանել օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
17:16
«Ես Լիլիանն եմ»
Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի Աժ-ի մուտք արգելքի որոշումը լրատվամիջոցների,լրագրողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}