Ֆրանսիան Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձև է նախապատրաստել
Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը պատրաստել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը կոչ է անում դադարեցնել պատերազմը Իսրայելի և Պաղեստինի միջև: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «The Times of Israel» թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի գրասենյակին:
Թերթը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթա էլ-Սիսին, Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը:
Ինչպես հաղորդվել է, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հիմնախնդիրն արդեն չորս անգամ քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԱՄՆ-ը չորս անգամ էլ արգելափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության ընդունման վերաբերյալ Նորվեգիայի, Թունիսի և Չինաստանի միջնորդությունը: ԱՄՆ-ը իր որոշումը հիմնավորել է այն փաստարկով, որ նրանց ավելի շատ ժամանակ է պետք՝ իրենց իսկ դիվանագիտական ջանքերն իրացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հուսահատեցրել է Իսրայելին՝ Գազայի ցամաքում գործողություններ սկսելու հարցում
- Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին
- Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի թունելային համակարգին
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռների արձակման մասին