Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին:
«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Տրամադրվածությունն այն է, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՝ շեշտը դնելով անվտանգության գործնական խնդիրների լուծման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ