Քաղաքական 10:12 21/05/2021 Հայաստան

Փաշինյանը առանց կրակոց, առանց փաստաթուղթ, հանձնեց բանակի կողմից արյունով պահված մոտ 200 քառակուսի կմ տարածքը. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում, արդեն իսկ վարչապետի պաշտոնից հրաժարված, սակայն նրանից հուսահատորեն կառչած Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն դավադրությունը, որն ինքը և իր "կիրթ" գործընկեր Իլհամ Ալիևը իրականացնում են Հայաստանի դեմ, գործելով հեռահար պասերով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է վերադառնալ Խորհրդային Հայաստանի սահմաններին և ճանաչել դա որպես Ադրբեջանի հետ նոր սահման։ Դա Ալիևի վաղեմի երազանքն է, որի համար նա ջանք ու եռանդ չի խնայում, քանի որ հրաշալի գիտի, որ այդ սահմաններում Արցախը այևս գոյություն չի կարող ունենալ, իսկ Հայաստանը կդատապարտվի ներքին տրանսպորտային շրջափակման, և արդյունքում դանդաղ մահվան։

Դեռևս 2020 թ․ նոյեմբերի 9-ի Կապիտուլիացիայի ակտի առաջին տարբերակում, որը հայտնվել էր մամուլում, Փաշինյանը նախատեսում էր զիջել Ադրբեջանին ՀՀ Տավուշի մարզի տարածքում գտնվող, բայց խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից յուրացված մի քանի բնակավայրեր (Վերին և Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Սոֆուլու և Բարխուդարլու), որոնք հետագայում ազատագրվել էին հայկական բանակի կողմից։ Փաշինյանի և Ալիևի այս պլանը ձախողվեց հայկական բանակի ղեկավարության կոշտ հակազդեցության պատճառով, և հայտարարության վերջնական տարբերակից այն հանվեց, սակայն այս "զույգը" իր պլանից չհրաժարվեց։

Նույն թվականի դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և նրա կողմից նշանակած Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ, հայկական բանակի ստորաբաժանումներին և կամավորական խմբերին հրաման տրվեց նահանջել Սյունիքի արևելյան սահմանը Գորիսից Կապան հատվածում պաշտպանող անառիկ դիրքերից, թեև Կապիտուլիացիայի ակտով դա նույնիսկ նախատեսված չէր։

Փաշինյանը առանց կրակոց, և նույնիսկ առանց փաստաթուղթ, հանձնեց բանակի կողմից արյունով պահված մոտ 200 քառակուսի կմ տարածքը, Հայաստանից Իրան գնացող ռազմավարական ճանապարհը դնելով Ադրբեջանի վերահսկողության տակ, և թույլ տալով, որ մարզկենտրոն Կապանը իր 40 հազար բնակչությամբ հայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ հիմնավորելով դա Սյունիքի սահմաններում «խաղաղություն» հաստատելու հրամայականով։ 

Դրանից հետո արդեն, 2021 թ․ փետրվարին, Ադրբեջանը նորից իր զորքերը մոտեցրեց Տավուշի սահմաններին, պահանջելով հանձնել այնտեղի խնդրո առարկա բնակավայրերը, սակայն հայկական բանակը, որն այն պահին դեռ վերջնականորեն չէր գլխատված Նիկոլ Փաշինյանի կողմից, այս անգամ կոշտ հակազդեցություն ցույց տվեց, որի արդյունքում Ադրբեջանը ստիպված եղավ հետ քաշել իր ուժերը։

Փաշինյանը և Ալիևը, տեսնելով, որ անմիջականորեն Տավուշի մարզում անհնար է ուժային ճնշման միջոցով կոտրել հայկական բանակի դիմադրությունը, որոշեցին այլ ուղի ընտրել։ Օգտվելով նրանից, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ամբողջ արևելյան սահմանում Կապիտուլիացիայի և իր հետագա միակողմանի զիջումների արդյունքում ձևավորվել է 500 կմ բաց սահման, որը չունի ամրաշինությունուններ, Փաշինյանը հայտարարվեց, որ սահմանի այս հատվածը կվերահսկեն սահմանապահ ուժերը, իսկ բանակը կտեղակայվի մեր տարածքի խորքում, և մեր անվտանգության երաշխավորը կհանդիսանան ՌԴ Խաղաղապահ ուժերը։

Այս կեղծ հիմնավորմամբ Հայաստանի կողմից բանակի ստորաբաժանումները միակողմանիորեն նորից ետ քաշվեցին արդեն իսկ արհեստական խորհրդային սահմանից, դրանց փոխարեն այնտեղ տեղակայվեցին ԱԱԾ Սահմանապահ զորքերի կցկտուր ուժեր, որոնք չունիեն այդ հսկայական սահմանը վերահսկելու որևէ իրական կարողություն։ Փաստացի, ամբողջ այդ սահմանը Փաշինյանի կողմից անպաշտպան թողնվեց Ադրբեջանի դիմաց, որն էլ անարգել մայիսի 12-ին ներթափանցեց իր կողմից կամայական ընտրած մի քանի ուղղություններով, մոտեցավ հայկական բնակավայրերին, և սկսեց հերթական ուժային շանտաժը։

Այս ամենի ֆոնի վրա, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ լուծումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատումն է, և Ադրբեջանի պահանջած տարածքների վերադարձը։ Եթե Հայաստանը գնա այդ աղետալի քայլին, ապա Տավուշի մարզի մեծ մասը կհայտնվի թշնամու կրակային վերահսկողության տակ, Արարատյան դաշտից Վայոց ձոր և Սյունիք գնացող հիմնական ճանապարհը ևս կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, և Ադրբեջանը հնարավորություն կունենա քայլ առ քայլ սեղմել մահաբեր օղակը մեր երկրի շուրջը։ Ճանաչելով նաև Ադրբեջանի հետ սահմանը, Հայաստանը վերջնական կհրաժարվի Արցախից, փաստացի ընդունելով, որ այն Ադրբեջանի մաս է կազմում։

Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզ է՝ օգտվելով իր ունեցած համարյա անսահմանափակ լիազորություններից և բնակչության առավել ընչազուրկ մասի կույր աջակցությունից, քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը, և մաս-մաս հանձնել նրա տարածքները և ռեսուրսները թշնամուն՝ սեփական իշխանությունը երկարաձգելու դիմաց։ Մինչ այժմ նա դա իրականացնել է նախանձելի հետևողականությամբ՝ յուրաքանչյուր պահին օգտվելով իր հակառակորդների անվճռականությունից, մարդկանց մի մասի միամտությունից, մյուս մասի հիասթափությունից, երրորդների վախերից, արդյունքում աչքներիս առաջ նա արդեն հանձնել է դեռ կես տարի առաջ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների 20%-ը։  Սակայն այսօր նա հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ոչ միայն տարածքների, այլև հայկական պետականության կորուստն է, ողջ Հայաստանի հայաթափումը և հայության նոր գաղթը պատմական հայրենիքից։

Այսօր, յուրաքանչյուրս պետք է մեզ համար որոշում ընդունենք՝ մենք պատրաստ ենք հաղթահարել մեր վախերը և կանգնեցնել մեր պետության կործանման ընթացքը, թե կշարունակենք գլորվել ներքև՝ դեպի նոր Ցեղասպանություն և հայրենիքի կորուստ։ Եթե հիմա ճիշտ, թեև դժվար որոշում ընդունենք, ապա պետք է արգելափակենք Փաշինյանի որևէ հնարավորություն՝ Հայաստանի անունից նոր միջազգային փաստաթղթեր ստորագրելու, զրկենք նրան բանակի նկատմամբ փաստացի վերահսկողությունից, կոշտ հակահարված տանք մեր երկրի տարածք ներխուժած հրոսակերին, և համատարած պատրաստվենք մեր երկրի յուրաքանչյուր տարածքի պաշտպանությանը։ Եթե այսօր ընդունենք այդ դժվար որոշումները, դեռ կարող ենք խափանել Հայաստանի դեմ լարված դավադրությունը, մեջքներս ուղղել, և ոտքի կանգնել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}